բողոքի ակցիա
«Կամք» հասարակական նախաձեռնությունը պահանջում է Մարիա Կարապետյանի հրաժարականը
«Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հրաժարվի պատգամավորական մանդատից։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայկական աժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը, սույնով հայտարարում է, որ 2019թ. ապրիլի 8-ին, ժամը 12:00-ից 18:00-ն, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի այգու փակ դարպասների դիմաց անցկացրել է բողոքի ակցիա, ընդդեմ Ազգային Ժողովի դահլիճում` Ապրիլի…
Լեհաստանում ուսուցիչները անժամկետ գործադուլ են հայտարարել
Լեհաստանում ուսուցիչներն անժամկետ գործադուլ են սկսել: Նրանք աշխատավարձի զգալի բարձրացում են պահանջում: Գործադուլը նախապես հայտարարված է եղել լեհ ուսուցիչների միության կողմից: Ըստ միության՝ ակցիային միանալու ցանկություն են հայտնել դպրոցների ավելի քան 80 տոկոսի, ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերը: Ենթադրվում է, որ ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պահանջներն իրականություն չեն դարձել: Մասնավորապես, աշխատանքի վերադառնալու պայմանն…
«Սպայկա»-ի աշխատակիցների բողոքի ակցիան ավարտվեց
«Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիան, որը շարունակվում էր Կառավարության շենքի դիմաց, ավարտվեց: Ցուցարարներին մոտեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նաիրի Սարգսյանը «Սպայկա» ընկերության աշխատակիցներին խնդրեց հստակեցնել վարչապետից իրենց ակնկալիքները՝ շեշտելով, որ վարչապետը բազմիցս ասել է, որ քրեական գործերի ընթացին երբեք չի խառնվելու, և, բնականաբար, այս գործը…
«Սպայկա»-ի տնօրենի համար բողոքի ակցիա անող քաղաքացիները շարժվում են դեպի կառավարություն
Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները քայլերթով գնում են կառավարություն: Նրանք պահանջելու են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետից պահանջելու են պարզաբանումներ՝ կապված «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման հետ: Հիշեցնենք, որ ցուցարարները վաղ առավոտից հավաքվել են դատարանի դիմաց եւ պահանջում են ազատ արձակել քիչ առաջ կալանավորված «Սպայկա» ընկերության տնօրեն…
«Սպայկա» ընկերության աշխատակիցները երկկողմանի փակել են Տիգրան Մեծի պողոտան
«Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև։ Նրանք երկկողմանի փակել են Տիգրան Մեծի պողոտան։ Նրանք շրջափակել են ավտոմեքենան, որում գտնվում է «Սպայկա» ընկերության կալանավորված տնօրեն՝ Դավիթ Ղազարյանը։ Նրան այստեղից պետք է տեղափոխեն կալանավայր, սակայն ընկերության աշխատակիցները թույլ չեն տալիս։ Ոստիկանությունը փորձում է բացել երթևեկությունը։ Այնուամենայնիվ ոստիկաններին հաջողվեց տեղաշարժել ավտոմեքենան։ Աշխատակիցները…
«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։ «Սպայկա»-ի աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առաջ։ Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության…
Վենեսուելայում անհայտ անձինք ուղղաթիռից կրակ են բացել ցուցարարների վրա
Անհայտ անձինք ուղղաթիռից կրակ են բացել Վենեսուելայի Սուլիա նահանգի Կաբիմաս քաղաքում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների ուղղությամբ: Հրապարակված տեսահոլովակում երևում է՝ ինչպես են մարդիկ փորձում թաքնվել իրենց գլխավերևում թռչող ուղղաթիռից արձակված կրակոցներից: Զոհերի կամ տուժածների մասին չի հաղորդվում: Հիշեցնենք, որ Վենեսուելայում իրավիճակը սրվել է հունվարի 23-ից, երբ իշխանությունների դեմ բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաjդոն…
Վենեսուելայում հոսանքազրկումը խռովությունների պատճառ է դարձել
Վենեսուելայում կրկին խափանվել է էլեկտրամատակարարումը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել ողջ երկրում: Մայրաքաղաք Կարակասում, ի նշան բողոքի, ցուցարարներն անվադողեր են այրել, արգելապատնեշներ կառուցել իրավապահների դեմ: Էլեկտրամատակարարման խափանման պատճառով խմելու ջրի մատակարարումը նույնպես սահմանափակվել է: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հոսանքազրկումը պայմանավորված է էլեկտրաբաշխիչ օբյեկտների վրա իրականացված «էլեկտրամագնիսական հարձակումներով»: Հիշեցնենք` հոսանքազրկումներ եղել են նաև…
Ալժիրում կրկին հակակառավարական ցույցեր են
Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի խոշոր ակցիաները՝ չնայած այն հանգամանքին, որ նախագահը խոստացել է չառաջադրել իր թեկնածությունը հաջորդ ընտրություններին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հարյուր հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ՝ այս անգամ պահանջելով նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի հրաժարականը: Աղբյուրը հայտնել է, որ սրանք երկրում երբևէ տեղի ունեցած ամենախոշոր բողոքի ակցիաներն են: Հավելենք, որ…
Արագած համայնքի բնակիչները պահանջում են չվերսկսել Գեղարոտ գետի վրա գործող 2 ՀԷԿ-երի աշխատանքը
Արագած համայնքի բնակիչները բողոքի ցույց են իրականացնում: Նրանք պահանջում են չվերսկսել Գեղարոտ գետի վրա գործող 2 ՀԷԿ-երի աշխատանքը: Բնակիչներից մեկը նշում է, որ նախկինում ջուրը մինչև գյուղ հասնելը 17-20 կիլոմետր ճանապարհ էր անցնում և մոտ երեք ժամվա ընթացքում հասցնում էր ինքնամաքրվել, սակայն ՀԷԿ-երի գործելուց հետո ջուրը հասնում է մոտ երեք րոպեում՝ իր հետ բերելով մի…
Ցուցարարները զավթել են հեռուստատեսության շենքը. բողոքի ցույցեր Սերբիայում
Սերբիայում զանգվածային հակակառավարական ակցիայի ժամանակ մի խումբ ցուցարարներ ներխուժել են РТС հեռուստատեսության շենք։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ ցուցարարները գրավել են շենքի երկու մուտքերն ու սկսել հավկիթներ նետել։ Ապա ցուցարաները մտել են հաստատություն և պատերին թռուցիկներ փակցրել։ Ավելի ուշ հատուկ ջոկատայիններն առանց ուժի կիրառման նրանց դուրս են բերել հեռուստակենտրոնից, հայտնել է ՆԳ նախարար Նեբոյշա Ստեֆանովչը։ Բողոքի ակցիաները…
Բերման ենթարկված 16 ցուցարարներն ազատ են արձակվել․ ոստիկանություն
Օպերայի շրջակայքի սրճարանների ներկայացուցիչների բողոքի ակցիայի վայրից ոստիկանություն բերման ենթարկված 16 ցուցարարներն ազատ են արձակվել։ Այդ մասին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, ու քաղաքացիներն ազատ են արձակվել», – հայտնեց Զարզանդ Գաբրիելյանը։
Բողոքի ակցիայի հետևանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից
Բողոքի ակցիայի հետևանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից: Հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյան իր ֆեյսբուքյան էջում: Հայտարարության մեջ ասվում է. «Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժածները՝ ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել են և ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս են գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից: Հիշեցնենք, որ այսօր ժամը…














