Գրիգորի Մարտիրոսյան

  • Այսօր ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտնեց, որ դեռևս համախառն ներքին արդյունքի մասով նվազում չենք արձանագրել: «Աշխարհում նկատվում է տնտեսական ակտիվության անկում, խոսվում է ճգնաժամի մասին, բնական է, որ մեր հանրապետության տնտեսությունը ևս չի կարող խուսափել արտաքին ազդեցությունից»,- հավելել է Գրիգորի Մարտիրոսյանը։ Պարետը հայտնեց, որ առաջին եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշը կազմել…

    Դեռևս համախառն ներքին արդյունքի մասով նվազում չենք արձանագրել․ ԱՀ պարետ
  • Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախում արտակարգ իրավիճակի պայմաններում պարետը Գրիգորի Մարտիրոսյանը մամուլի ասուլիս է տվել։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջից։ Ասուլիսն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/242671333610342/?__xts__[0]=68.ARBs6DvgnCmusVsi5DM9JUsYhtFD91JDf7fPcc4pGN97Fqufwc3ZN9FwDTJb1yDTCWogZBw2dU1s2jc5Gfkl0lpCWoXnjVm4xh1fZAHf_VKdcpikzIoHcQCuiheQA9ctdhBW6VLHH0_oA7QCiUxAxFEY79OamFSisByB5Yy_VRkD6Ulg0VDIujHhxY-zevXywVqQ36v4rnEj0E_4lFNiLO5HiXo-keLj_0fikROs2d8g4o6eAok6u9y_NU_BYehJXNv6WxCqY8MT0v4zNOVvLoBKjD7pB_1vM7AanV5Pl3xP9TMtBaT1W2VI-jKVzpl0rfhtMmKTyFxfp_7Q-zFSuN2iA6ktZJw8&__tn__=-R

    Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Արցախ/Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց։ «Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց, որպեսզի վերջիններս այս ընթացքում առանձին բնակվեն և իրենց…

    Արցախում կհատկացվի հյուրանոց վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բժիշկների համար
  • Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարել է, որ Արցախում կորոնավիրուսով վարակված 6 պացիենտներից երկուսն արդեն ապաքինվել են։ Պետնախարարը հայտնել է, որ Արցախում անցկացվել է 75 թեստ և 3 օջախներից 1-ը հայտնաբերվել է: Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ մոտ օրերս որոշ սահմանափակումներ կարող են հանվել։ «Դա խոսում է այն մասին, որ մոտ…

    Արցախում կորոնավիրուսով վարակված 6 պացիենտներից 2-ը բուժվել են
  • Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Մարտունի շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ և նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

    Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտունիում
  • Դեկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զինավաններից մեկը և ներկա գտնվել զինծառայողների ու երեխաների մասնակցությամբ ամանորյա տոնահանդեսին: Նույն օրը բանակի հրամանատարն այցելել է նաև հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Կարեն Աբրահամյանը հետաքրքրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի տրամադրությամբ և…

    Արցախի Պն ղեկավարը ներկա է գտնվել զինծառայողների ու երեխաների մասնակցությամբ ամանորյա տոնահանդեսին
  • Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Մարտունի քաղաք և ներկա գտնվել Պաշտպանության բանակի պահեստազորային սպաների և զինծառայողների քառասունչորս ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Նախագահը շնորհավորել է բոլորին և մաղթել երջանկություն, հաջողություններ ու ամենայն բարիք։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների և վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության…

    ՊԲ պահեստազորային սպաների և զինծառայողների 44 ընտանիք նշել է բնակարանամուտը
  • Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 29-ին նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում Մարտունիում ներկա է գտնվել ՊԲ պահեստազորային սպաների և զինծառայողների 44 ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ավարտից հետո պետական նախարարը շինարարարական աշխատանքներն իրականացնող «Ֆերզիտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել է թաղամասի շինհրապարակում, ծանոթացել իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Նույն օրը Գրիգորի Մարտիրոսյանը…

    Տարեմուտի տոներին ընդառաջ Արցախի պետնախարարն այցելություններ է կատարել
  • Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ՝ ամփոփելու 2019 թվականի գործունեության տարին: Անդրադառնալով անցնող տարվա տնտեսական հիմնական ցուցանիշներին, պետական նախարարը նշել է, որ տարին եզրափակվում է 9.1% տնտեսական աճով՝ ապահովելով շուրջ 341 մլրդ դրամ ՀՆԱ, որը 1 շնչի հաշվով կկազմի ավելի քան 4828 ԱՄՆ դոլար: Եվ ընդգծել՝…

    Արցախը տարին եզրափակում է 9,1 տոկոս տնտեսական աճով
  • Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Մարտակերտի շրջանի Վանքի համայնքում հանդիպում է ունեցել «Արցախի Երիտֆորում-2019» ամենամյա ծրագրի մասնակիցների հետ: Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական միջոցառման անցկացումը՝ որպես ուժեղ կողմ ընդգծելով ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման, ինքնադրսևորմանն ուղղված դասընթացերը, միասնական ճակատով խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու կարողությունը: Պետական նախարարն ընդհանուր գծերով ներկայացրել է Արցախի տնտեսական քաղաքականությունը, խոսել…

    Արցախի պետնախարարը Հանդիպել է երիտֆորումի մասնակիցների հետ
  • Արցախի հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 31-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ռազմավարական զորավարժության շրջանակում ՊԲ միավորումներն ու զորամասերը պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրման գործընթացին: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, Ստեփանակերտի քաղաքապետը, շրջվարչակազմերի ղեկավարներն ու ՊԲ բարձրագույն սպակայակազմը: Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը նշել է. «Պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին կցագրված անձնակազմի համալրումը…

    Խորհրդակցություն՝ Արցախի պետնախարարի մոտ․ ամփոփվել են զորահավաքի արդյունքները
  • Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 21-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, նվիրված Խաչենագետի ջրամբարի ափամերձ հատվածում ձկների անկման պատճառներին: Պետական նախարարը լսել է բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Ասկերանի շրջանի պատասխանատուների վերջին ժամանակահատվածում իրականացված համալիր միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ոլորտային առանձին ուսումնասիրությունները շարունակվում են: Լաբորատոր փորձաքննության իրականացման համար նմուշներ են վերցվել…

    Արցախի պետնախարարը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն
  • Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և աշխատակազմին ու համայնքային ծառայությունների պատասխանատուներին ներկայացրել նորընտիր քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և ավագանու անդամներին: Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել ու արգասաբեր աշխատանք է մաղթել՝ ակնկալելով բարեփոխումների նախաձեռնում քաղաքային տրանսպորտի, բնակարանային-կոմունալ տնտեսության ոլորտներում, մայրաքաղաքի ճարտարապետա-շինարարական դիմագծի բարելավման, քաղաքացիների հարցադրումներին օպերատիվ, լիարժեք արձագանքելու համակարգի ներդրման ուղղությամբ: Պետական…

    Արցախի պետնախարարը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին
  • Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Քաշաթաղի շրջանում էր: Բերձորում առողջապահության, քաղաքաշինության և ֆինանսների նախարարների, շրջվարչակազմի ղեկավարի ուղեկցությամբ Գրիգորի Մարտիրոսյանը ծանոթացել է շրջանային բուժհաստատության ավարտական փուլի աշխատանքներին, հանձնարարականներ տվել որակի խստիվ ապահովման, հետաքրքրվել կահավորման, համապատասխան սարքավորումների ներկրման գործընթացից: Այնուհետև պետական նախարարը Աղավնո համայնքում ծանոթացել է «ԱՐԻ» ներդրումային հիմնադրամի և Արցախի կառավարության…

    Գրիգորի Մարտիրոսյանն աշխատանքային այցով Քաշաթաղի շրջանում էր
  • Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների հետ: Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է ավանդույթի ուժ ստացած միջոցառման անցկացումը հայոց պետականության, հատկապես, արցախյան հատվածին վերաբերող հիմնախնդիրների ուսումնասիրությունների ու գիտական հիմնավորումների տեսանկյունից: Պետական նախարարը պատմել է Արցախի իրական հատվածում վերջին տարիների ձեռքբերումների…

    Արցախի պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» գիտաժողովի մասնակիցներին