Դաղստան
Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 20-ի: Նախնական տվյալով՝ նրանց թվում է անվտանգության 15 աշխատակից։ Ընդհանուր առմամբ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, տուժել է 44 մարդ, որից 37-ը՝ իրավապահ մարմինների աշխատակից։ Կիրակի երեկոյան Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Դերբենտում սինագոգի և եկեղեցու, ինչպես նաև Մախաչկալայում ուղղափառ եկեղեցու և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակումների մասին։…
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Դաղստանի սահմանամերձ շրջաններում, որտեղ կուտակվել են մեծ թվով ադրբեջանցիներ, որոնք ձգտում են տուն մեկնել։ «Քննարկվել է ոչ պարզ իրավիճակը, որ ստեղծվել է Դաղստանի սահմանմերձ շրջաններում, որտեղ կուտակվել են Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ, որոնք ուզում են տուն…
Դաղստանում 657 մարդ մահացել է թոքաբորբից։ Թոքաբորբից և հաստատված կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13697 մարդու: Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Ջամալուդին Հաջիիբրագիմովնը՝ բլոգեր Ռուսլան Կուրբանովի հետ հարցազրույցում: Ըստ նախարարի՝ մահվան դեպքերից 29 հիվանդի մոտ հաստատել էր կորոնավիրուսային վարակ, մնացած 657-ը ունեցել են թոքաբորբ: Մահացածների թվում կան ավելի քան 40 բժիշկ: Բլոգերի…
«Бледный» մականունով հայտնի «25/17» խմբի երաժիշտ Անդրեյ Պոզդնուխովը, որի երգի ներքո օկտագոն է դուրս գալիս UFC-ի ռուսաստանցի մարտիկ Ալեքսանդր Վոլկովը, հայտարարել է, որ Խաբիբ Նուրմագոմեդովը ներկայացնում է ոչ թե ամբողջ Ռուսաստանը, այլ միայն Դաղստանը։ Երգչին հարցրել են, թե արդյոք նա երկրպագել է UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Նուրմագոմեդովին 2018 թվականի հոկտեմբերին Քոնոր Մաքգրեգորի հետ…
UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն, Քոնոր Մաքգրեգորը բացատրել է, թե ինչու է ատում դաղստանցիներին: «Միգուցե նրանք չպետք է սուպերմարկետներում իմ դեմքով հավ վաճառեն: Ո՞վ է այստեղ հավը: Ես հենց այստեղ եմ, նույնիսկ մամուլի ասուլիս եմ տվել: Ուրեմն հիմա ո՞վ է հավը: Դուք չեք կարող այսպիսի բան անել ու պատասխան չստանալ »,- ասել է Մաքգրեգորը։ UFC champ…
UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը Չորքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում համարձակ հայտարարությամբ էր հանդես եկել ՝ առաջարկելով հստակեցնել հարաբերությունները UFC-ի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ: «Սադրանքներ Խաբիբից»: Այո, ես ոչ մեկին չեմ տեսնում այստեղ: Որտե՞ղ է նա այժմ: Ես եկա այստեղ, իսկ նա փախավ: Սա հստակ բնորոշում է դաղստանցուն: Տեղեկացրեք նրան իմ գտնվելու…
Դաղստանում տեղի է ունեցել բազմահազարանոց հարսանիք, որը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնել է Дербентские Новости թերթը: Դերբենտ քաղաքում միաժամանակ ամուսնացել է 30 զույգ, հանդիսությանը ներկա է եղել ավելի քան 10 հազար հյուր: Նորապսակները ներկայացրել են այն 16 հիմնական ազգությունները, որոնք ապրում են Դաղստանում: Ամենաերիտասարդ ամուսինները 19 տարեկան են, իսկ ամենատարեց զույգը…
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Դաղստանի Հանրապետության Կուլեմցա գյուղի գյուղապետի տեղակալը 34 տարով մեծացրել է սեփական տարիքը՝ կենսաթոշակ ստանալու համար: Այս մասին գրում է dagproc.ru-ն: Նշվում է, որ 28-ամյա պաշտոնյան տեղի միգրացիոն ծառայության բաժանմունքում կեղծ անձնագիր է ներկայացրել, որում նրա ծննդյան տարեթիվը փոփոխված է եղել: Բացի դրանից՝ նա կեղծել է նաև աշխատանքային գրքույկը: Դրանում նշվում…
Դաղստանի Կիզլյար քաղաքում փետրվարի 1-ին առևտրի երկու կենտրոն է այրվել հրդեհից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքային վարչակազմի ներկայացուցիչը: «Այրվել է երկու շենք. «Պլանետա լյուքս» և «Սոյուզ» առևտրի կենտրոնները: Բացի այդ, տուժել է մի քանի փոքր խանութ, որոնք գտնվում էին դրանց մերձակայքում»,- պատմել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն: «Այրված…