Գևորգ Հարությունյան
Ընթանում է Սերժ Սարգսյանը ու մյուսների գործով նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 6-ին, ընթանում է Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստը։
Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդություն դատարանը մերժեց
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը, որի ժամանակ դատավոր՝ Վահե Միսակյանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Քանի որ դատավորը մեկ այլ գործով նիստ ուներ, այսօրվա դատական նիստը հետաձգվեց, իսկ հաջորդ նիստը կկայանա մարտի 26-ին ժամը 15:00-ին: Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունը քննած քրեական…
Գևորգ Հարությունյանը Կասպյան Գավաթի 3-րդ մրցանակակիր
Իրանում ավարտվեց «Կասպյան Գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի 6 ներկայացուցիչ։ Մեր շախմատիստներից Գևորգ Հարությունյանը, ով մեկնարկային 6 տուրերում տոնել էր 6 հաղթանակ, վերջին 3 տուրերում վաստակեց միայն 1 միավոր և արդյունքում գրավեց միայն 3-րդ հորիզոնականը։ Հայաստանի մասնակիցներից հաջող ելույթ ունեցավ նաև Սիրանուշ Ղուկասյանը, ով վաստակեց 6 միավոր, ինչը լավագույն արդյունքն էր կանանց…
Գևորգ Հարությունյանը «Կասպյան Գավաթի» միանձնյա առաջատարն է
Իրանում մեկնարկել է «Կասպյան Գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 7 երկրների 202 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստ՝ գրոսմայստերների Գևորգ Հարությունյանը և Լևոն Բաբուջյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Երիցյանը և Մարիամ, ինչպես նաև պատանի շախմատիստուհի Աստղիկ Հակոբյանը։ Կայացած 6 տուրերից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա…
Գևորգ Հարությունյանը Չելյաբինսկում դարձել է մրցաշարի միանձնյա հաղթող
Չելյաբինսկում ավարտվեց December evenings 2019 շրջանային մրցաշարը, որին մասնակցում էին 10 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը: Մեր շախմատիստը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 4 հաղթանակ և 5 պարտիա ավարտելով հաշտությամբ: Արդյունքում Հարությունյանը վաստակեց 6,5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Այս մասին տեղեկացնում են Հայասատանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Գևորգ Հարությունյանը մրցանակ է նվաճել շախմատային բաց մրցաշարում
Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Ռումինիայում կայացած շախմատային բաց մրցաշարում գրավել է երրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչն 9 հնարավորից հավաքել է 6.5 միավոր: Գևորգ Հարությունյանը կես միավոր է զիջել 1-2-րդ տեղերը բաժանած բելառուս գրոսմայստեր Ալեքսեյ Ֆյոդորովին և ուկրաինացի Արտյոմ Օմելյային: Մրցաշարին մասնակցել են 44 շախմատիստներ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։





