բրոնզե մեդալ
Եվրոպական խաղեր․ Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորություն ունի։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ։ Ֆրանգուլյանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Մեդալային գոտեմարտում Վալոդյայի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանը։…
Եվրոպական խաղեր. Հովհաննես Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ
64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակիչում Բաչկովը մենամարտեց Հունաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Ցանիկիդիսի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ։ Դուրս գալով կիսաեզրափակիչ՝ Բաչկովն ապահովեց Եվրոպական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։ Կիսաեզրափակիչի մենամարտերը կայանալու են հունիսի 28-ին, Բաչկովի մրցակիցը հոլանդացի Էնրիկո Լակրուսն է։ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել էր 1/8…
Եվրոպական խաղեր. Կարեն Տոնականյանը կիսաեզրափակչում է
Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) կդառնա երկրորդ Եվրոպական խաղերի մեդալակիր։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը Տոնականյանը 1/4 եզրափակիչում մենամարտեց բրիտանացի Կալում Ֆրենչի հետ։ Հաղթանակ տանելով 3։2 հաշվով՝ Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Տոնականյանը մրցելու է Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանովի հետ։ Կարեն Տոնականյանը պայքարը…
Եվրոպական խաղեր. Գոռ Ներսեսյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը (81 կգ) դուրս եկավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։ Մրցումային 6-րդ օրը Ներսեսյանը 1/4 եզրափակիչում մենամարտեց թուրք Մալկան Բայրամի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տարավ։ Այսպիսով, հայ բռնցքամարտիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ներսեսյանը մենամարտելու է բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ։ Գոռ Ներսեսյանը պայքարը սկսել…
Եվրոպական խաղեր. Արթուր Հովհաննիսյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը ռինգ դուրս եկավ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ): 1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց Ռումինիայի ներկայացուցիչ Կոսմին Գիրլեանուի հետ: Հայ բռնցքամարտիկը 4:1 հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է իռլանդացի Ռեգան Դալիի հետ: Այսպիսով, Հովհաննիսյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։ Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել…
Եվրոպական խաղեր․ Արսեն Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր
Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) դարձավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր։ Բրոնզե մեդալի համար պայքարում հայ սամբիստը 10։2 հաշվով հաղթանակ տարավ Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Մարկարիանի նկատմամբ։ Արսեն Ղազարյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ 1:2 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ստանիսլավ Սկրայբինին։ Հայ սամբիստը հնարավորություն էր ստացել մասնակցելու սփոփիչ գոտեմարտի, որում 3։0…
Ասյա Լալազարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. Մինսկ 2019
Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Մեր մարզուհին կիսաեզրափակչում զիջել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասյա Նովիկովային և կպայքարի բրոնզե մեդալի համար, որտեղ հայ մարզուհին կմրցի Բելառուսը ներկայացնող Անֆիսա Կապայևայի դեմ։
Մաքսիմ Մանուկյանն ու Դավիթ Գրիգորյանը կպայքարեն մեդալների համար. Մինսկ-2019
Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի սամբոյի մրցաշարում մեդալների համար կպայքարեն Հայաստանը ներկայացնող 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն ու 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը: Դավիթ Գրիգորյանը կիսաեզրափակչում 1։0 հաշվով պարտության է մատնել վրացի Բեսարիոն Բետլուվայի և դուրս եկել եզրափակիչ։ Եզրափակչում Գրիգորյանը հանդես կգա Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպլյուկի դեմ։ https://www.facebook.com/olypiccomarm/videos/340344063313867/ Մաքսիմ Մանուկյանը կիսաեզրափակչում մրցել է ռուս Խերտեկ…
Հայ ազատ ոճային ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել
Իսպանական Պոնտեվեդրայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մինչև 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 6-1 հաշվով հաղթեց շվեցարացի Տոբիաս Պորտմանին ու դարձավ բրոնզե մեդալակիր: Մինչև 79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր ուկրաինացի Ալեքսանդր Վիշնյակի հետ, սակայն մրցակիցը չներկայացավ և Ավագյանը դարձավ բրոնզե…
Հայ մարզիկները մեդալակիր են դարձել սամբոյի ԵԱ-ում
Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի 7 ներկայացուցիչներ: Նրանցից 3-ը հաջողություններ են գրանցել: Մարզական սամբոյի 68 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը և մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում Պողոս Բադալյանը արժանացել են բրոնզե մեդալների, իսկ Տիգրան Կիրակոսյանը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգի եզրափակչում է:
Վստահ էի, որ պոտենցիալս դեռ սպառված չէ. Արսեն Ջուլֆալակյանը՝ սպորտից չհեռանալու մասին
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Բուխարեստում կայացած ԵԱ-ի բրոնզե մեդալակիր դառնալուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Ջուլֆալակյանը պատմել է այն ամեն մասին, ինչն իրեն ստիպեց չհեռանալ սպորտից. «Շնորհակալ եմ և զգացված բոլոր շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար։ Այս հաղթանակները (ընդհանուր 4 գոտեմարտ) և արդյունքում Եվրոպայի առաջնության մեդալը պատասխան…
Արսեն Ջուլֆալակյանը` բրոնզե մեդալակիր
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին և նվաճեց բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից։ Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակչում Արսենի մրցակիցը Ռոլանդ Շվարցն…
Դավիթ Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել
Դավիթ Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Մինչև 89 կգ քաշայինների մրցավեճում պոկում վարժությունում Դավիթը բարձրացրել է 165 կիլոգրամ՝ ապահովելով բրոնզե մեդալ: Հակոբ Մկրտչյանը 164 կգ արդյունքով չորրորդն է: Քիչ հետո կշարունակվի մրցապայքարը հրում վարժությունում, որում Հակոբ Մկրտչյանը բավականին ուժեղ է: Առաջատարը առայժմ վրացի Ռևազ Դավիթաձեն է, ով 170 կգ է բարձրացրել…















