fbpx
Սպորտ

Բարսայի 17-ամյա հարձակվողը գերազանցեց Մեսսիին

Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Գավին գոլի հեղինակ դարձավ «Էլչեի» դեմ խաղում ու շրջանցեց արգենտինական ֆուտբոլի աստղ Լիոնել Մեսսիի ցուցանիշը։

Այս մասին հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ Գավին «Բարսայի» կազմում իր առաջին գոլը հեղինակել է 17 տարեկան 135 օրական հասակում, իսկ Մեսսին 17 տարեկան 331 օրական հասակում։ Այսպիսով՝ Գավին իր առաջին գնդակը կատալոնական ակումբում խփեց ավելի երիտասարդ հասակում, քան Մեսսին։

Սակայն պետք է նշել նաև, որ Գավին այս ցուցանիշով 3-րդն, իսկ ցուցակը գլխավորում է Անսու Ֆատին, ով «Բարսայում» իր առաջին գնդակը հեղինակեց 16 տարեկան 304 օրական հասակում։ Երկրորդը Բոյան կրկիչն է՝ 17 տարեկան 53 օրական հասակով և հետո միայն Գավին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ