գազպրոմ

  • Ադրբեջանի ռուսական գազալվացումը Եվրոպայի համար

    Ադրբեջանի ռուսական գազալվացումը Եվրոպայի համար

    Ադրբեջանի գազալվացման դերը եվրոպական էներգետիկ շուկայում որպես Ռուսաստանի այլընտրանք, ընդգծում է այն հնարավորությունները, որոնց միջոցով Մոսկվան շարունակում է օգտվել իրավիճակից՝ շեշտադրում է Politico-ի վերլուծությունը։ Եվրոպան, ձգտելով նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգիայից, սկսել է նոր գազային համաձայնագրեր կնքել Ադրբեջանի հետ։ Սակայն, գազի արտադրության սահմանափակ հզորությունները Ադրբեջանին ստիպում են մեծացնել գազի ներմուծումը հենց Ռուսաստանից: Այս ներմուծումները, որոշ…

  • Ի՞նչ կլինի, երբ Ուկրաինայով Եվրոպա ռուսական գազի մատակարարումները դադարեցվեն

    Ի՞նչ կլինի, երբ Ուկրաինայով Եվրոպա ռուսական գազի մատակարարումները դադարեցվեն

    Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ 2023 թվականի դեկտեմբերին ավարտվող գազի տարանցման պայմանագիրը Ռուսաստանի հետ այլևս չի երկարացվելու։ Այս որոշումը կարող է ունենալ զգալի ազդեցություն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի էներգետիկ շուկայի վրա։ 2023 թվականին ռուսական գազի մատակարարումները Ուկրաինայով կազմել են 15 միլիարդ խմ, ինչը շատ ավելի փոքր ծավալ է՝ համեմատած նախկին տարիների հետ։…

  • ՌԴ-ն այլևս գազ չի մատակարարում Ավստրիային, իսկ հարստացված ուրան՝ ԱՄՆ-ին

    ՌԴ-ն այլևս գազ չի մատակարարում Ավստրիային, իսկ հարստացված ուրան՝ ԱՄՆ-ին

    Ռուսաստանը նոր հարված է հասցնում Արևմուտքին՝ դադարեցնելով գազի մատակարարումը Ավստրիային և սահմանափակելով հարստացված ուրանի արտահանումը ԱՄՆ։ Այս քայլերը մոսկովյան պատասխանի մաս են կազմում՝ ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների։ Ռուսական պետական էներգետիկ հսկա Գազպրոմը շաբաթ օրը դադարեցրեց գազի մատակարարումը Ավստրիայի խոշորագույն էներգետիկ ընկերությանը՝ OMV-ին։ Այս գործողությունը հաջորդեց 230 միլիոն եվրո փոխհատուցման մասին արբիտրաժային որոշմանը, որն ընդունվեց OMV-ի…

  • Գազպրոմը 15 տարվա պայմանագիր կկնքի երեք երկրի հետ

    Գազպրոմը 15 տարվա պայմանագիր կկնքի երեք երկրի հետ

    Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 2024 թվականի կեսերին 15-ամյա միջնաժամկետ պայմանագրեր կկնքի Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը։ «15 տարվա միջնաժամկետ պայմանագրերը, որոնք մենք պայմանավորվել ենք Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի մեր գործընկերների հետ, կկնքվեն հաջորդ տարվա կեսերին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում: 2025 թվականի նոյեմբերի 1-ին այս պայմանագրերի շրջանակներում վստահելի,…

  • Գազպրոմը նոր պայմանագրով սկսել է գազի մատակարարումներն Ադրբեջան

    Գազպրոմը նոր պայմանագրով սկսել է գազի մատակարարումներն Ադրբեջան

    «Գազպրոմը» սկսել է գազ մատակարարել Ադրբեջան՝ SOCAR ընկերության հետ նոր պայմանագրով: Ռուսական ընկերությունից հայտնել են, որ մատակարարումների ծավալը մինչև մարտ ընկած ժամանակահատվածում կկազմի մինչև 1 մլրդ խ.մ: «Նոյեմբերի 15-ին սկսվել են գազի առուվաճառքի նոր պայմանագրով Ադրբեջան ռուսական գազի մատակարարումները։ Փաստաթուղթը ստորագրվել է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) միջև: Մատակարարումները կիրականացվեն…

  • Գազպրոմն անորոշ ժամանակով դադարեցրել է Հյուսիսային հոսք-ի աշխատանքը

    Գազպրոմն անորոշ ժամանակով դադարեցրել է Հյուսիսային հոսք-ի աշխատանքը

    Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կանոնակարգային ստուգումների արդյունքում ամբողջությամբ դադարեցնում է «Հյուսիսային հոսք» գազամուղի աշխատանքը՝ մինչև սարքավորումների հետ կապված բոլոր խնդիրների վերացումը՝ հայտնել են ընկերությունից: Օգոստոսի 31-ին գազամուղով գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել էր «Պորտովայա» կոմպրեսորային կայանում աշխատող միակ գազափոխադրող ագրեգատի վերանորոգման համար: Ժամանակացույցի համաձայն՝ գազամուղը պետք է վերսկսեր աշխատանքը սեպտեմբերի 3-ին։ Այժմ «Գազպրոմի» հաղորդագրության մեջ չի նշվում…

  • Ասիայում գազի գները քառապատկվել են

    Ասիայում գազի գները քառապատկվել են

    Հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարման համար ամենաթանկ ասիական ֆյուչերսների արժեքը 2023-ի հունվարին օգոստոսի 25-ին աճել է մինչև 71.3 դոլար մեկ միլիոն BTU-ի (բրիտանական ջերմային միավորի համար) կամ գրեթե 2560 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, վկայում են Japan Korea Marker-ի տվյալները։ Ասիայում վառելիքը սկսեց թանկանալ նրանից հետո, երբ «Գազպրոմ»-ը հայտարարեց, որ «Հյուսիսային հոսք»-ով մատակարարումները մինչև սեպտեմբերի…

  • Ջերմուկ քաղաքում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գազի մատակարարումը  կդադարեցվի

    Ջերմուկ քաղաքում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գազի մատակարարումը կդադարեցվի

    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 6, 9, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23ա, 23բ, 25, 28, 39, 40, 42, 43 բազմաբնակարան շենքերի, Կեչուտ թաղամասի գազասպառողների, «Մարգմուշ», «Արսեն Սահակյան»,…

  • Գազպրոմը և Իրանի ազգային նավթային ընկերությունը հուշագիր են ստորագրել

    Գազպրոմը և Իրանի ազգային նավթային ընկերությունը հուշագիր են ստորագրել

    «Գազպրոմը» և Իրանի ազգային նավթային ընկերությունը նավթային գործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ նշելով որ համաձայնագիրը արժեցել է 40 միլիարդ դոլար: Ըստ իրանական կողմի՝ սա երկրի նավթարդյունաբերության պատմության մեջ ամենամեծ օտարերկրյա ներդրումն է։ Հուշագրով նախատեսվում է շահագործել նավթի և գազի նոր հանքավայրեր, նաև կառուցել գազատարներ։  

  • Գազպրոմը դադարեցրել է գազի մատակարարումը Դանիա և Գերմանիա

    Գազպրոմը դադարեցրել է գազի մատակարարումը Դանիա և Գերմանիա

    «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը դանիական Ørsted-ին՝ ռուբլով չվճարելու պատճառով և գերմանական Shell Energy Europe Limited ընկերությանը։ «Գազպրոմ Էքսպորտի» և Shell Energy Europe Limited-ի միջև Գերմանիա գազի մատակարարման պայմանագիրը նախատեսում է տարեկան մինչև 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ։

  • Ռուսաստանը Լեհաստանին ու Բուլղարիային գազ չի տրամադրի

    Ռուսաստանը Լեհաստանին ու Բուլղարիային գազ չի տրամադրի

    Լեհաստանն ու Բուլղարիան դարձան առաջին երկրները, որոնց Ռուսաստանը հրաժարվեց գազ տրամադրել։ Պատճառը ռուսական պայմաններին չհամաձայնելն է։ Ռուսասանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական դիտարկվող երկրները պետք է «Գազպրոմում» հաշիվ բացեն և այդպես կատարեն իրենց վճարումները, որոնք հետո դարձվելու են ռուբլի։ Լեհաստանն էլ, Բուլղարիան էլ չեն համաձայնել այս նոր մեխանիզմին։…

  • Ռուսական գազի մատակարարումը Բուլղարիա ապրիլի 27-ից կդադարեցվի

    Ռուսական գազի մատակարարումը Բուլղարիա ապրիլի 27-ից կդադարեցվի

    «Գազպրոմը» ապրիլի 27-ից կդադարեցնի գազի մատակարարումը Բուլղարիա, ասվում է երկրի էներգետիկայի նախարարության կայքում։ «Ապրիլի 26-ին Bulgargaz-ը ծանուցում է ստացել այն մասին, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից բնական գազի մատակարարումները կդադարեցվեն 2022 թվականի ապրիլի 27-ից»,- նշել են գերատեսչությունում։ Մարտին երկրի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր չեն վառելիքի համար վճարել ռուբլով։ Ավելի վաղ նմանատիպ ծանուցում ռուսական կորպորացիայից ստացել…

  • Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

    Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Գ.Նժդեհի փողոցի և հարակից տարածքի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է…

  • Նոր պատժամիջոցներ Ավստրալիայից` ռուսական ընկերությունների, այդ թվում՝ Գազպրոմի նկատմամբ

    Նոր պատժամիջոցներ Ավստրալիայից` ռուսական ընկերությունների, այդ թվում՝ Գազպրոմի նկատմամբ

    Ավստրալիան հայտարարել է հերթական պատժամիջոցների մասին, որոնք վերաբերվում են ռուսական 13 ընկերությունների։ Այդ ընկերությունների ցանկում են հայտնվել նաև «Գազպրոմն» ու «Տրանսնեֆտը»։ Նշվում է, որ այս պահի դրությամբ ավստրալական պատժամիջոցների տակ է հայտնվել արդեն 38 ռուսական ընկերություն։ Նշենք, որ Ավստրալիան այն երկրներից է, որոնք հրաժարվել են օգտվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից։

  • Շալկեն խզեց պայմանագիրը գլխավոր հովանավոր Գազպրոմի հետ

    Շալկեն խզեց պայմանագիրը գլխավոր հովանավոր Գազպրոմի հետ

    Գերմանական «Շալկե 04»-ը միակողմանի խզել է պայմանագիրը ակումբի գլխավոր հովանավոր «Գազպրոմի» հետ։ Այս մասին հայտարարություն է տարածվել ակումբի պաշտոնական կայքում։ Նշվում է, որ որոշումը կայացրել է ակումբի տնօրենների խորհուրդը։ Պատճառը՝ Ռուսաստանի զորքերի Ուկրաինա ներխուժումն է։ Հայտարարությունում ասվում է, որ այժմ բանակցություններ են ընթանում «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ «Գազպրոմը» «Շալկեի» գլխավոր հովանավորն էր 2007 թվականից։