դասապրոցես

  • ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է՝ որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի

    ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է՝ որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի

    ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի․ «Որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, առանձին գրառմամբ ևս մեկ անգամ հստակեցնեմ՝ այն դպրոցները, որտեղ դասարաններում աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը և դասարանները չեն բաժանվում խմբերի, կարող են անցնել հնգօրյա ռեժիմի»։  

  • Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները

    Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները

    Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 30-ի N 49-Ն հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում: Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը:…

  • Առաջարկում եմ լալահառաչ պատումներ չհյուսել ուսումնական տարվա սկզբի մասին․ ԿԳՄՍ փոխնախարար

    Առաջարկում եմ լալահառաչ պատումներ չհյուսել ուսումնական տարվա սկզբի մասին․ ԿԳՄՍ փոխնախարար

    ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է համացանցում տարածված այն լուսանկարի մասին, որտեղ աշակերտները պարանը բռնել և սոցիալական հեռավորություն են պահում։ «Այսօր հինգ դպրոց եմ գնացել, հինգ դպրոցում էլ թախծախեղդ ծնողներ, երեխաներ և ուսուցիչներ չեմ տեսել, տեսել եմ սպասում, դպրոց գնալու ցանկություն ու սովորելը հնարավոր դարձնելու պատրաստակամություն առաջարկում եմ…

  • Այսօր մեր փոքրիկներին հյուր էի գնացել. Արայիկ Հարությունյան

    Այսօր մեր փոքրիկներին հյուր էի գնացել. Արայիկ Հարությունյան

    Այսօր մեր փոքրիկներին հյուր էի գնացել: Դպրոցները լավ պատրաստված էին: Եվ ուրախացա, երբ իմացա, որ այսօր դպրոց է հաճախել աշակերտների 97 տոկոսը: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Մենք շարունակում ենք հավաքել առաջարկներ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ և լավագույն փորձը փոխանցել մեր գործընկերներին»,- գրել է նախարարը։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158675775358501

  • Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով. նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    «Ազատությանը» որոշ մանրամասներ է փոխանցել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Դասարաններն ամեն օր կախտահանվեն դասերից առաջ ու հետո: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա՝ երկրորդ հերթով դասի կգնան։…

  • Սեպտեմբերի 15-ից բուհերը կվերսկսեն դասապրոցեսը. նախարար

    Որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում էկատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Բուհերը նույնպես կբացեն դռները Հարգելի ուսանողներ և դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում: Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին…

  • Հունիսի 1-ից սկսվելու է առաջին դասարանցիների գրանցումը. Արայիկ Հարությունյան

    Հունիսի 1-ից սկսվելու է առաջին դասարանցիների գրանցումը. Արայիկ Հարությունյան

    Այսօրվա ուղիղ միացմանը հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ 2014 թվականին ծնված բոլոր երեխաները սեպտեմբերի 1-ին գնալու են դպրոց։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է արել երեխաներին հետ չպահել դասապրոցեսից։ Նախարարը տեղեկացրել է, որ հունիսի 1-ից սկսվելու է առաջին դասարանցիների գրանցումը։ Նա նշեց, որ որոշ ծնողներ մտադիր են չգրանցել իրենց երեխաներին, քանի որ դեռ…

  • ԿԳՄՍ-ն գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը

    ԿԳՄՍ-ն գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ուսուցիչների համար գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը, ինչը նախատեսվում է, որ ավելի կհեշտացնի նրանց աշխատանքը։ Շուրջօրյա հասանելի հավելվածի միջոցով ուսուցիչները կարող են նշումներ կատարել աշակերտների հաճախումների մասին, լրացնել դասացուցակով նախատեսված օրվա թեման և աշակերտներին տրված հանձնարարությունները, գնահատել աշակերտներին և դրանք անցկացնել մատյան։ Նշենք,…

  • Նիկոլ Փաշինյանն այցելել է դասադուլավորներին

    Նիկոլ Փաշինյանն այցելել է դասադուլավորներին

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ արդեն 10 օր դասադուլ է, փոխանցում է 168.am-ը: Փաշինյանին ուղեկցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Չարենցավանի թիվ երեք դպրոցի աշակերտների ծնողները և աշակերտները պահանջում են երկարաձգել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը: Դպրոցում…