գործողություններ
Մեր զինված ուժերը այստեղ էլ իրենց խնդիրը կատարում են շատ բարձր մակարդակով․ Արծրուն Հովհաննիսյան
Հոկտեմբերի 3-ին, ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ հասկանալի է, որ հայ-ադրբեջանական սահմանին այդպիսի թեժ մարտական գործողություններ և ընդհանրապես մարտական գործողություններ չեն մղվում, բայց բնականաբար որոշակի շարժերի հետևում ենք, տեսնում ենք: «Հակառակորդը որոշակի գործողություններ կատարում է, հատկապես հետախուզական, սադրիչ գործողություններ: Մեր զինված ուժերը այստեղ էլ իրենց խնդիրը կատարում են շատ բարձր մակարդակով»,- ասաց նա:…
Աշխատավարձը ամսական 2000 դոլար է. BBC-ն հարցազրույց է վերցրել Ղարաբաղում սիրիացի վարձկանից
BBC-ն հարցազրույց է հրապարակել սիրիացու հետ, ով պատմել է, որ իրեն հավաքագրել է թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» հրամանատարներից մեկը, և այժմ ինքը գտնվում է Ադրբեջանում: Նա հայտնել է, որ իրեն առաջարկել են պաշտպանել ռազմական օբյեկտները, այլ ոչ թե մասնակցել ռազմական գործողություններին: Աշխատավարձը ամսական 2 հազար դոլար է: Նրանք Ադրբեջան են մտել Թուրքիայի տարածքով: Սիրիացին պատմել…
Գործողությունները համարժեք են․ Տոնոյան
Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը խոսեց հրադադրի խոխտումների մասին։ Նա ասաց, որ Հուլիսյան գործողությունների համեմատաբար դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են։ Տոնոյանի խոսքով՝ իրենք հուսով են, որ ՀՀ ԶՈւ համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին։ ՊՆ ղեկավարը նշեց նաև, որ գործողությունները համարժեք են։
Պոմպեոն մտահոգություն է հայտնել Թուրքիայի գործողությունների կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Նիկոսիայում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ հանդիպումից խոսել է Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների մասին: Պոմպոեն ասել է` մենք խորապես մտահոգված ենք Թուրքիայի կողմից արևելյան միջերկրածովյան բնական պաշարների հետախուզման օպերացիաներով, որոնց նկատմամբ Հունաստանը և Կիպրոսը հայտարարում են իրենց իրավասության մասին:
Երևանում փլուզված շենքի տարածքում ՔԿ-ն գործողություններ է իրականացնում
Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, վերջինիս հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ՝ կազմված ՀՀ…
Առաջնագծում նոր իրադարձություններ կարող են զարգանալ. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդն Արցախի ուղղությամբ ակտիվացել է: «Պաշտպանության բանակի՝ հակառակորդի խախտումների ու կրակոցների թվի վերաբերյալ ամենշաբաթյա ամփոփիչ հաղորդագրությունները, վերջին մեկ ամսվա ընթացքում՝ հետտավուշյան ժամանակահատվածում, աճի մտահոգիչ դինամիկա են դրսևորում։ Ցավալիորեն պետք է արձանագրել, որ…
Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրառում է կատարել Facebook-ում: Աբրահամյանը հայտնում է, որ Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է: «Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է։ Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո արդեն երկրորդ անգամ է, որ շաբաթական կտրվածքով, կրակոցների թիվը 6000 է, ինչը բավականին…
Խաղաղություն չի կարող լինել միայն ՀՀ կողմից միակողմանի գործողություններով. Ն. Փաշինյանը` BBC-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC հեռուստաալիքի HARDtalk հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում մեկնաբանել է հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածությունը` հայտարարելով, որ հենց Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա: Վարչապետը նշել է, որ խաղաղություն չի կարող լինել միայն Հայաստանի կողմից դրան ուղղված միակողմանի գործողություններով: «Ադրբեջանը հուլիսին ռազմական հարձակում էր սկսել Հայաստանի դեմ: Երկար ժամանակ է՝ Ադրբեջանի նախագահը…
Դեսպանատունը կոչ է անում չտրվել ադրբեջանցիների սադրանքներին
Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր-Նախիջևանի պատրիարքարանը և Ռուսաստանի Հայերի միությունը կոչ են արել հայ համայնքին չտրվել ադրբեջանցիների սադրանքին և չմասնակցել պատասխան գործողություններում։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ «Ռուսաստանի տարածքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն առաջացնում են անհանգստություն Ռուսաստանի բազմահազարանոց հայ համայնքի շրջանում, այլ նաև փաստացի կրում են մի շարք…
Բաքուն և Երևանը պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից․ Մեդվեդև
Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընդգծել է, որ Բաքուն և Երևանը պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից: «ՌԴ նախագահի ղեկավարությամբ՝ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ խորհրդակցություն: Քննարկվել է մի շարք երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցը ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի հետ կապված խնդիրները։…
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը հրամանատարներին ու զինվորներին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում հրապարակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի Պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը, որն ուղղված է հրամանատարներին և զինվորներին։
Ադրբեջանական համայնքները սադրել են լեհահայերի ինքնաբուխ հավաքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հուլիսի 16-ին, ժամը՝ 14.00-ին Վարշավայում Ադրբեջանի դեսպանության առջև տեղի է ունեցել լեհահայերի ինքնաբուխ հավաք: Հավաքի նպատակն էր եղել զայրույթն արտահայտելը և Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելը։ Չնայած այն հանգամանքին, որ ինքնաբուխ հավաքը կրել է խաղաղ բնույթ, այնուամենայնիվ, տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, սովորության համաձայն, մի քանի անգամ ապարդյուն սադրանքի փորձ են կատարել՝ փորձելով խլել…
Ադրբեջանի ԶՈւ-ի գործողությունների դեմ հարուցվել է 13 քրգործ․ Դատախազություն
2020թ. հուլիսի 13-ին և 14-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից տարբեր զինատեսակներից, այդ թվում տարբեր տրամաչափի հրազենային, հրետանային միջոցներից կրակոցներ և արկեր են արձակվել մի շարք բնակավայրերի՝ մասնավորապես մարզի Բերդ քաղաքի, Բերդ համայնքի Այգեպար, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Տավուշ բնակավայրերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ խաղաղ…
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակում են ուշադրությամբ հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3050871574948982
Գիշերային պատժիչ գործողություններ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այս տեսանյութում ներկայացվում է ՀՀ ԶՈւ-ի կողմից կատարվող` գիշերային պատժիչ գործողությունները: https://www.facebook.com/AzatTV/videos/285321812677808/?v=285321812677808















