Գյումրի
Գյումրիում ծառը քամուց կոտրվել ու հայտնվել է էլեկտրական լարերի վրա
Երեկ՝ օգոստոսի 23-ին, ժամը 20:42-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցում ծառի ճյուղը մասամբ կոտրվել և հայտնվել է էլեկտրական լարերի վրա ու առկա է ընկնելու վտանգ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում Եղանակը Հայաստանում և Արցախում Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական…
Գյումրիում մինչև տարեվերջ կհիմնանորոգվի ավելի քան 30 փողոց
Գյումրիում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով հիմնանորոգվում է 23, սուբվենցիոն ծագրով 9 փողոց և 1 հրապարակ: Դրանցից 7-ում աշխատանքներն արդեն մեկնարկել են: «Մյուս փողոցների հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 1-2 օրից և կավարտվեն մինչև այս տարվա վերջ: Արդյունքում կունենանք մոտ 19 կմ հիմնանորոգված ճանապարհ: Այս պահին աշխատանքներնը նորմալ ընթանում են»,-…
Գյումրիի ավագանու ընտրությունների օրը հայտնի է
Հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում համամասնական ընտրակարգով կանցկացվեն համայնքի ավագանու ընտրություններ։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ որոշումը ստորագրել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
Հոսանքազրկումներ Երևանում և 10 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Ազատամարտիկների նրբանցքի սեփական տներ, Դավիթ Բեկի փ. 27-97 սեփական տներ, 11:00-17:00 Ավան՝ 8-րդ և 10-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Մանանդյան փ․32, Եղբայրության փ․19, Հ․Հովսեփյան փ ․11 շենքեր,…
Գյումրու քաղաքապետն ընդունել է Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին
Օգոստոսի 10-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին: Գյումրու քաղաքապետը նշել է, որ ակնկալիքները թեև ավելին էին, բայց, հատկապես օլիմպիական մարզաձևերում քաղաքականությունն է երբեմն իր ասելիքը թելադրում: «Ճիշտ է, մեր ցանկությունն էր, որ մեդալի գույներն ավելի պայծառ լինեին, բայց այսպես ստացվեց, ու պետք է նորից պարապել նոր հաջողությունների…
Պայթյուն Գյումրիում. հայտնաբերվել են ՊՆ կապիտանի և նրա հղի կնոջ դիերը. ՔԿ
Օգոստոսի 8-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն և հայտնում է, որ պայթյուն է տեղի ունեցել Գյումրիում։ «2021թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկի բակից լսվել է պայթյունի ձայն, հայտնում է ՔԿ-ն: Անմիջապես դեպքի վայր է մեկնել է քննչական խումբը և նշված տան բակում հայտնաբերել…
Մեկնարկել է Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
Օգոստոսի 6-ին Ծիրակի մարզպերանից տեղեկանում ենք, որ մեկնարկել է Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ «Պետական բյուջեի միջոցներով մեկնարկել են Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 68+300 – կմ 70+800 հատվածի հիմնանորոգման աշխատանքները Ղարիբջանյան գյուղի հատվածում։ 2․5 կմ հատվածի հիմնանորոգումը կիրականացվի այս տարի։ Այս պահին հեռացվում է հին գրունտը, կտեղադրվեն նոր հիմքեր և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկույթ»։
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործընթացը
Օգոստոսի 6-ին ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից հայտնել են, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՌՈԶԱ-92» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Գյումրի), որի արդյունքում հայտնաբերվել են հացի արտադրական գործընթացի հետ անհամատեղելի մի շարք խախտումներ: Մասնավորապես, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, սարքավորումները, գործիքները, բեռնարկղներն…
Քերոբյանը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը
Օգոստոսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը օգոստոսի 1-ին Ծաղկաձորում հանդիպել է «Մանթաշով» գործարարների միության անդամների հետ։ Նա գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական մասը, խոսել առաջիկա 5 տարվա տնտեսական գործունեության հիմնական ուղենիշերի և առաջնահերթությունների մասին։ «Հանդիպման նպատակն էր տեղեկացնել գործարարներին կառավարության…
Գյումրիում կառուցվում է բազմաբնակարան 2 շենք և մանկապարտեզ
Հուլիսի 28-ին Շիրակի մարզպետարանը հայտնում է, որ Գյումրի է այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ Հայկակ Արշամյանը եղել է Գյումրու «Մուշ 2» թաղամասում կառուցվող շենքերի շինհրապարակում, տեղում հետևել շինաշխատանքների ընթացքին: Նշվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում կառուցում է բազմաբնակարան 2 շենք և…
Վթար Գյումրի-Վանաձոր ճանապարհին․ կան զոհեր և տուժածներ
Հուլիսի 24-ին, ժամը 18։11-ին ահազանգ է ստացվել, որ «Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին․ կան տուժածներ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում ,է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական…
Հարավկովկասյան երկաթուղին շուտով կստանա ևս երկու ԷՊ2Դ նոր ժամանակակից էլեկտրագնացք
Հուլիսի 22-ին Դեմիխովի մեքենաշինական գործարանում տեղի ունեցավ երկու նոր ժամանակակից ԷՊ2Դ էլեկտրագնացքների ընդունման արարողությունը: Շուտով նրանք կժամանեն Հայաստան և կաշխատեն Հարավկովկասյան երկաթուղու ամենածանրաբեռնված Երևան-Գյումրի-Երևան երթուղում՝ ուղևորներին ապահովելով նոր հարմարավետ պայմաններ: Ինչպես նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, այդ էլեկտրագնացքները Հայաստանում բավականին հաջող շահագործվում են 2018 թվականից: «Մենք շատ գոհ ենք Տրանսմաշհոլդինգի և նրա կազմի…
Գյումրիում շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում է սպասվում․ Պապիկյան
Հուլիսի 21-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել Facebook-ում հայտնում է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ։ Պապիկյանը նշել է, որ Գյումրին բարեկարգելուն և…
Ավազակային հարձակում Գյումրիում․ հանցագործը կրակել է տանտիրոջ ոտքին
2021 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:35-ի սահմաններում, իր բնակության վայրում հնչել են կրակոցներ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական…
Փառք ու պատիվ տղաներին, որ նվիրվեցինք խաղին ու կարողացան ցանկալի արդյունք գրանցել․ Բիչախչյան
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ»-«Ֆեհերվար» խաղից հետո տեղի ունեցավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի մամուլի ասուլիսը: Բիչախչյանը ասել է, որ առաջին խաղից հետո ասել է՝ ամեն ինչ որոշվել է Գյումրիում։ «Քանի որ ՈւԵՖԱ-ն փոխել է արտագնա խաղի գոլի օրենքը, այդ պատճառով կողմերի շանսերը հավասար էին: Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու: Փառք ու…















