Աշխարհ
02:00 10/04/2020

Վրաստանում գրանցվել է Covid-19-ի 218 դեպք․ առողջացել է 51 մարդ․ Aliq.ge

Վրաստանի կառավարության կայքը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածության պաշտոնապես հաստատված դեպքերը ապրիլի 9-ին հասել են 218-ի։ Վարակվածության դեպքերը մեկ օրում ավելացել են 4-ով։

Պացիենտներից  51-ն արդեն առողջացել է և դուրս գրվել բուժհաստատություններից։ Գրանցվել է 3 մահ։ Մահացած հիվանդներն ունեցել են ուղեկցվող խրոնիկական հիվանդություններ։

Մեկուսացել են  4722 քաղաքացի, հատուկ հսկողության տակ գտնվում է 408 պացիենտ:

Աղբյուրը՝ aliq.ge․

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ