բուժհաստատություն
ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բուժհաստատություններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ, որոնցից երկուսը ուռուցքային հիվանդություններով և մեկը՝ վիրահատություն պահանջող ախտաբանությամբ, այսօր՝ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային…
ԿԽՄԿ-ի Արցախ հասցրած դեղորայքը կբավարարի բուժհաստատությունների 10 օրվա պահանջարկը. Արցախի ԱՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին Հայաստանից 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ է ուղարկվել Արցախ։ Դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: «Արցախի առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող…
Նոյեմբերին Շիրակի մարզում ծնվել է 266 երեխա
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ նոյեմբեր ամսին Շիրակի մարզում ծնվել է 266 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 134 տղա, 132 աղջիկ։ Ծնունդներից 4-ը զույգ են եղել։ Նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 1-4-ը մարզի բուժհաստատություններում ծնվել է 39 երեխա՝ 19 տղա, 20 աղջիկ։ Ծնունդներից 2-ը զույգ են եղել։
Շիրակի մարզում ծնվել է 55 երեխա
Շիրակի մարզպետարանից հայտնում են՝ մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ հուլիսի 18-24-ը, ծնվել է 55 երեխա։ Լույս աշխարհ են եկել 31 տղա, 24 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։
Հուլիսի 1-3-ը ծնվել է 18 երեխա Շիրակի մարզում
Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հուլիսի 1-3-ը ծնվել է 18 երեխա, նրանցից 8-ը տղա է, 10-ը՝ աղջիկ։ Նախորդ՝ հունիս ամսին, մարզում ծնվել է 221 երեխա, նրանցից 119-ը տղա է, 102-ը՝ աղջիկ, 2-ը զույգ է, 1-ը՝ եռյակ։
6 բուժհաստատություններում պատվաստումների մասով չարաշահումներ են եղել․ հարուցվել են քրգործեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության դեպարտամենտի ծառայողների հետևողական ու նպատակաուղղված օպերատիվ-հետախուզական աշխատանքների իրականացման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի մի շարք բուժհաստատությունների պաշտոնատար անձինք, բժշկական գործունեության ոլորտում լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, Հայաստանի Հանրապետությունից տվյալ ժամանակ բացակայող մի շարք անձանց իբր բժշկական զննության ենթարկելու…
Մարտունու բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հունիսի 25-ին գրառում է կատարել Facebook-ում, և հայտնում է, որ Մարտունի բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով։ «Մարտունու բժշկական կենտրոն կատարած աշխատանքային հերթական այցի ընթացքում ծանոթացա ռենտգեն նորագույն սարքի գործարկման աշխատանքներին: ԲԿ-ն ռենտգեն նորագույն սարքը ձեռք է բերել ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած միջոցների հաշվին : Բժշկակական կենտրոնի միջոցների հաշվին նախօրոք…
Իզմիրլյան ԲԿ-ի ղեկավար, Քոչարյանի դաշինքի պատգամավորի թեկնածուն ահաբեկում է աշխատակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, Ռոբերտ Քոչարյանի դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը բուժհաստատության աշխտակիցներին ահաբեկում է, որ գնան ընտրություններին։ Նա սպառնացում է աշխատակիցներին որ կոշտ վերաբերմունքի կարժանանան, եթե չմասնակցեն ընտրություններին։ https://www.facebook.com/AzatTV/videos/930907131093966
14 մարդ թունավորման ախտանիշերով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ
ՀՀ առողջապահական և տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջեւան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։ Նախորդիվ Ջուջեւան, Կոթի, Բաղանիս, Ոսկեւան, Կողբ գյուղերից 14 մարդ թունավորման ախտանիշերով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ,…
Որ դեպքերում ՀՀ քաղաքացիները բուժման նպատակով կարող են մուտք գործել ՌԴ
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է․ «Ելնելով վերջին շրջանում արձանագրված մի շարք դեպքերից՝ կապված այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր ներկայիս արգելքների պահպանման պայմաններում բուժման նպատակով մեկնում են ՌԴ և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով բախվում են տարաբնույթ խնդիրների, անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը․ Բուժման նպատակով ՌԴ կարող են մուտք գործել բացառապես այն ՀՀ քաղաքացիները, ովքեր, ելնելով առողջական…
Հանրային փակ տարածքներում դիմակ կրելը իրական անհրաժեշտություն է. Էդգար Առաքելյան
ԻՄ քայլը խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է դիմակ կրելու պայմաններին և կանոններին: «Քանի անկախ իմ կամքից դիմակների թեման բացել եմ ու քանի որ հայտնի չի՝ դեռ քանի ամիս է շարունակվելու արտակարգ դրությունը, մի քանի բան էլ ասեմ։ 1. Հանրային տրանսպորտում և հանրային փակ տարածքներում (բուժհաստատություններ, խանութներ, առևտրի կենտրոններ,…
Շիրակում ինքնամեկուսացման ցուցում ունի 758 քաղաքացի
ՀՀ Շիրակի մարզպետարանից նոր տեղեկատվություն են հայտնում` մարզում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին: «Հունիսի 11-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 45-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 201 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 758 քաղաքացի, նրանցից…
Արցախում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի առողջացել է
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել: Նրանք հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի առողջացել և դուրս է գրվել բուժհաստատությունից: «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից: Խոսքը ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է,…
ՀՀ հումանիտար առաքելությունը Հալեպի բուժհաստատություններին բժշկական պարագաներ է փոխանցել
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ Հալեպի բժշկական հաստատություններին և զինվորական հոսպիտալին բժշկական պարագաններ է փոխանցել: «#Հումանիտարառաքելություն Ապրիլի 12-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։ Բժշկական կենտրոնների ղեկավարները հայտնել են իրենց…
Վրաստանում գրանցվել է Covid-19-ի 218 դեպք․ առողջացել է 51 մարդ․ Aliq.ge
Վրաստանի կառավարության կայքը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածության պաշտոնապես հաստատված դեպքերը ապրիլի 9-ին հասել են 218-ի։ Վարակվածության դեպքերը մեկ օրում ավելացել են 4-ով։ Պացիենտներից 51-ն արդեն առողջացել է և դուրս գրվել բուժհաստատություններից։ Գրանցվել է 3 մահ։ Մահացած հիվանդներն ունեցել են ուղեկցվող խրոնիկական հիվանդություններ։ Մեկուսացել են 4722 քաղաքացի, հատուկ հսկողության տակ գտնվում է 408 պացիենտ:…















