Գլխավր

  • ԱԳՆ խոսնակը անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարությանը

    ԱԳՆ խոսնակը անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարությանը

    ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները լրագրողների հարցերին. Հարց. Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել է, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ: Պատասխանը. Կրկնում եմ…

  • Դիմակ կրելը պարտադիր չի լինի որոշ պաշտոնյաների համար․ Պարետի նոր որոշումը

    Դիմակ կրելը պարտադիր չի լինի որոշ պաշտոնյաների համար․ Պարետի նոր որոշումը

    Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ փոփոխություններ են կատարվել դիմակ կրելու պարտադիր պահանջներում։ Սահմանվել են այն դեպքերը, երբ կարող են բարձրաստիճան պաշտոնյաները դիմակ չկրել։ Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ ՀՀ պարետի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող…

  • Հայտնաբերվել է օրինախախտման 3516 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 90699 է

    Հայտնաբերվել է օրինախախտման 3516 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 90699 է

    ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ…

  • Ունենք բավականին կայուն վիճակ, բայց չկա ոչ մի երաշխիք, որ այս կայունությունը կպահպանվի. վարչապետ

    Ունենք բավականին կայուն վիճակ, բայց չկա ոչ մի երաշխիք, որ այս կայունությունը կպահպանվի. վարչապետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. թեև առկա է բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի: «Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ՀՀ-ում, ցավոք, շարունակում է մնալ ծանր: Թեև…

  •  ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ

     ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ

    Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ։ «Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստը, որի արդյունքում այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Այսինքն՝…

  • Արցախի նախագահի ընտրություններին գրանցվել է 14 թեկնածու

    Արցախի նախագահի ընտրություններին գրանցվել է 14 թեկնածու

    2020թ. փետրվարի 15-ի ժամը 18.00-ի դրությամբ (գրանցման փաստաթղթերի վերջնաժամկետի ավարտին) ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի  14  թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10  կուսակցություններ: Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի և…