Գորիս
ՄԻՊ-ը դատապարտել է ՀՀ բնակավայրերի միջնամասում ադրբեջանական դրոշի տեղադրումը
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հայաստանի Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհի միջնամասում երեկ` դեկտեմբերի 28-ին ադրբեջանցիների կողմից այդ երկրի քարտեզով ցուցանակի տեղադրումը խորը անհանգստություններ է առաջացրել Գորիսի, Որոտանի և մի շարք այլ խաղաղ բնակավայրերում: Նույնը վերաբերում է նաև ճանապարհի այդ հատվածում, ինչպես նաև Որոտան գյուղի մոտ ադրբեջանական դրոշների տեղադրմանը: Այդ…
Առուշանյանը չի կալանավորվի․ դատարանը մերժել է միջնորդությունը
Դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը։ Առուշանյանը դատարանի որոշումը որակել է օբյեկտիվ։ Քաղաքապետի փաստաբանն էլ ասաց, որ դատարանը որոշեց մերժել ՔԿ վարչության պետի միջնորդությունը՝ հիմքերի բացակայության պատճառով։
ՄԻՊ ներկայացուցիչները ՁՊՎ-ում առանձնազրույց են ունեցել Առուշ Առուշանյանի հետ, նախաձեռնված է վարույթ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները այսօր Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալվածներին պահելու վայրում առանձնազրույց են ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, ստուգման ենթարկել նրան ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։ Մասնավորապես, այսօր Առուշ Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը վաղ առավոտից Պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել ահազանգեր…
Հայտնի է, թե ինչ քրգործով է ձերբակալվել Գորիսի համայնքապետը. ՔԿ-ն մանրամասնել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն…
Սգի օրով ուժային գործողությունների չենք գնա. Վերադառնում ենք Երևան. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավելեւս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երեւան։ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2847804048873305
Մի խումբ սյունեցիներ փակել են Գորիս-Տաթև ճանապարհը
Մի խումբ սյունեցիներ մեքենաներով փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը։ Ակցիայի իմաստը խոչընդոտելն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել Սյունիք։ Հիշեցնենք, որ երեկ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Facebook-ում գրառում էր կատարել, որով կոչեր արել՝ միանալ իրենց ավտոերթին և չթողնել, որպեսզի ՀՀ վարչապետը մուտք գործի Սյունիք։ Այսօր առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ Առուշանյանը բերման է ենթարկվել՝ քրեական…
Բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետը
ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։ Այս մասին հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նշվում է, որ Առուշանյանը, ըստ իր դեմ հարուցված քրեական գործի է բերման ենթարկվել, բայց, թե ինչ քրգործի մասին է խոսքը, Ոստիկանությունը չի մանրամասնել։
ՊՆ-ն պարզաբանումներ է տվել Գորիս-Կապան ճանապարհի վիճարկելի տարածքի վերաբերյալ
Սյունիքի մարզի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ «1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ 2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ 3․ Շփման գծի…
Վարչապետը երկուշաբթի կայցելի Սյունիք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2844576352529408
Սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը ունեն իրական հիմքեր
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր: Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու…
Երևան-Գորիս ճանապարհին վթարի հետևանքով զինծառայող է զոհվել
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի…
Երևան-Ստեփանակերտ ճանապարհի Գորիսի հատվածում տեսանելիությունը ցածր է
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Արցախի տարածքում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Երևան-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի Գորիս քաղաքի հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։ Սյունիքի մարզում և Բերդաձորի ենթաշրջանում տեղում է ձյուն։ Գորիս-Բերձոր-Շուշի ավտոճանապարհի Լիսագոր հատվածում առկա է մերկասառույց։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։ https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3925149534186159?__cft__%5B0%5D=AZWLBRXHcI8pbnZe5Nu3GBEstgXxB0ImiGU1EG8kEAJ66tBa16MY7iNZU8LI7f4NBm4r6GLNSYAmt30PilizhKaTNt4JBWL1DrJgO2gyLx3DwBe1gi-cQ8v4gGoPbqQ7zX_eM5QrdaHDc8-hw4Kn_G6U&__tn__=%2CO%2CP-R
Սյունիքի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում․ Սյունիքի փոխմարզպետ
Սյունիքի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: «Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են, մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ, մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում, Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում, Կապանի օդանավակայանը գտնվում է…
Ադրբեջանցիները դրոշը դրեցին Բերձոր-Գորիս մայրուղու վրա, նկարեցին, հետո հանեցին ու տարան․ Արման Ղարիբյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Բերձորում գտնվող Արման Ղարիբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանցիների ՊՆ PR խումբը դրոշը փակցրեց Բերձորից Գորիս տանող մայրուղու վրա, նկարահանեց, թե իրենց շարասյունը ոնց է անցնում դրոշի ներքո, հետո հանեցին դրոշը ու տարան։ Երեկ կեսգիշերն անց էլ հարկայինի գրասենյակի դիմաց շարեցին իրենց զինվորներին, դրոշը դրեցին վրան ու նկարահանեցին՝ տպավորություն ստեղծելով, թե Բերձորում կարևոր շենքի…













