Ոստիկանությունը ձերբակալել է «Թուրքիայի պետական երկաթգիծ» ընկերության երեք աշխատակիցներին՝ Անկարայում գնացքների վագոնների ռելսերից դուրս գալու գործի շրջանակում, փոխանցում է Anadolu-ն:
Առկա տեղեկության համաձայն՝ նրանց աշխատանքներում ոչ ստույգ հաշվարկներ են ի հայտ եկել, որանք կարող են կապ ունենալ ողբերգության հետ:
Անկարա-Քոնյե երթուղին սպասարկող գնացքը վթարվել է դեկտեմբերի 13-ի առավոտյան, վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 9 մարդ, վիրավորվել՝ 84-ը:
