գույք

  • «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

    «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ www.e-draft.am/projects/1931 ։ Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող…

  • Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը 10 մլն դրամ է առաջարկել գույքի կալանքը հանելու համար

    Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը 10 մլն դրամ է առաջարկել գույքի կալանքը հանելու համար

    Քննիչի որոշմամբ՝ կալանք է դրվել Բարսեղ Բեգլարյանին պատկանող ողջ գույքի վրա, որը տասնապատիկ անգամ գերազանցում է վնասի չափը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, դատարանում հայտարարեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Վահագն Թորոսյանը։ Նա հայտնեց, որ պաշտպանական կողմը պատրաստ է 10 մլն դրամ վճարել դատարանի դեպոզիտ հաշվին, որպեսզի գույքի վրա դրված կալանքը հանվի։ Փաստաբանի…

  • Արմեն Գևորգյանի գույքի կալանքի հարցով բողոքը մերժվեց

    Արմեն Գևորգյանի գույքի կալանքի հարցով բողոքը մերժվեց

    Վերաքննիչ քրեական դատարանում այսօր որոշում կայացվեց մերժել Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով Դատախազության բողոքը։ Նախագահող դատավոր Կարեն Մարդանյանը նշեց. «Քննության առնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Հայկ Պետրոսյանի վերաքննիչ բողոքը՝ որոշվեց այն մերժել և անփոփոխ թողնել Առաջին ատյանի դատարանի որոշումը»։ Նշենք, որ սույն որոշումը կարող…

  • Ընթանում է Արմեն Գևորգյանի գույքի կալանքի հարցով դատական նիստը

    Ընթանում է Արմեն Գևորգյանի գույքի կալանքի հարցով դատական նիստը

    Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գույքի հարցով դատական նիստը։ Հիշեցնենք, որ հուլիս ամսին Դատախազությունը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` դատավոր Աննա Դանիեբեկյանի նախագահությամբ կայացված դատական ակտը, ըստ որի` քննիչի կողմից Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելով`…

  • Մեկ տարի է՝ իմ իրավունքները ոտնահարվում են լկտի ձևով․ Քոչարյան

    Մեկ տարի է՝ իմ իրավունքները ոտնահարվում են լկտի ձևով․ Քոչարյան

    Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու դատախազության բողոքի քննությունը։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտնեց, որ իր իրավունքները ոտնահարվում են: «Մեկ տարի է՝ ոտնահարվում են իմ իրավունքները, ոտնահարվում են լկտի ձևով: Իրավունք ունեմ բարձրաձայնել դրա մասին»,-ասաց Քոչարյանը:…

  • Վերաքննիչ ներկայացված բողոքը հիմնավոր է․ դատախազ Պետրոսյանը՝ Քոչարյանի գործի մասին

    Վերաքննիչ ներկայացված բողոքը հիմնավոր է․ դատախազ Պետրոսյանը՝ Քոչարյանի գործի մասին

    Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու դատախազության բողոքի քննությունը։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Դատախազության ներկայացուցիչ, դատախազ Վահե Դոլմազյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու դատախազության բողոքը պայմանավորված է եղել արդարադատության շահերի գերակայությամբ և ունեցել է դատաիրավական…

  • Մեկնարկել է Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով բողոքի քննությունը

    Մեկնարկել է Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով բողոքի քննությունը

    ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննությունը։ Դատական նիստին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահը։ Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7-ին որոշում…

  • Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց

    Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց

    Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր ընդմիջել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։ Վերաքննիչ բողոքը բերած դատախազը չի ներկայացել այսօրվա նիստին, պատճառաբանելով, որ այդ ժամին պետք է մասնակցի մեկ այլ գործի քննությանը։ Դատավոր Նիկողոսյանը ընդմիջել է նիստը։…

  • Վերաքննիչ դատարանում քննվում է Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցը

    Վերաքննիչ դատարանում քննվում է Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցը

    ՀՀ վերաքննիչ քրեկան դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազությունը բողոքի քննությունը։ Դատական նիստին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մեղադրող դատախազները չեն ներկայացել դատարան։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը դատական նիստի վերաբերյալ տեղեկացվել է 4-5 օր առաջ և որ դատախազներն էլ…

  • Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու

    Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու

    2017-2018 թվականների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում ֆիզիկական անձանց եկամտային հարկի վճարման պահանջներ ներկայացնելու վերաբերյալ։ Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսգրքով ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում էր համարվում` անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի՝ տարվա ընթացքում երկրորդ և ավելի թվով օտարումը, եթե դրանց ձեռքբերումը…

  • Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը

    Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը

    ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը քիչ առաջ միջնորդեց վերացնել Մանվել Գրիոգրյանի կենսաթոշակի և գույքի վրա դրված արգելանքը։ Նշենք որ նախաքննական մարմինը արգելանք էր դրել Գրիգորյանին պատկանող ամբողջ գույքի՝ այդ թվում Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության վրա, որը Գրիգորյանի կողմից պետք է նվիրաբերվի պետությանը: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նկատեց,…

  • 2 քաղաքացի գույք է հափշտակել զինվորների հարազատներից՝ ներկայանալով որպես գեներալ․ ԱԱԾ

    2 քաղաքացի գույք է հափշտակել զինվորների հարազատներից՝ ներկայանալով որպես գեներալ․ ԱԱԾ

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ 2 քաղաքացիներ, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր…

  • Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ ներկայացված բողոքը մասնակի բավարարվեց

    Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ ներկայացված բողոքը մասնակի բավարարվեց

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մասնակիորեն բավարարեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը: Ըստ դատարանի որոշման՝ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա իրավունքը։ Միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի…

  • Ոստիկանները բացահայտել են «Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավարի ապօրինությունները

    Ոստիկանները բացահայտել են «Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավարի ապօրինությունները

    Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, ըստ նախնական տվյալների` պարզվել է, որ Մհեր Դերձյանը 2018 թվականին «Մի կտուրի տակ» անվանումով ծրագիր իրականացնելու պատրվակով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու նախնական դիտավորությամբ, որպես բարերար ներկայանալով՝ վստահություն է ձեռք բերել սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիների մոտ և շուկայականից ցածր գներով, անտոկոս, սեղմ ժամկետներում էկո…