Մինչև մայիսի վերջ Եվրամիության անդամ մի քանի երկիր կարող է ճանաչել Պաղեստինը։
Այս մասին ապրիլի 29-ին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։
Բորելը կոնկրետ երկրների անուններ չի նշել։
Այս տարվա մարտին Իսպանիան, Իռլանդիան, Մալթան և Սլովենիան հայտարարել էին Պաղեստին պետության ճանաչմանն ուղղված համատեղ մտադրության մասին։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)