Գերագույն Ռադա

  • Զելենսկին ապօրինի կերպով հարստացած պաշտոնյաների ունեցվածքը բռնագանձելու նախագիծ է ներկայացրել Ռադա

    Զելենսկին ապօրինի կերպով հարստացած պաշտոնյաների ունեցվածքը բռնագանձելու նախագիծ է ներկայացրել Ռադա

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր նախագիծ է ներկայացրել Գերագույն ռադա: Նախաագիծը ֆիզիկական անձանց կոռումպացված ակտիվների քաղաքացիական բռնագրավման և ապօրինի հարստացման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին է: Այս մասին գրված է Զելենսկու պաշտոնական կայքում: Նշենք, որ ըստ նախագծի չի սահմանվում ազատազրկում, սակայն 900.000 ուկրաինական գրիվնայից ավելի չհիմնավորված ակտիվների հայտնաբերման դեպքում պատասխանատվությունից չի կարողանա խուսափել անգամ այն պաշտոնյան,…

  • Ուկրաինայի Գերագույն ռադան չի ընդունել վարչապետի հրաժարականը

    Ուկրաինայի Գերագույն ռադան չի ընդունել վարչապետի հրաժարականը

    Ուկրաինայի Գերագույն ռադան հրաժարվել է ընդունել վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հրաժարականը։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն: Վարչապետի հրաժարականի համար անհրաժեշտ էր առնվազն 226 ձայն, այնինչ դրան կողմ է քվեարկել 97 պատգամավոր: Գրոյսմանը խորհրդարանականներին շնորհակալություն է հայտնել նման որոշման համար: Ըստ օրենքի՝ վարչապետի հեռացումը ենթադրում է նախարարների կաբինետի հրաժարական: Ընդ որում, կառավարությունը շարունակում է իր պարտականությունները…

  • Գերագույն ռադայի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին

    Գերագույն ռադայի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին

    Ուկրաինայի խորհրդարանի Արմատական կուսակցության խմբակցության ղեկավար Օլոգ Լյաշկոն հայտարարել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին: Միևնույն ժամանակ, ժողովրդական պատգամավոր Իրինա Գերաշչենկոն հստակեցրել է, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ կամ հուլիսի 21-ին, կամ 28-ին:

  • Տեղի է ունեցել Զելենսկու երդմնակալության արարողության փորձը

    Տեղի է ունեցել Զելենսկու երդմնակալության արարողության փորձը

    Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողության փորձը: Այն տեղի է ունեցել Գերագույն ռադայի շենքում, որին սակայն Զելենսկին չի մասնակցել: Երդմանակալության արարողությանը կմասնակցեն բոլոր գերատեսչությունները, որոնք ներգրավված են դրա մեջ: Արդեն տեղադրվել է համապատասխան տեխնիկա: Հիշեցնենք, որ երդմնակալությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 20-ին։  

  • Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Զելենսկու երդմնակալության արարողությանը

    Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Զելենսկու երդմնակալության արարողությանը

    Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին լրատվամիջոցներին է տեղեկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: Նշենք, որ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը կկայանա մայիսի 20-ին:

  • Զելենսկին կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը

    Զելենսկին կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը

    Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Դմիտրի Ռազումկովը 1+1 հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ Զելենսկին կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը: «Զելենսկին, բնականաբար, կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը, քանի որ դրա համար կան մի շարք նախադրյալներ, մասնավորապես, կոալիցիայի բացակայությունը խորհրդարանում»,- ասել է նա:  

  • Գերագույն Ռադայի մոտ ցուցարարները պահանջում են սահմանել Զելենսկու երդմնակալության օրը

    Գերագույն Ռադայի մոտ ցուցարարները պահանջում են սահմանել Զելենսկու երդմնակալության օրը

    Կիևում Գերագույն Ռադայի շենքի մոտ տասնյակ ցուցարարներ են հավաքվել, որոնք պահանջում են ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության օր սահմանել մայիսի 19-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Մենք ոչ մի տեղ չենք գնա, մինչև ժողովրդական ընտրյալները երդմնակալության օր չնշանակեն մայիսի 19-ը»,-նշել է ակտիվիստներից մեկը:

  • Իշխանության փոխանցման համար ժամանակ է պետք. Պորոշենկոյի պատասխանը՝ Զելենսկուն

    Իշխանության փոխանցման համար ժամանակ է պետք. Պորոշենկոյի պատասխանը՝ Զելենսկուն

    Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երկիրը եգիպտական հյուրանոց չէ, և իշխանության փոխանցման համար ժամանակ է պետք: Նա այդ գրառումով արձագանքել է Վլադիմիր Զելենսկու մեղադրանքներին, ով պնդում է, որ Պորոշենկոն միտումնավոր ձգձգում է նոր նախագահի երդմնակալությունը, որպեսզի զրկի նրան խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունից: «Ես համաձայն…

  • Մայիսի 14-ին Ռադան կորոշի Ուկրաինայի նախագահի երդմնակալության օրը

    Մայիսի 14-ին Ռադան կորոշի Ուկրաինայի նախագահի երդմնակալության օրը

    Մայիսի 14-ի առավոտյան Ուկրաինայի Գերագույն ռադայի խմբակցություններն ու խբերը կորոշեն՝ համաձայն են արդյոք երդմնակայությունը մայիսի 19-ին նշանակելու նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկին։ Այս մասին հայտնել է «ընդդիմադիր բլոկ» խմբակցության ղեկավար Վադիմ Նովինսկին։ «Բոլորն ի գիտություն են ընդունել այդ ամսաթիվը։ Բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները խոստացել են, որ մայիսի 13-ի երեկոյան կամ 14-ի առավոտյան իրենց խմբակցություններում կկայացվեն որոշումներ։…

  • Զելենսկին ցանկանում է երդմնակալության արարողությունն անցկացնել մայիսի 19-ին

    Զելենսկին ցանկանում է երդմնակալության արարողությունն անցկացնել մայիսի 19-ին

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներին կառաջարկի երդմնակալությունն իրականացնել մայիսի 19-ին: Զելենսկին չի նշել, թե երդմնակալության համար ինչ սկզբունքով է ընտրվել հենց այդ օրը:

  • ԵՄ-ն կուսումնասիրի ուկրաիներենի մասին Գերագույն ռադայի ընդունած օրենքը

    ԵՄ-ն կուսումնասիրի ուկրաիներենի մասին Գերագույն ռադայի ընդունած օրենքը

    Եվրամիությունը կուսումնասիրի ուկրաիներենի մասին Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը հենց որ այն հրապարակվի: Այս մասին ապրիլի 26-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: «Այո՛, մենք տեղյակ ենք, որ խորհրդարանը նոր օրենք է ընդունել լեզվի մասին: Մենք սպասում ենք օրենքի եզրափակիչ տարբերակի հրապարակմանը, որ ուսումնասիրենք դրա բովանդակությունը»,-ասել է նա:…

  • Զելենսկին քննադատվում է հանգստի մեկնելու համար

    Զելենսկին քննադատվում է հանգստի մեկնելու համար

    Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակի առաջին տեղակալ Իրինա Գերաշենկոն, որն ընտրվել էր Պյոտր Պորոշենկոյի բլոկից, քննադատել է ուկրաինական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկուն՝ երեխաների հետ Թուրքիա մեկնելու համար: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Պատգամավորը հիշեցրել է նաև ընդդիմադիրների բուռն արձագանքը Մալդիվներում՝ Պորոշենկոյի հանգստի մասին լուրի վերաբերյալ: «Հուսով եմ` այսօր բոլորը հիշում են,…

  • Գերագույն ռադան օրենք ընդունեց ուկրաիներենի պարտադիր գործածության մասին

    Գերագույն ռադան օրենք ընդունեց ուկրաիներենի պարտադիր գործածության մասին

    Ուկրաինայի Գերագույն ռադան ամբողջությամբ ընդունել է ուկրաիներենի մասին օրինագիծը, որը իշխանության մարմիններում և հանրային կյանքի մյուս հրապարակային ոլորտներում պետական լեզվի պարտադիր գործածում է նախատեսում: Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործառումն ապահովելու վերաբերյալ համապատասխան օրինագիծն ապրիլի 25-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ պաշտպանել է 278 ժողովրդական պատգամավոր: Օրենքում ասված է, որ այն չի տարածվում մասնավոր շփման և կրոնական…

  • Պորոշենկոն կհանդիպի Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների հետ

    Պորոշենկոն կհանդիպի Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների հետ

    Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրութուններում կրած պարտությունից հետո այդ երկրի ներկայիս նախագահ Պյոտոր Պորոշենկոն իր «Համերաշխություն» խմբակցության պատգամավորներին հանդիպման է հրավիրել: Այս մասին հայտնում է Украинская Правда-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին: «Լավրայի գրասենյակում Գերագույն Ռադայի նիստից հետո հանդիպում է տեղի ունենալու»,- ասել է աղբյուրը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պորոշենկոն այս հանդիպումը հրավիրել է, որ պատգամավորների հետ քննարկի…

  • Զելենսկին Գերագույն ռադայի վաղաժամ արձակման հարցում է սկսել

    Զելենսկին Գերագույն ռադայի վաղաժամ արձակման հարցում է սկսել

    Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր Էջում Գերագույն ռադայի վաղաժամկետ արձակման վերաբերյալ հարցումէ  սկսել։ «Դուք պաշտպանո՞ւմ եք Ռադայի վաղաժամկետ արձակումը»,- մի քանի ժամ առաջ այս գրառումն է հրապարակվել «Վոլոդիմիր Զելենսկի- Ժողովրդի ծառա» էջում: https://www.facebook.com/welovezelenskiy/posts/401332287355367