գնացքներ
Սիդնեյի գնացքների ուշացումները՝ քաղաքի կենտրոնական հանգույցի մոտ
Սիդնեյի հիմնական գնացքների գծերը ուշացումներ են գրանցել Թաուն Հոլում ազդանշանային խափանման պատճառով, ինչը խաթարել է քաղաքի տրանսպորտային հոսքը։
Ձյան առատ տեղումներ Ճապոնիայում
Ձյան առատ տեղումները Ճապոնիայում առաջացրել են ավիաչվերթների եւ գնացքների չեղարկումներ, տուժել է 150 հազար մարդ։
Իրանում ուղևորատար գնացքներ են բախվել․ կան տասնյակ տուժածներ
Իրանի մայրաքաղաք Թեհրանի մետրոյում ուղևորատար գնացքներ են բախվել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են տեւժել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ գնացքները բախվել են դեկտեմբերի 22-ին առավոտյան՝ Թեհրան-Քարեջ ճանապարհին։ Բախման հետևանքով տուժել է առնվազն 22 մարդ։ Բախնամ պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։
Չեխիայում գնացքներ են բախվել․ կան զոհեր ու տասնյակ վիրավորներ
Չեխիայի արևմտյան գյուղերից մեկում՝ Միլավչեում, միմյանց են բախվել 2 ուղևորատար գնացքներ։ Այս մասին լրագրողներին ասել է պետական ներկայացուցիչը։ Ուղևորներից 2-ը մահացել են տեղում։ Նա նշել է, որ նախնական տեղեկատվությամբ՝ կա մոտ 40 վիրավոր, որոնցից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բախման պատճառների մասով ասվում է, որ գնացքի վարորդներից մեկը կարմիր ազդանշանին ուշադրություն չի դարձրել ու մխրճվել…
Օգոստոսի 1-ին ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկելը կդառնա անվճար
Օգոստոսի 1-ին Երկաթուղայինի օրն է ու այդ կապակցությամբ Հարավկովկասյան երկաթուղին միայն այդ օրը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով երթևեկելը կլինի անվճար։ Այս մասին տեղեկացնում է Երկաթուղին։ Նշվում է, որ բացառություն են կազմելու միայն Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսները։ Աղբյուրից հայտնում են նաև, որ երկաթուղայիններն այդ օրը սովորական ռեժիմով են աշխատելու ու ապահովելու են երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը։
Հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների ուղերթները
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների ուղերթները, որոնք պետք է մեկնեին 09:15 Երևանից և 17:55 Գյումրիից: Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով: Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևանի մետրոյի գնացքները կաշխատեն 8,5-9 րոպեն մեկ. Հայտարարություն
Երևանի մետրոպոլիտենը գրառում է կատարել Facebook-ում: Մետրոպոլիտենից հայտնում են, որերթևեկության գրաֆիկում որոշակի փոփոխություններ են եղել: «Հարգելի՛ ուղևորներ, Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 – ТО3 ծավալներով: Այսօրվանից երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ։ Մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միչև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9…
Թուրքիայում գնացքների բախման հետևանքով երեք մարդ է ձերբակալվել
Ոստիկանությունը ձերբակալել է «Թուրքիայի պետական երկաթգիծ» ընկերության երեք աշխատակիցներին՝ Անկարայում գնացքների վագոնների ռելսերից դուրս գալու գործի շրջանակում, փոխանցում է Anadolu-ն: Առկա տեղեկության համաձայն՝ նրանց աշխատանքներում ոչ ստույգ հաշվարկներ են ի հայտ եկել, որանք կարող են կապ ունենալ ողբերգության հետ: Անկարա-Քոնյե երթուղին սպասարկող գնացքը վթարվել է դեկտեմբերի 13-ի առավոտյան, վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 9 մարդ,…








