Գլխավոր շտաբ
Օնիկ Գասպարյանը աջակցում է Ռոբերտ Քոչարյանին
ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է նրա աղջկա, Հասմիկ Գասպարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հարգելի՛ հայրենակիցներ, իմ զինակի՛ց ընկերներ, իշխանությունը ցանկացած գնով պահպանելու մոլուցքը ստիպում է գործող իշխանությանը դիմել ամենակեղտոտ և անբարոյական քայլերի՝ վարկաբեկելով իրենց ապազգային գործունեությանն ընդդիմացող մարդկանց։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը կատարող անձը…
Մեր տարածքում հակառակորդի թիվը չի գերազանցում 1000-ը․ ԳՇ պետի տեղակալ
ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գեներալ-մայոր, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանը հայտնեց, որ ամբողջ ճակատով մեր տարածքում գտնվող հակառակորդի զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը։ «Եթե դիտարկվում են հակառակորդի զինծառայողներ սահմանի վրա, սահմանից այն կողմ, ապա մարդիկ կարող են շատ ավելի մեծ թվեր ասել: Հակառակորդի…
Գիշերը իրադրությունը լարված է եղել, հակառակորդը ՀՀ տարածք է ներթափանցել 1,5-2 կմ խորությամբ
ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսին գեներալ-մայոր, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանը ասաց «օպերատիվ մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ հարկադրական գործողությունները, իսկ մեր ԶՈւ ստորաբաժանումները, նույնպես հակագործողություններ վարելով, փորձում են ՀՀ տարածք ներաթափանցած…
Գերեվարված զինծառայողներից երկուսը մոտեցել են բանակցելու հակառակորդի հետ․ ԳՇ պետի տեղակալ
ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այսօր գերեվարված հայ 6 զինծառայողին վերադարձնելու համար հայկական կողմը մեկ ժամ ժամանակ էր տվել, մեկ ժամը լրանալուց հետո ռուս գործընկերները կապի են դուրս եկել, հայտնել, որ Բաքվում խորհրդակցություն է անցկացվում` գերեվարված զինծառայողների վերադարձման հարցով: Ասրյանը նշեց` այդ իսկ…
ԳՇ պետը նախագահին ներկայացրել է սահմանային իրավիճակը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: ԳՇ պետը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողներին գերեվարելու դեպքի և սահմանային իրավիճակի վերաբերյալ: Հանրապետության նախագահն անհետաձգելի է համարում համապատասխան մարմինների և առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը…
Տիրան Խաչատրյանը պահանջում է վերականգնել իրեն ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում
Այսօր ՀՀ Վարչական դատարանում սկսվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայցի քննությունը պաշպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ: Խաչատրյանը պահանջում է 2021 թվականի փետրվարի 26-ի և մարտի 15-ի հրամաններն անվավեր ճանաչել, բարենպաստ վարչական ակտ ընդունել և վերականգնել իրեն պաշտոնում, միաժամանակ ներառել իրեն պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում:
ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 18-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ս. Օհանյանի գլխավորությամբ, Վանաձորում հանդիպել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների, վիրավորումներ ստացած զինծառայողների և կամավորականների հետ։ Հանդիպման ընթացքում պարզաբանվել են ռազմաբժշկական ոլորտին վերաբերող հարցերը, տեղում կազմվել են արձանագրություններ՝ բարձրացված խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու համար։…
Արտակ Դավթյանը ընդունել է ՌԴ դեսպանին
Ապրիլի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի ուղեկցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը:
Անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները մի քանի ժամ է՝ գտնվում են ՊՆ շենքում
Արդեն մի քանի ժամ է՝ ինչ անհետ կորած զինծառայողների և գերիների մոտ 50 հարազատներ գտնվում են Պաշտպանության նախարարության շենքում, ուր նրանց թույլ էին տվել մտնել Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպելու։ Մյուս անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները շարունակում են փակ պահել ՊՆ շենքի մուտքը։ Այնտեղ կան մեծ թվով ոստիկաններ։ Հիշեցնենք, որ նախօրեից անհետ կորածների հարազատները…
Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն
Ապրիլի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների և սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված հերոսների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից: Վաղարշակ Հարությունյանը և…














