Գորիս
Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա
Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, Facebook-ում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։ «Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է…
Գորիսում Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Տեղ համայնքում ստուգել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի 27-ամյա մի բնակչի «Օպելը»։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 և 7,62 մմ տրամաչափի 59 փամփուշտով։ Զենք-զինամթերքը առգրավվեց և ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։ Գորիսի ոստիկանները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների և ռազմական ոստիկանների…
Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է կայուն իրավիճակը
Մարտի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային…
Կապանի մարտական դիրքից հրապարակված տեսանյութի առթիվ քրգործ է հարուցվել. Դատախազություն
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով (Անփույթ վերաբերմունքը…
Կապան-Գորիս ավտոճանապարհին ավտոցիստեռն է կողաշրջվել
Մարտի 16-ին՝ ժամը 03:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության ավտոցիստեռնը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Scania» (վարորդ՝…
Գորիսի բնակչի մահվան դեպքով հարուցվել է քրգործ
2021թ. փետրվարի 12-ին` ժամը 02:20-ին, ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Գորիս քաղաքի տներից մեկում գտնվում է նույն տան՝ 1991թ. ծնված բնակչի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ Դեպքի վայր են մեկնել վերոնշյալ քննչական բաժնի…
Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանի տարածքով անցնող մասը երբեք չի փակվել․ Գևորգյան
Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Գևորգյանը խոսեց Գորիս-Կապան ավտոճանապարհի մասին։ Նա նշեց, որ դրա 21 կիլոմետրը գտնվում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս ու անցնում է Ադրբեջանի տարածքով, բայց այդ ճանապարհը երբեք չի փակվել։ Գևորգյանն ասաց, որ դրա վերաբերյալ համաձայնագիր չկա, այլ կա պայմանավորվածություն, որ ճանապարհը պետք է գործի ու…
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն իրավիճակ
Փետրվարի 4-ին և 5-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և…
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 75 ավտոմեքենա
Հունվարի 31-ի, ժամը 10։00-ին Գորիս-Սիսիան ավտոճանապարհը բքի պատճառով երկողմանի փակ լինելու հետևանքով կուտակվել է մոտ 300 տրանսպորտային միջոց, Իշխանասար գյուղի մոտակայքում՝ 500, իսկ միջանկյալ հատվածում՝ 30 տրանսպորտային միջոց։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հայ-Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի ամենագնացը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման…
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում սպասվում է ձյունամրրկի պոռթկում
ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ այսօր ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյունամրրկի պոռթկում Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում: Հարգելի´ հայրենակիցներ, Սյունիքի տարածաշրջանում երեկվանից սկսված ուժեղ ձնաբուքը չի դադարում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։ Այս պահին Գորիսի և Իշխանասարի ուղղություններով կան մեծ թվով տրանսոպորտային միջոցների կուտակումներ։ Հորդորում ենք այդ վարորդներին չսպասել իրավիճակի մոտալուտ փոփոխության,…
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220…
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է (կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ)։ Իրականացվում են ճանապարհի մաքրման…
Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 11-ին և 12-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները…
Վթար Գորիս-Կապան ճանապարհին․ կան զոհեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 20։44-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ահարոն Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ…













