գազպրոմ
Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկել է գազի գնի շուրջ բանակցություններ սկսել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նամակում մասնավորապես ասվում է. «Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա և դա կհանգեցնի էներգոռեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և…
Վրաստանն ավարտել է «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները` ՀՀ գազի տարանցման վերաբերյալ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության` «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները Վրաստանի տարածքով Հայաստան գազի փոխադրման վերաբերյալ ավարտվել են: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն. հայտնում է Спутник-Грузия-ն: Վերջին անգամ Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանագիր է կնքել 2017-ի հունվարին, որի ժամկետը սպառվել է 2018-ի դեկտեմբերի 31-ին: «Բանակցությունները փաստացիորեն ավարտված են: Ցանկանում եմ հիշեցնել`…
«Գազպրոմ»-ը հայտնել է 2019-ին գազի արտահանման գինը
Գազի արտահանման գինը 2019-ին կարող է կազմել 230-250 դոլար 1000 խորանարդի դիմաց: Այդ մասին հայտնել է «Գազպրոմ էքսպորտ»-ի ղեկավար Ելենա Բուրմիստրովան. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա հայտնել է Ընկերության ներդրողի օրվա տոնման ժամանակ:
Ռուս փորձագետի կարծքով՝ ՌԴ-ը պետք է արդյունավետ դիալոգ ծավալի ՀՀ նոր իշխանությունների հետ
Հայաստանի նոր ղեկավարության հետ, որը վայելում է ժողովրդի աջակցությունը, Ռուսաստանը պետք է արդյունավետ երկխոսություն ծավալի: Մենք չպետք է սխալ քայլերով հայերին դրդենք ԱՄՆ-ի եւ արեւմուտքի գիրկը: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի հայտնի փորձագետ, պատմագիտության դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի դիվանագիության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Նիկոլայ Պլատոշկինը: Նրա հիշեցրել է, որ Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ…
Վրաստանը «Գազպրոմի» հետ գազի տարանցման բանակցություններ է վարում
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Քոբուլյանի խոսքերով՝ «Գազպրոմի» հետ բանակցությունները դեռևս չեն ավարտվել: Նախարարը մանրամասներ չի հրապարակել՝ խոստանալով դա անել բանակցությունների ավարտից հետո: «Մենք «Գազպրոմի» հետ բանակցությունների փուլում ենք: Երբ գործընթացն ավարտվի, այն, ինչի մասին կարող ենք բարձրաձայնել, հանրությանը կտեղեկացնենք: Իհարկե, կան տարրեր, որոնք ըստ պայմանագրի գաղտնի են», – հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:
«Հուսով եմ՝ գազի գնի նվազում կլինի», – Նիկոլ Փաշինյան
Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ հրապարակված իր հարցազրույցի այն մասին, որտեղ РБК-ի հարցազրուցավարը հարցնում է՝ մյուս տարի գազը կթանկանա՞, իսկ Փաշինյանը հակառակը՝ հույս է հայտնում, որ կէժանանա։ «Լրագրողը ուղղակի էնպես հարցրեց, որ … ուզում էր ինձնից լսել, որ կթանկանա, ես էլ ասացի, որ ես հակառակի հույս ունեմ, և Ռուսաստանի մեր գործընկերների…
Փաշինյան. Հայաստանը պայմանավորվել է «Գազպրոմի» հետ՝ ներքին սակագնի պահպանման վերաբերյալ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները «Գազպրոմի» հետ պայմանավորվել են գազի ներքին սակագնի պահպանման վերաբերյալ: ««Գազպրոմը» գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիային», ուստի մեր դերը միջնորդավորված է: Սակայն մենք «Գազպրոմ Արմենիայի» հետ պայմանավորվել ենք, որ երկրում գազի գինը չի փոխվի», – Դավոսում ասել է Փաշինյանը՝ РИА Новости-ի հետ զրույցում:
«Վրաստանին ձեռնտու է ռուսական գազի տարանցումը Հայաստան», – Մամուկա Բախտաձե
«Վրաստանին ձեռնտու է ռուսական գազի տարանցումը Հայաստան: Վրաստանը կշարունակի Ռուսաստանից Հայաստան բնական գազի տարանցման իր գործառույթը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նա ընդգծել է, որ Թբիլիսին շահագրգռված է ռուսական գազի տարանցմամբ օգուտ ստանալու հարցում: Նրա խոսքերով՝ «Գազպրոմ»-ի հետ արտահանման հետ կապված նախորդ պայմանավորվածության ժամկետը լրացել է, և «եթե նոր պայմանագրում փոփոխություններ կատարվեն, ապա Վրաստանի…
«Գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ակտիվացվելու են», – Դմիտրի Պեսկով
Գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ակտիվացվելու են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ սակագնի թեման քննարկվել է նաև դեկտեմբերի 27-ին կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ: «Որոշվել է ինտենսիվացնել գազի վերաբերյալ բանակցությունները, քանի որ մինչև երեկ, ցավոք, մենք չէինք կարող փաստել, որ մեր «Գազպրոմի» և հայկական գործընկերների…









