բողոքի ակցիա
«Արցախը՝ Հայաստան է». բողոքի ակցիա Վաշինգտոնում
Հայ երիտասարդության ֆեդերացիայի ներկայացուցիչները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև բողոքի ակցիա են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Rusarminfo»-ն, ակցիան նվիրված է եղել իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել ավելի քան 30 տարի առաջ Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում: Ցույցի մասնակիցները ձեռքերում պահել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Արցախը Հայաստանն է», «Ալիևը մեղավոր է ռազմական հանցագործություններում», «Մի´…
Բողոքի ակիցա ԵՊՀ դիմաց
Այս պահին, Երևանի պետական համալսարանի դիմաց բողոքի ակցիա է: ՈՒսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:
Իտալիայում կաթ արտադրողները բողոքի ակցիա են իրականացնում
Իտալական Սարիդինիա կղզու փողոցներով հոսում են կաթի գետեր: Այդպես տեղի ֆերմերները պահանջում են իրենց արտադրանքի գների ինքնարժեքի բարձրացում: Ակցիայի մասնակիցները փողոցներում լրցրել են մեկ տոննա կաթ և փակել մի շարք ճանապարհներ: Նրանց միացել են նաև մսամթերք արտադրողները: Գործադուլն անցկացվում է արդեն 2 օր:
Վարդենիս-Երևան ճանապարհը փակ է, պահանջում են մարզպետի հրաժարականը
Վարդենիս-Երևան մայրուղին առավոտից փակ է. մի խումբ վարդենիսցիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականի պահանջով: Ակցիայի մասնակիցներից Լեոնարդ Մարտոյանը նշեց, որ պատճառը մարզպետի կողմից խտրական վերաբերմունքի դրսևորումն է: «Վարդենիսում փետրվարի 17-ին քաղաքապետի ընտրություններ են, հիմա քարոզարշավ է: Այսօր Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող 8 թեկնածու կա, 7-ն այցելում են պետական ձեռնարկություններ, բուժհիմնարկություններ, աշխատանքին…
Մադրիդում բազմահազարանոց հակակառավարական ցույց է անցկացվել
Մադրիդում փետրվարի 10-ին բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ցուցարարները պահանջել են վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորած կառավարության հրաժարականը: Նրանք նաև բողոքել են Կատալոնիայի հարցում կառավարության որդեգրած քաղաքականության և Կատալոնիայի իշխանությունների հետ անցկացվող բանակցությունների դեմ: Բողոքի ակցիան կազմակերպել էր աջ կուսակցությունների կոալիցիան՝ «Ժողովրդական կուսակցությունը», «Քաղաքացիներ» և «Ձայն» կուսակցությունները: Ցույցին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ:
Ֆրանսիայում նռնակի պայթյունի հետևանքով լուսանկարիչը կորցրել է թևը
Փարիզում անցկացվել է «դեղին բաճկոնների» ՝ թվով 13-րդ բողոքի ակցիան։ Նրանք դեմ են հանդես գալիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կառավարության քաղաքականության դեմ։ Փարիզում իրավապահները ձերբակալել են ակցիայի 36 մասնակցի։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։ Ցուցարարները կրակի են մատնել Էյֆելյան աշտարակի մոտ կայանված զինվորական հակաահաբեկչական պարեկային մեքենան։ Ականատեսների խոսքով՝ ծանր վնասվածքի պատճառը եղել…
Փարիզում հազարավոր իրանցիներ պահանջում են իսլամական ռեժիմի փոփոխություն
Մի քանի հազար իրանցիներ, ովքեր Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության աջակիցներ են, դուրս են եկել Փարիզի փողոցներ ու բողոքի ակցիա կազմակերպել: Նրաք կոչ են անում հայրենիքում իշխանությունից հեռացնել արդեն 40 տարի երկիրը կառավարող իսլամական ռեժիմին: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն: Ընդդիմադիր իրանցիների բողոքի ակցիային են մասնակցել ինչպես ֆրանսիացի քաղաքական գործիչներ, այնպես էլ Ալժիրի նախկին վարչապետը,…
Արշալույսի բնակիչները պահանջում են համայնքապետի հրաժարականը
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում և պահանջում, որ համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը դադարեցնի իր աշխատանքային լիազորությունների կատարումը: Համայնքապետը, ի դեպ, Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Համայնքապետարանի դռները փակ են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բնակիչների հետ հանդիպման են եկել ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նարեկ Մկրտչյանը: Պատգամավորներն ասում են, որ…
Երևանի Կենդանաբանական այգին այսուհետ ունենալու է կառավարման խորհուրդ
Ինչպես հայտնում է shantnews.am-ը այսօր առավոտից «Ի պաշտպանություն Կենդանաբանական այգու» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք կենդանասերներ են, Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ: Նրանք հանդիպում են պահաջել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Ցուցարարների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը: Կենդանասերների հարցերով համակարգող Արմեն Ուշատյանը նշել է, որ իրենց հստակ…
Բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել բեռնափոխադրողները: Նրանք բողոքում են, որ 2018-ից սկսած՝ Հարկային օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների արդյունքում իրենց գործը տուժում է: «Հարկային օրենսգրքում կան շատ վատ դրույթներ կոնկրետ բեռնափոխադրողների համար: Ճանապարհային հարկը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում հայ ռեզիդենտ բեռնափոխադրողների և ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողների համար: Մեզ մեր շուկայից հանում են»,- այս մասին…
Հունաստանում ֆերմերները փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը
Հունաստանում բազմաթիվ ֆերմերներ բողոքում են երկրի տնտեսական ծանր պայմաններից: Ի նշան բողոքի՝ ֆերմերներն իրենց տրակտորներով փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ֆերմերները դժգոհ են հարկերի բարձրացումից և ապահովագրական ոչ արդյունավետ քաղաքականությունից: Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են նաև հարկերի նվազեցում և կենսաթոշակային պայմանների բարելավում: https://www.youtube.com/watch?v=rRVEsLgYxbo
«Կարմիր շարֆերը» ցույցի են դուրս եկել ընդդեմ «դեղին բաճկոնների»
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցի դեմ հակացույց է կազմակերպվել: BBC-ի փոխանցմամբ՝ կարմիր շարֆեր կրող ավելի քան 10 հազար ցուցարարներ դուրս են եկել Փարիզի փողոցներ և խնդրել են վերջ դնել Ֆրանսիայում նոյեմբերից շարունակվող քաոսին և անկարգություններին: Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնների» շարժումը սկսվել էր վառելիքի գնի բարձրացման դեմ: Սակայն շարժումը գնալով լայն ծավալ էր ստացել և վերաճել երկրի…
Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրել են ակցիան Բագրատաշենի մաքսակետում
Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրին Բագրատաշենի մաքսակետում անցկացվող բողոքի ակցիան ու բացեցին մաքսակետի ճանապարհը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը: «Այժմ արդեն ճանապարհը բաց է: Ցուցարարները ոստիկանությանը չէին ենթարկվում, բայց ակցիան դադարեցվել է խցանման մեջ գտնվող վարորդների ջանքերով»,- ասաց Պարանյանը: Հունվարի 26-ին ակցիայի մասնակիցները 50-60 մեքենաներով փակել էին ճանապարհը:…
Բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց. ցուցարարները պահանջում են տնօրենի հրաժարականը
Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից դժգոհ մի խումբ մարդիկ այսօր առավոտից իրենց դժգոհություններն են հայտնում բողոքի ակցիայի տեսքով: Այս պահին Կենդանաբանական այգու մոտ հավաքվել է շուրջ 20 ցուցարար, որոնք հիմնականում կենդանասերներ են և այգու նախկին աշխատակիցներ: Ցուցարարների պահանջը չի փոխվել, նրանք պաստառներ են պահում, որոնց վրա գրված է տնօրենի անունը: Ցուցարարները վանկարկում են…














