Գերագույն Ռադա
Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները կասկածում են Տիմոշենկոյին
Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները կասկածում են Յուլիա Տիմոշենկոյին կոռուպցիայի մեջ, խուզարկություններ են իրականացվել նրա գրասենյակում։
ԱՄՀ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել 8,2 միլիարդ դոլարի ծրագրի շուրջ
ԱՄՀ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել 8,2 միլիարդ դոլարի ծավալով 48-ամսյա ծրագրի շուրջ՝ աջակցելու երկրի տնտեսական կայունությանը:
Զելենսկին դիմել է Գերագույն ռադա՝ զորահավաքի մասին օրինագծի համար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել ընդհանուր զորահավաքի մասին օրինագիծ։ Այս մասին ասված է Ուկրաինայի խորհրդարանի կայքում: Փաստաթուղթը ներկայացվել է խորհրդարանի ղեկավարության քննարկմանը:
Զելենսկին ապաէսկալացման ու խաղաղ կարգավորման հույս է հայտնել
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ նորմանդական ձևաչափի ակտիվացմամբ հնարավոր կլինի հասնել ապաէսկալացման։ Այս մասին նա հայտարարել է Գերագույն Ռադայում։ Զելենսկին նշել է, որ հանդիպել է 80 երկրների ու միջազգային կազմակերպությունների առաջնորդների հետ, որոնք միասնական են Ուկրաինային աջակցելու հարցում։ Նրա խոսքով՝ այդ միասնությունը ապաշրջափակել է նորմանդական փևաչափը ու ցույց է տվել երկխոսության պատրաստակամությունը…
Ուկրաինայում պատգամավորին գտել են մահացած
Ուկրաինայում մահացած են գտել «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության ցուցակով Գերագույն ռադա անցած պատգամավոր Անտոն Պոլյակովին։ Այս մասին հաղորդում են ուկրաինական աղբյուրները։ Նշվում է, որ ոստիկանությունը հոկտեմբերի 8-ին ահազանգ է ստացել, որ մահացած են գտել ժողովրդական պատգամավորին՝ Դնեպրովսկի շրջանում։ Ոստիկանության նախնական վարկածով Պոլյակովն իրեն վատ է զգացել, նրան փորձել հոսպիտալացնել, բայց մահ է արձանագրվել։ Այս պահին…
Զարեհ Սինանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրո Սոլոմչուկի հետ
Ուկրաինա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող կուսակցության պատգամավոր Դմիտրո Սոլոմչուկի հետ։ Զարեհ Սինանյանը ներկայացրել է Սփյուռքի հետ աշխատանքի հայաստանյան փորձը, գրասենյակի ռազմավարական ուղղությունները, ծրագրերը, հայրենադարձության շուրջ տարվող աշխատանքները, հայկական սփյուռքի կառուցվածքը և շերտերը։ https://www.facebook.com/DiasporaGovAm/posts/1479439835741677
Ուկրաինացի պատգամավորը քննադատել է իրենց ԱԳՆ-ի հայտարարությունը
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Արտեմ Դմիտրուկը սոցիալական ցանցի իր էջում հայտարարություն է տարածել, որով քննադատել է իր երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Նա նշել է, որ այդ հայտարարությունները բացարձակապես անմտածված են ու կարող են քանդել տասնամյակներ կառուցվող դիվանագիտական հարաբերությունները։ Նա շեշտել է, որ մինչև ինչ-որ բան ասելը պետք է հարյուր անգամ մտածել հետևանքների…
Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ
Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծ: «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դարիա Վոլոդինայի օրենսդրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ գրանցվել է փետրվարի 14-ին (№ 3070, 02/14/2020): Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը կարևորել է պատգամավորի այդ նախաձեռնությունը և մեկնաբանել մարդասիրության,…
Օգտատերերը ծաղրել են Պորոշենկոյին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն Facebook սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ենթադրաբար քնած է Գերագույն ռադայի նիստի ժամանակ: Տեսանյութը Facebook-ում ծաղրի առիթ է դարձել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երկրի նախկին ղեկավարն աչքերը փակ նստած խորհրդարանի նիստի ժամանակ: Ինչ-որ պահի Պորոշենկոն բացում է աչքերը, այնուհետև կոպերը նորից…
Ուկրաինայի ռադան օրենք ընդունեց նախագահի իմպիչմենթի ընթացակարգի մասին
Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում ընդունել է պետության ղեկավարի իմպիչմենթի ընթացակարգի մասին նախագահական օրենքը:Որոշումը պաշտպանել է 245 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 226-ի դեպքում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել է, որ առաջին օրինագծերից մեկը, որն ինքը պետության ղեկավարի պաշտոնում կներկայացնի խորհրդարանին, կլինի իմպիչմենթի ընթացակարգի մասին օրենքը: Ռադան սեպտեմբերի 10-ին…
Ռադան ընդունեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրենքը
Այսօր Ուկրաինայի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունեց 2020 թվականի հունվարի 1-ից պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նախագծին կողմ է քվեարկել 373 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3, իսկ 28 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը: Փաստաթուղթը ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Օրինագիծն առաջարկում է…
Ռադան ընդունեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծը
Ուկրաինայի 9-րդ գումարման Գերագույն ռադան այսօր առաջին ընթերցմամբ խորհրդարանի անդամների անձեռնմխելիության չեղարկման օգտին քվեարկեց: Օրենքի ընդունմանը կողմ քվեարկեցին 363 պատգամավոր: №7203 համարը կրող օրինագիծը նախատեսում է փոփոխություններ կատարել Ուկրաինայի Սահմանադրության 80-րդ հոդվածում: Նշենք, որ նախորդ գումարման խորհրդարանը նույնպես կողմ էր քվեարկել անձեռնմխելիության չեղարկմանը: Դրանից հետո նախագիծն ուղարկվել էր վերանայման, սակայն այլևս չէր քննարկվել:
Գերագույ ռադան նոր խոսնակ ունի
Ուկրանայի Գերագույն ռադայի նախագահ է ընտրվել «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը: Նոր գումարման Ռադայի առաջին լիագումար նիստում նրա օգտին քվեարկել է 382 ժողովրդական պատգամավոր: Նրա թեկնածությանը դեմ է քվեարկել «Եվրոպական համերաշխություն» («Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցության նոր անվանումը) խմբակցության 26 պատգամավոր։ Ռազումկովը 35 տարեկան է, նա երկու բարձրագույն կրթություն ունի՝ տնտեսական և իրավաբանական, 2006…
Գերագույն Ռադայի պատգամավորներին հավկիթներով հարվածել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գերագույն ռադայի պատգամավորներ Անդրեյ Ակսենովայի և Սերգեյ Կոշուկովայի մամուլի ասուլիսի ժամանակ անհայտ անձինք կոտրել են դուռը, ապա ներս մտել և հավկիթներով հարվածել պատգամավորներին: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը: Ասուլիսի ժամանակ պատգամավորները տեսակետ էին հայտնում, որ Գերագույն ռադայի՝ ավելի վաղ տեղի ունեցած ընտրություններում եղել են խախտումներ: https://www.youtube.com/watch?time_continue=1&v=tSSFMUYDa-k
100% ձայների հաշվարկից հետո Ռադա կանցնի 5 կուսակցություն
Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է Գերագույն ռադայի համար արտահերթ ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Այս մասին հաղորդում է հանձնաժողովի պաշտոնական կայքը: Արդյունքների համաձայն՝ երկրի խորհրդարան է անցել 5 կուսակցություն։ Դրանք են՝ «Ձայնը»՝ երաժիշտ Սվյատոսլավ Վակարքուկի գլխավորությամբ (5.82%), նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը», 8.10% ցուցանիշով, Բատկիվշչինան՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գլխավորությամբ (8.18%), ինչպես նաև գործող «Ժողովրդի ծառա»…















