Բոկա Խունիորս
«Բավարիան» անցավ Աշխարհի ակումբային գավաթի փլեյ-օֆֆ փուլ
«Բավարիան» 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Բոկա Խունիորսի» նկատմամբ՝ ապահովելով իր տեղը Աշխարհի ակումբային գավաթի փլեյ-օֆֆ փուլում։
Տևեսը կարող է պայմանագիր կնքել Տոտենհեմի հետ
Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Կառլոս Տևեսը կարող է տեղափոխվել անգլիական «Տոտենհեմ»։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Նշվում է, որ 38-ամյա հարձակվողը մեկնել է Լոնդոն, որպեսզի բանակցի ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։ Տևեսն ավելի վաղ անգլիական ակումբներից հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Վեսթ Հեմում»։ Նրա վերջին ակումբը եղել է «Բոկա…
Բալեկյանի Բոկա Խունիորսը հերթական խաղն անցկացրեց Արգենտինայի առաջնությունում
Արգենտինական «Բոկա Խունիորսը» 11-րդ տուրում մրցել է «Դեֆենսայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։ «Բոկայի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով փոխարինվել է 84-րդ րոպեին։ «Բոկան» վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։
Բալեկյանը բացեց գոլերի հաշիվը Բոկա Խունիորսում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայազգի Նորբերտո Բրիասկո Բալեկյանը բացել է իր գոլերի հաշիվը արգենտինական «Բոկա Խունիորսում»։ Երեկ, Արգենտինայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Բալեկյանի թիմը հյուրընկալվեց «Պլատենսեին»։ Խաղի հաշիվը բացեց Բալեկյանը՝ 23-րդ րոպեին։ Այնուհետև գոլերի հեղինակ դարձան նաև Գոնսալեսն ու Պավոնը։ Այսպիսով՝ «Բոկան» 3-0 հաշվով հաղթանակ տարավ ու վաստակած 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։ https://www.youtube.com/watch?v=VPUf5yUGB1w
Բալեկյանը նշեց իր նորամուտը Բոկա Խունիորսում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ֆերնանդո Բրիասկո Բալեկյանն իր նորամուտն է նշել արգենտինական լեգենդար «Բոկա Խունիորսում»։ «Բոկան» անցած գիշեր տանը մրցեց բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյի» հետ՝ Լիբերտադորեսի գավաթի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղի շրջանակներում։ Բալեկյանը թիմի կազմում էր առաջին րոպեներից և մնաց դաշտում մինչև խաղի ավարտը՝ անցկացնելով իր առաջին 90 րոպեները նոր ակումբի կազմում։ Նշենք, որ «Բոկան» ոչ-ոքի՝…
Բալեկյանն առաջին մարզումն է անցկացրել Բոկայում
Արգենտինական լեգենդար «Բոկա Խունիորսի» նորեկ, հայազգի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բարեկյանն իր առաջին մարզումն է անցկացրել նոր ակուբում։ Այս մասին տեղեկանում ենք «Բոկայի» Twitter-ի պաշտոնական էջից։ Հիշեցնենք, որ հայ խաղացողը «Բոկա Խունիորս» պաշտոնապես տեղափոխվեց հունիսի 18-ին։ ✅ Entrenamiento matutino en Ezeiza. 🕕 A las 18.00, segundo turno en Casa Amarilla. #VamosBoca 🟦🟨🟦 pic.twitter.com/SC6pGRkbMt — Boca Juniors…
Բոկայի մարզաշապիկ հանգնելը երազանք էր․ Բալեկյան
Արդեն պաշտոնապես հայտնի է դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տեղափոխվել է «Բոկա Խունիորս»։ Տեղափոխությանն անդրադարձել է նաև Բալեկյանը։ Նա նշել է, որ իրեն ջերմ են ընդունել ակումբի նախագահն ու աշխատակիցները։ Հայ ֆուտբոլիստն անկեղծացել է, որ անհանգստանում էր, որ քանի որ օրերն անցնում էին, իսկ տրանսֆերը չէր հաստատվում։ Բալեկյանն ասել է, որ…
Պաշտոնական․ Բալեկյանը՝ Բոկա Խունիորսի ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը պաշտոնապես տեղափոխվեց արգենտինական լեգենդար «Բոկա Խունիորս»։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Twitter-ի էջից, որտեղ հրապարակվել են ողջույնի խոսքեր։ Բալեկյանի համար «Բոկան» «Ատլետիկո Ուրականին» վճարել է 2,89 միլիոն եվրո։ Սա, ըստ Transfermarkt-ի։ Կան տեղեկություններ, որ Բալեկյանի պայմանագիրը նոր ակումբի հետ 3 տարով է լինելու։ ¡Bienvenidos, Norberto y Esteban! 💙💛💙…
Բալեկյանը տեղափոխվեց Բոկա Խունիորս
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տեղափոխվել է արգենտինական «Բոկա Խունիորս»։ Այս մասին տեղեկանում ենք Transfermarkt հեղինակավոր պորտալից։ Ըստ աղբյուրի՝ «Բոկան» Բալեկյանի համար «Ատլետիկո Ուրականին» վճարել է 2,89 միլիոն եվրո։ Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի «Բոկայում»։
Բալեկյանի տրանսֆերային արժեքն աճել է (ՆԿԱՐ)
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Ուրականի» 24-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 300 հազար եվրոյով։ Այս մասին տեղեկանում ենք Transfermarkt-ից։ Բալեկյանի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 1,8 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Բալեկյանով հետաքրքրված են արգենտինական «Բոկա Խունիորսն» ու անգլիական «Նորվիչը», որը նոր է Չեմփիոնշիփից տեղափոխվել Պրեմիեր Լիգա։
Բալեկյանին գնելու համար անգլիական ակումբը կապ է հաստատել Ուրականի հետ
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Ուրականի» ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիերան կարող է շարունակվել ոչ թե Արգենտինայում, այլ Անգլիայում։ Արդեն հայտնի է դարձել, որ «Բոկա Խունիորսը» ցանկանում է գնել Բալեկյանին ու ոչ պաշտոնական տվյալներով՝ պատրաստ է հարձակվողի համար վճարել շուրջ 2 միլիոն եվրո։ Բայց օրերս խոսակցություններ տարածվեցին, որ Բալեկյանով հետաքրքրված է նաև Չեմպիոնշիփից Պրեմիեր Լիգա…
Կտրուկ շրջադարձ․ Բալեկյանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերի շուրջ խոսակցությունները չեն դադարում։ Մինչ այս ակտիվորեն շրջանառվել ու այժմ էլ շրջանառվում է արգենտինական լեգենդար «Բոկա Խունիորս» տեղափոխվելու մասին լուրերը։ «Բոկան» իրոք հետաքրքրված է Բալեկյանով ու, ամենայն հավանականությամբ, պատրաստ է 2,2 միլիոն դոլար վճարել Բալեկյանի տրանսֆերի համար։ Այս մասին խոսել էր նույնիսկ հենց ինքը՝ Բալեկյանը։ Բայց արգենտինական…
Բոկա Խունիորսում խաղալն իմ երազանքն է․ Բալեկյան
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը խոսել է սպասվող իր տեղափոխության մասին՝ արգենտինական «Բոկա Խունիորս»։ Ֆուտբոլիստը նշել է, որ «Բոկա» տեղափոխվելն ու այնտեղ խաղալը իր մանկության երազանքն է ու հույս է հայտնել, որ դա իրականություն կդառնա։ Խոսելով տրանսֆերի մասին, նա նշել է, որ տեղյակ չէ բանակցությունների ընթացքից։ Բալեկյանի խոսքով՝ սա կարևոր…
Բալեկյանը մեկ ոտքով Բոկա խունիորսում է
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերի վերաբերյալ մանրամասներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ խոսքն արգենտինական լեգենդար «Բոկա Խունիորս» տեղափոխության մասին է։ Tycsports-ը հայտնում է, որ տրանսֆերի 50 տոկոսի համար «Բոկան» «Ատլետիկոյին» վճարելու է 2,2 միլիոն դոլար, իսկ Բալեկյանի տրանսֆերի մյուս 50 տոկոսը շարունակելու է պատկանել ներկայիս ակումբին։ Նշվում է, որ…
Բալեկյանը 4 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական գրանդի հետ․ լրագրող
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Ուրականի» ֆուտբոլիստ Ֆերնանդո Բրիասկո Բալեկյանի շուրջ ստեղծված տրանսֆերային աղմուկը չի դադարում։ Մինչ այս խոսակցություններ տարածվեցին, որ Բալեկյանով հետաքրքրված է արգենտինական «Բոկա Խունիորսը»։ Հետո արդեն տվյալներ կային, որ եթե արտառոց ոչինչ չլինի, ապա «Բոկան» կգնի Բալեկյանին։ Այժմ արդեն TyC Sports-ի լրագրող Բրիան Պեկորան հայտարարել է, որ Բալեկյանը 4 տարվա պայմանագիր է…










