Իրավական

Տիրան Խաչատրյանը պահանջում է վերականգնել իրեն ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում

Այսօր ՀՀ Վարչական դատարանում սկսվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայցի քննությունը պաշպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ:

Խաչատրյանը պահանջում է 2021 թվականի փետրվարի 26-ի և մարտի 15-ի հրամաններն անվավեր ճանաչել, բարենպաստ վարչական ակտ ընդունել և վերականգնել իրեն պաշտոնում, միաժամանակ ներառել իրեն պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ