Գորիս
Մահացել է դերասան Սեյրան Մկրտչյանը
Գորիսի պետական դրամատիկական թատրոնի Facebook-ի էջում գրված է․ «Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամ. թատրոնի տաղանդավոր դերասան Սեյրան Մկրտչյանը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի հարազատներին ու ընկերներին։ Մենք շնորհակալ ենք Քեզ… Քո արվեստի և մարդ տեսակի պակասը շատ ենք զգալու… Աստված հոգիդ պահի լույսերի և խաղաղության մեջ… Մեր…
Ավտովթար Գորիս-Կապան ավտոճանապարհին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մերկասառույցի պատճառով վթար է տեղի ունեցել Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ փակելով մայրուղին: Տուժած անձիք չկան: Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես է մերկասառույցի պատճառով «Կամազ» տեսակի բեռնատարը վթարի ենթարկվում՝ ետ սահելով ու հարվածելով արդեն ավտովթարված մեքենաներին:
Գորիս քաղաքում տեղում է ձնախառն անձրև
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղում է ձնախառն անձրև։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող…
Գորիսում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանում` անձրև
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի ավտոճանապարհներին՝ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում…
ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են: Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և՛ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով և՛ Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով: Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Ի դեպ այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ-Սոթքի ոլորաններում ճանապարհներին…
ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Facebook-ի էջում գրված է․ «Այսօր ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից»: https://www.facebook.com/ECHRARM/posts/200723754894495?__cft__%5B0%5D=AZUW-gADKePzCOlmJbK-Vt1uf8KZ2lp10H2glpOrvCBsycqsHfz4cJtxMcZmkosGBIpVTsMkhCgBcVS6UDFbUaPIiGU3dirIv3X4pg3a3rmnXS7tH_5HF2IXPzn4v13hnX2P4QOjreIiaGd7rtGhRRFy&__tn__=%2CO%2CP-R
Գորիս-Երևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածների վիճակը միջին ծանրության է
Նոյեմբերի 12-ին` ժամը 16։33-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lexus LX470» (վարորդ` Յուրի Ս., ծնված 1961 թ․) և «ԿամԱԶ» մակնիշների…
Գորիս-Լաչին ճանապարհը բնականոն աշխատում է. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Գորիս-Լաչին ճանապարհը բնականոն աշխատում է։ Ապատեղեկատվություն մի տարածեք։ https://www.facebook.com/100000768523525/posts/3404444889591095/
Արսեն Թորոսյանը կրկին մեկնել է Սյունիք և Արցախ
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին մեկնել է Սյունիք և Արցախ: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախարարն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենաների և սանիտարական ավիացիայի միջոցով, կամավոր, արհեստավարժ բժշկական բրիգադների կողմից աննախադեպ արագությամբ իրականացվում են վիրավորների առաջին…
Վիրավորներին Արցախից տեղափոխում են նաև սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով
Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ: Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաև Գորիսի բժշկական կենտրոն, որն այս պահին ծառայում է` որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ: Տարհանումն իրականացվում է թե շտապօգնության մեքենաներով և ռեանիմոբիլներով, թե սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով: Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն են գործուղվել մասնագետներ մայրաքաղաքից, նաև համալրվել…
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.9 հա տարածքում բռնկված հրդեհները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 16-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 5 հա, 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Արաբկիր վարչական…
Դիտակետին հարակից տարածքը հավակնում է դառնալ Գորիսի գրավիչ վայրերից մեկը․ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջով հանդես է եկել ուղիղ եթերով, որին կից գրել է․ «Գորիսում ծանոթանում եմ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես Հին Գորիսի վերականգնման ընթացքին։ Դիտակետին հարակից տարածքը նախկինում շինարարական աղբավայր էր, վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը։ Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2768625570124820/?__cft__[0]=AZXcCskbu91LnvfGWPtWmmNdp2zVj7rjQV_GvxrRXwvUI5_lMbNXPw5E7PHLpOpUSpcUrnzNbDv22gpg6T8jiQFUrHjfgBZVoTLUvgrk9lOiMeA1-jdaiT0EGXmp0YdYsOKYz1Qyr5z7To3fuaKgfXFM0c5WbfvP2yTDuhKqaHe5lhauEAOXRaD0kx1dk6JrdUs&__tn__=%2CO%2CP-R
Հակոբ Արշակյանը ծանոթացել է Գորիսի Գամմա ընկերության՝ ՌԴ և Կանադա արտահանվող արտադրանքին
Հակոբ Արշակյանը ծանոթացել է «Գորիսի Գամմա» ընկերության՝ ՌԴ և Կանադա արտահանվող արտադրանքին: Գորիս քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել է ռազմարդյունաբերության դետալների արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲ ընկերություն: Գործարանի ինժեներները ներկայացրել են էլեկտրոնային անկյունաչափերի արտադրման ողջ փակ ցիկլը, որի նախագծումից արտադրությունն իրականացվում է տեղում և արտահանվում Ռուսաստանի Դաշնություն՝ կիրառվում МиГ և СУ…
Գորիսում կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ բնակավայրերում՝ ուշադրության առնելով անվտանգության նորմերի պահպանումը հատկապես հանգստյան տներում և հյուրանոցներում։ Լայնածավալ դիտարկումներ են ընթացել Սևանա լճի ափամերձ, Գյումրիի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Էջմիածնի և Երևանի հյուրանոցներում: Մի շարք հյուրանոցներում ԱԱՏՄ տեսուչները ոչ բարվոք պատկեր են արձանագրել։ Խախտումներ…














