գույք
Ապաստանի քաղաքականությունը համաշխարհային ուշադրության կենտրոնում. Ռուանդան դատի է տալիս Մեծ Բրիտանիային, բնակեցման ճգնաժամերն աճում են
Ռուանդան արբիտրաժային գործընթաց է սկսել Մեծ Բրիտանիայի դեմ՝ չեղյալ հայտարարված ապաստանի համաձայնագրի համար՝ պահանջելով 50 միլիոն ֆունտ ստերլինգ: Միաժամանակ, Բրիտանիայում աճում են ներքին խնդիրները՝ կապված ռազմական ճամբարների նոր բնակեցման և միլիոնատեր բժշկի ընկերությունների հետաքննության հետ, որոնք կապված են Լիվերպուլում ենթադրյալ անօրինական վտարումների հետ: Միացյալ Նահանգներում էլ Մեն նահանգում մի ընտանիք բաժանման է բախվում՝ անգոլացի ապաստան…
Կալանք է դրվել Սերժ Սարգսյանի և նրա դստեր գույքի վրա
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատախազության հայցադիմումը։ Այս գործով որպես պատասխանող անցնում են նաև Սարգսյանի երկու դուստրը՝ Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը: «Լուրերի» հարցին ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից: Դատարանը որպես հայցի նախնական ապահովման միջոց կալանք է դրել Սերժ Սարգսյանի…
Մհեր Սեդրակյանի գույքի նկատմամբ կալանք է կիրառվել
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Ավելի, վաղ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի…
Տավուշի 80 դպրոցներ կհագեցվեն լաբորատոր սարքավորումներով և գույքով
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում հաստատեց Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր․ դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխությունը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ի ու Համաշխարհային բանկի միջև 2022թ. մայիսի 19-ին և հունիսի 14-ին ստորագրվել է ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր»․ Դրամաշնորհ թիվ TF0B2692-դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխություն» նամակ-համաձայնագիրը:…
Վրիպակ է եղել․ Կադաստրի կոմիտեն՝ Սիմոնյանի բնակարանի մասին
ՀՀ Կադաստրի կոմիտեն պարզաբանում է տարածել՝ կապված Ալեն Սիմոնյանի՝ Աբովյան 62 հասցեում գտնվող բնակարանի օտարման մասով։ Հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը Վերջնական որոշում չկա՝ Թուրքիայում անցկացվելիք դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության մասով «Թյուրըմբռնումներից և տարատեսակ շահարկումներից խուսափելու համար ՀՀ կադաստրի կոմիտեն հարկ է համարում պարզաբանել օրերս «Փաստերի ստուգման հարթակ»-ի կողմից հրապարակված «Ալեն Սիմոնյանը շարունակում է…
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն արդեն առաջին պտուղներն է տալիս․ Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովյաննիսյանը իր Facebook-ի էջում գրառում է արել։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն արդեն առաջին պտուղներն է տալիս․ դատարանում վարույթ է ընդունվել առաջին հայցադիմումը։ Ըստ այդմ` իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին ԱԱԾ աշխատակից, Արդարադատության գնդապետ Ս. Հ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Հյուսիսային…
Պտղնիի գյուղապետը 40-ից ավել գույք օտարել է որդու անունով
Ըստ Azat TV-ի ստացած հավաստի տվյալների, Պտղնիի գյուղապետ Առաքել Վիրաբյանի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնեց մեր աղբյուրը, նա կասկածվում է 40-ից ավել գույք որդու և այլ պաշտոնյաների անունով օտարելու մեջ։ Ըստ ամենայնի, շուտով կլինի պաշտոնական հայտարարություն դեպքի մասով։ Նշենք, որ Պտղնին գտնվում է Կոտայքի մարզում։ Վիրաբյանը Պտղնիի ղեկավարն է արդեն 1996 թվականից, այսինքն՝ 25…
«Հարկային օրենսգրքի» փոփոխության նախագիծն ընդունվեց
ՀՀ կառավարությունը որոշեց ընդունել «Հարկային օրենսգրքի» փոփոխության նախագիծը՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձի համակարգի վերաբերյալ։ Այսպիսով, փոփոխությամբ նախատեսվում է կրճատել համակարգի կիրառության շրջանակը։ Կրճատումը տեղի է ունենալու աստիճանաբար՝ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքի առաջին գոտում գտնվող գույքից։ Այնուհետև՝ 2023 թվականի հունվարի 1-ից՝ Երևան քաղաքի երկրորդ գոտում գտնվող գույքի համար, 2023 թվականի…
Արցախի ոստիկանությունում այս շաբաթ ստացվել է 40 հաղորդում
2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների մասին դեպքերը: Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածքի՝ 6, խարդախության՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 1, համակարգչային հանցագործության՝ 1, թմրանյութի հայտնաբերման՝…
Բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող շուրջ 6,2 մլրդ դրամի գումար
Հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերը ստուգելու նպատակով 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազության այլ ստորաբաժանումներից ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ստացվել 201 քրեական գործով նյութ՝ 430 անձի վերաբերյալ, իսկ 2021 թվականի ընթացքում` 18 քրեական գործով նյութ, 1 դատավճիռ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3…
Ռոբերտ Քոչարյանի գույքն ու եկամուտները․ 1 միլիարդ դրամ, շուրջ 2․2 միլիոն դոլար
2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի պատգամավորների թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը: Իրավաբան.net-ը հրապարակում է կուսակցությունները գլխավորող առաջին համարների, հասարակական մեծ հետաքրքրություն ունեցող գույքի ու եկամուտների հայտարարագրերը։ Ընտրություններին 24-րդ համարի տակ հանդես եկող «Հայաստան» դաշինքը գլխավորում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մայիսի 1-ի դրությամբ…
Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ Արցախին 100 միլիոնի չափով գույքային վնաս է պատճառվել
Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է, որ ԱՀ անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե,…
Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են պատերազմի ընթացքում քաղաքացիների գույքի կորուստների փոխհատուցման հարցերը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ վերջին պատերազմի ընթացքում քաղաքացիների ունեցած անշարժ և շարժական գույքի կորուստների փոխհատուցման հարցերի քննարկման նպատակով, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, կորուստների ծավալները շատ մեծ են, և այս առումով քաղաքացիների ակնկալիքները պետք է ձևավորվեն պետության հնարավորություններին համահունչ: Նախագահը հանձնարարել…
Նոյեմբերի 10-ի անկարգությունների հետ կապված 10 անձ կալանավորվել է, 5-ը ձերբակալվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների…















