դաշինք
ՀՅԴ-ն կմասնակցի 2026 թ. ընտրություններին
ՀՅԴ-ն որոշել է մասնակցել 2026 թ. ԱԺ ընտրություններին՝ նախապատվությունը տալով դաշինքային ձեւաչափին։
Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև կան լուրջ տարաձայնություններ. Ստոլտենբերգն ամփոփել է հանդիպումը
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո դրան մասնակցած ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն ամփոփել է նիստի արդյունքները։ Նա նշել է, որ մտքերի ուղիղ փոխանակում է եղել Ուկրաինայում իրադրության և եվրոպական անվտանգության հարցերով ու տվյալ հարցերում կան կոնկրետ տարաձայնություններ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն էլ, Ռուսաստանն էլ համաձայնել վերսկսել երկխոսությունը։ Նշենք, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է փոխզիջումների գնալ՝…
14-րդ անգամ էլ չստացվեց․ Ղազինյանը նորից չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Այսօր՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաև հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Արդեն 14-րդ անգամ այս պաշտոնում ընդդիմությունն առաջադրում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Թեկնածուին ներկայացնելուց հետո ընդդիմության ներկայացուցիչները լքեցին նիստերի դահլիճը։ Իշխանության ներկայացուցիչներն էլ 14-րդ անգամ դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանն ու նա չընտրվեց։
Առուշ Առուշանյանը՝ Գորիսի համայնքապետ
Գորիս խոշորացված համայնքում կայացել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվել է նաև համայնքապետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Նշվում է, որ օրենքի ուժով Գորիսի նոր ղեկավար է ընտրվել Առուշ Առուշանյանը։ Ավագանիում իշխող դաշինքը ներկայացել է 13, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7, իսկ ՀԱԿ-ը` 1 ներկայացուցիչով։
Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Առուշ Առուշանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտարարություն է տարածվել։ Դրանում նշվում է, որ Առուշանյանն իրեն չի տեսնում օրենսդիրում, ինչպես նաև ցանկանում է ապրել և աշխատել Գորիսում։
Չարչյանի գործով հրավիրվել է հրատապ նիստ․ փաստաբան
«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ հրատապ նիստ է հրավիրվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշել է, որ արդեն ստեղծվել է բժշկական հանձնաժողով։ Հիշեցնենք, որ Չարչյանը երկրորդ անգամ կալանավորվեց օգոստոսի 23-ին։
Հայաստան խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդամներ Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, Արամ Վարդեւանյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Սեյրան Օհանյանը կարեւորել է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը, երկու պետությունների միջեւ առկա…
20 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու համար
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Արթիկի շրջանային կոմիտեի կազմակերպիչ, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ»…
Սեյրան Օհանյանը հաստատեց, որ ինքը հայրենիքի դավաճան պաշտպանության նախարարներից է եղել
Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չկարողացավ զսպել իրեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն հայտարարության ժամանակ, թե պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով մարդիկ են ազատվել բանակից՝ հայրենիքի դավաճաններ են։ Նախկին պաշտպանության նախարարը, ում պաշտոնավարելու ժամանակ բանակը ներքաշվել է քաղաքական կեղտոտ գործողությունների մեջ, իսկ ռազմական տեխնիկան ուղղվել է…
Մենք զինված ուժերը մեր սեփականությունը չենք համարում․ Նիկոլ Փաշինյանը՝ Սեյրան Օհանյանին
Բանակի բարեփոխումների գործընթացի ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը վերջնականապես ձևավորված չեն։ Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե ՀՀ Զինված ուժերում ծրագրային բարեփոխումներն արդյոք չեն թուլացնում Հայաստանի ռազմական ներուժը, և թե ինչ գործընթացի արդյունքում է կազմվել այդ բարեփոխումների պլանը: «Մենք քաղաքական որոշակի նպատակադրումներ ենք ձևակերպում, որը…
ԱԺ-ում փակ քննարկում կկազմակերպի սահմանային իրավիճակի վերաբերյալ
Ազգային ժողովում հայկ կոնջորյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվել է խորհրդարանում քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Պարոն Օհանյանի հետ զրույց ենք ունեցել, պայմանավորվել ենք, որ առավել նպատակահարմար է քննարկումը կազմակերպել օգոստոսի 18-ին: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Վաղը առավոտյան հանդիպման մանրամասները ժամի, հրավիրված անձանց…
Առուշանյանը ծանր հանցագործություն է նախապատրաստել․ ՀՔԾ
Օգոստոսի 11-ին հաղորդագրություն է տարածել Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը և մանրամասնություններ է ներկայացնում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կատարած հանցագործությունների վերաբերյալ։ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ…
Հայաստան և Պատիվ ունեմ խմբակցությունները դիմել են ՍԴ
«Հայաստան» դաշինքը հայտնում է, որ այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։ ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել
Օգոստոսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Կոմիտեն նշում է՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարը, օգտագործելով Գորիս համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող…
Լրագրողների գործունեությունը չի սահմանափակվում, այլ կատարվում է ինստիտուցիոնալ վերափոխում
Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանը պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին՝ կապված լրագրողների գործունեությունը Ազգային ժողովում սահմանափակելու հետ պատասխանեց. «Դրանք ոչ թե սահմանափակումների գործողություններ են, այլ ինստիտուցիոնալ վերափոխման գործողություններ: Մեզանից յուրաքանչյուրը միշտ ազատ է և ազատ է լինելու շփվել լրագրողների…













