դանակահարություն
Դեկտեմբերի 25-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել հիվանդանոցից, որ 14 և 15 տարեկան պատատիներ են տեղափոխվել այնտեղ՝ կտրած-ծակած վերքերով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ պատանիները դանակահարվել են վիճաբանության ժամանակ։ Նշվում է, որ ոստիկաններն ավելի ուշ պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում՝…
Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ոստիկանություն ահազանգը ստացվել է 21:50-ին՝ հիվանդանոցից․ բուժօգնության էր տեղափոխվել «պարանոցի շրջանի և ձախ ստորին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի տղամարդ։ Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել բենզալցակայանի մոտ՝ վիճաբանության…
Դանակահարություն է տեղի ունեցել ծննդյան հանդիսության ժամանակ: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։ Ոստիկանությունը ծառահատման դեպք է բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ոստիկանությունում 2021թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 01:43-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցում գտնվող տներից մեկի հյուրին ավտոմեքենան կայանելու համար դանակահարել են: «Բժշկական կենտրոնի համապատասխան մատյանի զննման արձանագրության համաձայն, նույն օրը՝ ժամը 01:40-ին, «Կրծքավանդակի առաջին պատի կտրած-ծակած» վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել…
Հայաստանի բարեգործական ընդհանուր միության 2 անդամներ դանակահարության հետևանքով մահացել են Նիդերլանդներում։ Այս մասին տեղեկանում ենք ՀԲԸՄ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ սպանվածներն են Տիկին Մարալ Տեր-Մովեսիանը , ով կանանց կոմիտեի նախագահն էր, և տիկին Ծնունդ Կարդանակեանը, ով կոմիտեի անդամ էր։ Դանկահարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին։
Սեպտեմբերի 4-ին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և հայտնում է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Թումանյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.25-ին անհայտ անձը կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է երիտասարդին՝…
ԱՄՆ-ում սպանության ծանր դեպք է գրանցվել․ 28-ամյա կինը խեղդամահ է արել իր 6 տարեկան դստերը և դանակահարելով սպանել 8 տարեկան որդուն։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Նշվում է, որ ոստիկանները ահազանգ են ստացել հարևաններից, որ Ջեյմերիա Հոլի բնակարանից գարշելի հոտ է գալիս։ Բնակարանի դուռը բացելուց հետո պարզվել է, որ Հոլը երեխաներին սպանելուց…
Օգոստոսի 25-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ժամը 00:24-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Տիչինա փողոցում գտնվող ռեստորաններից մեկի հետնամասում դանակահարել են չորս հոգու: «Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Շերամի փողոցից մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք տղամարդ: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների,…
Երեկ երեկոյան Նարեկ և Հարություն անունով երկու անձիք, որոնցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, Ամիրյան փողոցում խուլիգանական վարքագծով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը` մեքենայով հետապնդելով Երևան քաղաքի բնակիչ` Արման անունով երիտասարդի կնոջն ու մանկահասակ դստերը: Սույն անձինք մեքենայով հետապնդելիս անհարգալից և վիրավորական արտահայտություններ են թույլ տվել կնոջ և երեխայի հասցեին: Արմանի կինը հեռախոսով տեսանկարահանել է…
Երեկ առավոտյան ոստիկանության Շենգավիթի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել դանակահարված կնոջ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Մեկնել է օպերատիվ խումբ, որը պարզել է, որ 67-ամյա կնոջը դանակահարել է սեփական որդին՝ վիճաբանության ժամանակ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 35-ամյա որդին Տերյան փողոցում հայտնաբերվել և, մարմնական…
Բաթումիում հուլիսի 3-ին, Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է: Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։ Նշվում է, որ տվյալ տեղեկությունը հայտնում են Ախալքալաքի բնակիչները: Ըստ նրանց՝ Բաթումիում ազգությամբ հայերին…
Մայիսի 30-ի գիշերը Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը երեք տղամարդ վիճել էին, հայհոյել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Կատարվածի վերաբերյալ ժամը 2.30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել։ Հայտնել են, որ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով 34-ամյա տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել։ Րոպեներ անց օպերատիվ խումբը…