Գոնսալո Իգուայինին հետաքրքիր չեն այլ ակումբների առաջարկները

Ամենադիտվածներ

Գոնսալո Իգուայինին հետաքրքիր չեն այլ ակումբների առաջարկները

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը չի ցանկանում հեռանալ ակումբից: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն։

Արգենտինացի հարձակվողի համար գրավիչ չէ «Ռոմա» կամ Իտալիայի առաջնության այլ թիմ տեղափոխվելու տարբերակը: Պարբերականը նշում է նաև, որ հարձակվողն անձնական մարզիչ է վարձել ամռանը միասին աշխատելու և «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին ակումբում իր դերն ու կարևորությունն ապացուցելու համար:

Հիշեցնենք, որ Իգուայինի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ