fbpx
Հասարակություն

ՀՀ հումանիտար առաքելությունը Հալեպի բուժհաստատություններին բժշկական պարագաներ է փոխանցել

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ Հալեպի բժշկական հաստատություններին և զինվորական հոսպիտալին բժշկական պարագաններ է փոխանցել:

«#Հումանիտարառաքելություն
Ապրիլի 12-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։ Բժշկական կենտրոնների ղեկավարները հայտնել են իրենց երախտագիտությունը հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների և բժշկական հաստատություններում ամենօրյա ցուցաբերվող բժշկական օժանդակության համար։ Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական բարձր հատկանիշները, ոչ միայն պատերազմի հետևանքով տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, այլև համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դեմ պայքարելու պատրաստակամությունը։
– Մեր հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբ օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում մեր կողքին են,- նշեց գեներալը։
Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին մշտական աջակցության համար»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2277809215847313&id=1513184855643090&__xts__[0]=68.ARAiXR34f7PDM_4BIXFGu25XUS4IISMJtxiWqcIWJRAoFqGI-bqt4ykOc7NGvRKqbGDRMtVzWxJtKjTEqt6obq6JIhozLjze3PqJumVEqarBRkjzMNo5TSxOTQLa-Xp5CiCc-cL5FCMlzFPIJ6n3OtkKJ92O4rURxVj-949CkhJGN9vyDCQiLIkXu2NXZ07SWU0h-oUAYzrB_vNfvT0nqkWupLF6YZZrahVNoG2qat_WqB4IDKXdqvPFcvVf6mbb0xktKCMdg2NC3ytkB6UIIsaTpiGwhxMD-z8S3FKw2Z88ZCnDrEibiNS3dc3-J3TpJeO-86r7-OJClLAJBfNqYmxxWbYN&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ