Գյումրի
ԳԱԼԱ-ն գրում է՝ Դեկտեմբերի 2-ի լուսաբացին Գյումրիում սպանված 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող անձի ինքնությունը մինչև հիմա չի հրապարակվում: Կնոջ դաժան սպանությունից անցել է արդեն 13 օր: Հայտնի է միայն, որ կա մեղադրյալ, թեև հայտնի չէ, թե նա ով է, ինչ անուն ազգանուն է կրում, և որ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում: Վերջին տեղեկությունը…
Մեծ էկրաններին բարձրացավ առաջին հայկական մանկական հեքիաթը՝ «Ձյունանուշ»: Պրեմիերան կայացավ երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Մոսկվա կինոթատրոնում: Այսօրվանից այն ցուցադրվում է բոլոր կինոթատրոներում: Ֆիլմն արկածային է: Պատմում է երեխաների մասին, որոնք փորձում են կորած նամակները Ձմեռ պապին հասցնել ու ընկնում են արկածների մեջ: Աստղիկը ծանոթանում է իսկական Ձյունանուշի հետ: Նա ու Արթուրը, որոնք պատրաստվում են իրենց դպրոցի…
Ինչպես հայտնի է, ս.թ. դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա կոչվող թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին: Արդյունքում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը մահացել է: Սակայն ռուսաստանյան զինծառայողը չի ձերբակալվել հայաստանյան իրավապահների կողմից, այլ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում, ինչը հակասում է մի շարք…