Գյումրիում մինչև տարեվերջ կհիմնանորոգվի ավելի քան 30 փողոց-Azat TV
Հասարակություն
14:42 20/08/2021

Գյումրիում մինչև տարեվերջ կհիմնանորոգվի ավելի քան 30 փողոց

Գյումրիում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով հիմնանորոգվում է 23, սուբվենցիոն ծագրով 9 փողոց և 1 հրապարակ: Դրանցից 7-ում աշխատանքներն արդեն մեկնարկել են:

«Մյուս փողոցների հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 1-2 օրից և կավարտվեն մինչև այս տարվա վերջ: Արդյունքում կունենանք մոտ 19 կմ հիմնանորոգված ճանապարհ: Այս պահին աշխատանքներնը նորմալ ընթանում են»,- հայտնել է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը։

Մանասյանը հավելել է, որ այն փողոցներում, որոնք ունեն հնարավորություն, կառուցվում է նաև ջրահեռացման համակարգեր:

«Բոլոր փողոցները հիմնանորոգվում են, ընթացիկ նորոգման աշխատանքները 2 ամիս առաջ են ավարտվել; Սուբվենցիոն ծրագրով 8 փողոց և 1 հրապարակ են ընթացիկ նորոգման ենթարկվել»,- նշել է Կնյազ Մանասյանը:

Փողոցների հիմնանորոգմանը զուգահեռ այդ փողոցներում տեղադրվում են նաև նոր լուսակետեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ