ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով հայտարարություն է արել՝ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման մասին։
Պուտինը հայտարարել է, որ ոչ աշխատանքային օրերը կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը՝ աշխատավարձի պահպանմամբ:
«Կախված նրանից, թե ինչպես կզարգանա կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը` ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածը կարող է վերանայվել և կրճատվել»,-ասել է Պուտինը։
Ռուսաստանում կշարունակեն աշխատել պետական մարմինները, բուժհաստատությունները և դեղատները, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութները:
«Ռուսաստանի տարբեր շրջաններում կորոնավիրուսի հայտնաբերման դեպքերի հետ կապված իրավիճակը տարբեր է»,-նշել է ՌԴ նախագահը։
Բացի այդ նա հայտնել է, որ մարզերի ղեկավարները իրենք կարող են որշել՝ ինչ սահմանափակող միջոցները ձեռնարկել ոչ աշխատանքային օրերի հայտարարված ժամանակահատվածի շրջանակներում:
Վերջին թարմացված տվյալների համաձայն՝ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3548 դեպք: Հիվանդացածներից 235-ը ապաքինվել է, 30-ը՝ մահացել:
Աղբյուրը՝ Meduza.io.
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Տեսանյութը՝ meduza.io-ից։