բուժհաստատություններ

  • Արցախում կորոնավիրուսով վարակված ու բուժվող 3 քաղաքացիներից 2-ի թեստը դրական է

    Արցախում կորոնավիրուսով վարակված ու բուժվող 3 քաղաքացիներից 2-ի թեստը դրական է

    Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ըստ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության՝  այսօր թեստավորվել են բուժհաստատություններում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիները: Նրանցից երկուսի մոտ փորձանմուշի պատասխանը դեռ դրական է, այսինքն՝ նրանք կշարունակեն բուժումը, իսկ երրորդ քաղաքացու հետազոտության արդյունքը բացասական է եղել: Եթե 24 ժամ հետո իրականացված կրկնակի թեստավորման պատասխանը կրկին բացասական լինի, ապա…

  • Բրիտանիայում շարունակում են արհեստական շնչառական սարքեր արտադրել․ CNN

    Բրիտանիայում շարունակում են արհեստական շնչառական սարքեր արտադրել․ CNN

    Բրիտանական ընկերությունները միավորվել են համաճարակի պայմաններում արհեստական շնչառական սարքեր արտադրելու համար։ Ընկերությունները մտադիր էին շտապ արտադրություն սկսել։ Ձեռնարկությունների արտադրած առաջին 40 սարքերը շատ շուտով կհասնեն բուժհաստատություններին։ Հետագայում ընկերությունները մտադիր են շաբաթական 1500 նման սարք արտադրելու արագության հասնել։ Արտադրած սարքերը արդեն ստացել են բրիտանական առողջապահական ծառայությունների հաստատումը։ Աղբյուրը՝ CNN․

  • Բուժհաստատությունների անձնակազմը աշխատում է արտակարգ ռեժիմով․ քաղաքապետարան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բուժհաստատությունների անձնակազմը աշխատում է արտակարգ ռեժիմով․ քաղաքապետարան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Արտակարգ աշխատանք Արտակարգ դրության պայմաններում Երևանի բուժհաստատությունների անձնակազմը աշխատում է արտակարգ ռեժիմով»։ https://www.facebook.com/YerevanCityHall/videos/2974038569319521/?__xts__%5B0%5D=68.ARDEIb1X3N7RyhNNukufpWw5Mt1E0heAWSRLpoqp8BVe0VLnnwNIFwBmWRx4qmWLRKGJnb3k4TpQN5n_OR5EuY5r8Z0rcAkcwZ8bhuc65HlHPJpKDGsflFpFa-bFm7FQBaSXx17uPOf3Xnav_3WdbnVaXBpQTlTWvNnWY6-0BwaiggOYe8YD4WlOIzMLbFxLj1QFbMNfhvDvtoo-lqEkOnbB4B4RpFa52iG9_KOq0DfP1oT9d0EgZD5vFvsmO7NDFahWG3OM8W6BNmdG7YZnZ7cBccX6FgZ846ObOeJ3-VMCH61Q1jm5QRGdwm5NlGIcKCsLjNp3mbJ3i9_E88jezjAixuOusdIJpTVf9A&__tn__=-R

  • Արցախում ԱՆ նախարարի հրամանով առանձնացրել են հիվանդասենյակներ քաղաքացիներին մեկուսացնելու համար

    Արցախում ԱՆ նախարարի հրամանով առանձնացրել են հիվանդասենյակներ քաղաքացիներին մեկուսացնելու համար

    «Աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի (2019թ. n- COV) լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված` Արցախի Հանրապետությունում վերոնշյալ վարակի տարածման դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարի հրամանով կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար բուժհաստատություններում առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ: Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկներում կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ ու կորոնավիրուսի կասկածով հիվանդներ չկան»։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/122188899421899 Կորոնավիրուսի…

  • Բուժհաստատության աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը կիրականացվի անվճար

    Բուժհաստատության աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը կիրականացվի անվճար

    Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը Facebook-ում գրել է. ՀՀ պարետի ցուցմամբ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատությունների աշխատակիցների ամենօրյա անվճար երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218459238097982&id=1405208089

  • Վլադիմիր Պուտինը երկարաձգել է ոչ աշխատանքային օրերը Ռուսաստանում. Meduza (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Վլադիմիր Պուտինը երկարաձգել է ոչ աշխատանքային օրերը Ռուսաստանում. Meduza (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով  հայտարարություն է արել՝ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման մասին։ Պուտինը հայտարարել է, որ ոչ աշխատանքային օրերը կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը՝ աշխատավարձի պահպանմամբ: «Կախված նրանից, թե ինչպես կզարգանա կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը` ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածը կարող է վերանայվել և կրճատվել»,-ասել է Պուտինը։ Ռուսաստանում կշարունակեն աշխատել պետական մարմինները, բուժհաստատությունները և դեղատները, ինչպես…

  • Առաջին եռամսյակում Վայոց ձորի մարզում ծնվել է 64 երեխա

    Առաջին եռամսյակում Վայոց ձորի մարզում ծնվել է 64 երեխա

    2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների. Այս մասին տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքից։

  • Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան․Տեղեկատվական շտաբ

    Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան․Տեղեկատվական շտաբ

    Արցախ տեղեկատվական շտաբը  Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան: Նախարարությունից նաև հիշեցնում են, որ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»։ https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.105197087787747/117097269931062/?type=3&theater Կորոնավիրուսի տարածման համաշխարհային…

  • Արցախի բուժհաստատություններում սահմանված է կարանտին

    Արցախի բուժհաստատություններում սահմանված է կարանտին

    Ի գիտություն հանրապետության քաղաքացիների Ելնելով աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակից, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խնդրում և հորդորում է հանրապետության բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Տեղեկացնենք, որ վարակի տարածումից խուսափելու նպատակով, հանրապետության բուժհասատատություններում սահմանված է կարանտին` համապատասխան սահմանափակումներով, որով խստացվել է բուժհիմնարկների աշխատանքային գործունեությունը: ✅Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների խմբերում…

  • Սերգեյ Հարությունյանը հանդիպել է համայնքային բուժհաստատությունների տնօրենների հետ

    Սերգեյ Հարությունյանը հանդիպել է համայնքային բուժհաստատությունների տնօրենների հետ

    Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքային բուժհաստատությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել են ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև առողջապահության ոլորտի զարգացման մի շարք խնդիրներ: Սերգեյ Հարությունյանը մասնավորապես նշել է, որ համայնքային բուժհիմնարկների հետ համագործակցված աշխատանքի շնորհիվ մի շարք խնդիրներ արդեն իսկ ստացել են արդյունավետ լուծումներ: «Այս ոլորտը մեզ համար մշտական հսկողության տակ…

  • Զորակոչի ընթացքում պետք է բացառել կոռուպցիոն դրսևորումները. Արսեն Թորոսյան

    Զորակոչի ընթացքում պետք է բացառել կոռուպցիոն դրսևորումները. Արսեն Թորոսյան

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարարության և զորակոչ իրականացնող բուժհաստատությունների զորակոչային հանձնաժողովների ներկայացուցիչներին: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու համար, այնուհետև նշել, որ ամեն տարի այս օրերին սկսվում է զորակոչի կազմակերպչական աշխատանքները, որպեսզի այն անցնի հնարավորինս հարթ, արագ և օբյեկտիվ: «Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ զորակոչը Ձեր…

  • 2018 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում 2204 երեխա է ծնվել

    2018 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում 2204 երեխա է ծնվել

     2018 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 2204 երեխա, որոնցից 1119-ը տղաներ են, 1085- ը՝ աղջիկներ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Ընդհանուր քանակից քաղաք Ստեփանակերտում 1834 երեխա է ծնվել : Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի շրջա նում՝ 188 երեխա , այնուհետև՝ Մարտունիում՝ 124 , Հադրութում՝ 26 , Քաշաթաղում՝ 22 և Շահումյան…

  • Երևանի քաղաքապետարանն ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում հերթապահություն է սահմանել

    Երևանի քաղաքապետարանն ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում հերթապահություն է սահմանել

    Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ սուր շնչառական վարակներով հիվանդացության բարձրացման հետ կապված իր ենթակայության տակ գտնվող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-15:00 սահմանվելու է հերթապահություն: «Հարգելի համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ սուր շնչառական վարակներով հիվանդացության բարձրացման հետ կապված սույն թվականի հունվարի 19-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-15:00 սահմանվելու է…

  • Շիրակի մարզի որոշ  բուժհաստատություններում հայտարարված է կարանտին

    Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում հայտարարված է կարանտին

    Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ ապահովության նպատակով Շիրակի մարզի որոշ  բուժհաստատություններում կարանտին է  հայտարարված: Այս մասին հայտնում է Արմենպրեսը։Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի Ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանն ասել է, որ չնայած մարզում վիճակը վերահսկելի է, որոշ հաստատություններում խիստ հսկողություն է սահմանված՝ մարդկանց մուտքը հիվանդանոց սահմանափակված է, տեսակցությունները միայն հատկացված ժամերին է: Սուր…