Դավիթ Բաբայան
Դավիթ Բաբայանի ասուլիսը Արցախից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի մամուլի ասուլիսը Արցախից։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/197913115182810?__cft__%5B0%5D=AZUifMTDw5mbvvfzs4znbJG7ZQzwpIvi38fzniDnZ-OE9WwhrPQgztB54xWuUNknn3HHlaGKjIUjpLFLovoJqI7oneOzcTU02KF78t-DsORDm9EXQ2G7VKmy8sWCybdBcueeOHc-s0yCChZmsBiBclWW9GbHmXX9202nGcOYPlLcDQkJQb8mdQC3TFIk75FRBymGa0BOvwq0RVKbtlTta3ndvuFltzsXGNWc2TxFoc_xRST3Mq_ey_G0cqgacwq4rHs&__tn__=%2CO%2CP-R
Թուրք-ադրբեջանական և ահաբեկչական եռամիասնությունը թիրախավորել է Իրանի կողմից շահագործվող ջրամբարը. Դավիթ Բաբայան
Արցախի տեղեկատվական շտաբում ասուլիսի ժամանակ ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադարձել է ինչպես մեր բանակի մարտական ոգուն, այնպես էլ խոսել երկու կարևոր խնդրի մասին: Նախ հայտարարել է. «Արցախը պինդ է և կանգուն, ամեն ինչ լավ է լինելու, մեր սուրբ տղաներն իրականացնում են պարզապես պատմական առաքելություն, պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, մեր ժողովրդի ապագան, կանգնած են…
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Դավիթ Բաբայանի հետ
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ այսօր՝ մայիսի 2-ին, հանդիպում է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ «Քննարկել ենք պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է համազգային հարցերի շուրջ քաղաքական դաշտում կայուն երկխոսության պահպանման եւ համախմբված գործելու անհրաժեշտությունը», –…
Ալիևի ասածը պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է․ Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը Facebook-ի իր էջւմ գրել է․ «Փաշինյան-Ալիև բանավեճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որևէ նորմալ, կառուցողական քայլի: Զարմացած ենք, որովհետև պատկերացնում էինք, որ Ալիևը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ: Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած…
Դավիթ Բաբայանն առաջադրվեց Արցախի նախագահի թեկնածու
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու: Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է. «Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Օրենքի պահանջի համաձայն՝ այսօր Արցախի պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու…
«Ադրբեջանական համայնք» հասկացություն չկա․ Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է․ ««Ադրբեջանական համայնք» հասկացություն չկա։ Եվ մեզ համար հստակ է, որ պիտի ամեն ինչ անենք, որ Ադրբեջանի այդ մանիպուլյացիաները՝ Արցախի Հանրապետությունը հավասարեցնել ինչ-որ ադրբեջանական կոչված համայնքի, որը ոչ քաղաքական, ոչ պետական, ոչ նույնիսկ հասարակական կազմակերպոթյուն է, ֆեյքային չգիտեմ ինչ է և այդպիսի բան չի կարող…
Չի կարող լինել վերադարձ անցյալին․ Դավիթ Բաբայան
Այս հանդիպմանը քննարկվել են դասական և կոնկրետ թեմաներ. դասականի շրջանակներում անդրադարձ է կատարվել զինադադարի ռեժիմի պահպանմանը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցին: «Պաշտոնական Ստեփանակերտը վերահաստատել է, որ մենք հավատարիմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պահանջում լիարժեք ձևաչափի վերականգնում` ԵԱՀԿ…
Ոչ մեկ իրավունք չունի խարխլել մեր միասնականությունը․ Բաբայանն անդրադարձել է Բալասանյանի հայտարարություններին
«Դա պարոն Բալասանյանի անձնական կարծիքն է և որևէ կապ չունի պաշտոնական Ստեփանակերտի, Արցախի Հանրապետության դիրքորոշման հետ: Նա այդպես է մտածում: Ես չեմ ուզում մտնել ո՛չ բանավեճի մեջ, ո՛չ էլ այլ բան ասել: Կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր միասնականությունն ուժեղանա և ոչ թե պառակտվի: Անընդունելի եմ համարում ցանկացած վիրավորանք, անհիմն հայտարարություն, գաղափարներ,…
Պետք է հանենք բառապաշարից արցախցի ու հայաստանցի հասկացությունները. Դավիթ Բաբայան
«Հայաստանցի, ղարաբաղցի հասկացությունը 1923 թվականից հետո է սկսել զարգանալ, դրա հեղինակները Ադրբեջանը, Թուրքիան են ինչ-որ տեղ: Շատ ցավալի է, որ կան առ այսօր մարդիկ, ովքեր 30 տարի հայոց պետականության վերականգնումից հետո դեռևս այս գաղափարներով առաջնորդվում են», – այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Մանրամասն՝ տեսանյութում: https://www.facebook.com/david.babayan.5011/videos/2717705654925324/
Արցախը ո՛չ հեղափոխական է, ո՛չ հակահեղափոխական․ Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի և Արցախի միջև տարաձայնություն չի եղել և չի էլ լինելու. «Արցախը ոչ հեղափոխական է, ոչ էլ հակահեղափոխական, մենք մի հայրենիք ենք և դեռևս 2 տարբեր պետություն: Կա մեկ հայրենիք և 2 տարբեր պետական համակարգ, որտեղ գործում են տարբեր քաղաքական ուժեր: Քոչարյանի դատավարության…
Շատ կոշտ զրույց եմ ունեցել Բելլա Լալայանի հետ. Դավիթ Բաբայան
Այդ գրառումից հետո ես Բելլա Լալայանի հետ ունեցել եմ շատ կոշտ զրույց, ես այդ մասին չէի իմանում, ճանապարհին էի, հենց տեղեկացա, կապվեցի իր հետ: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պատասխանատու Դավիթ Բաբայանը, պատասխանելով հարցին, թե ինչպես վերջինս կմեկնաբանի Արցախի Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ…
Չի բացառվում, որ Բակո Սահակյանը ներկայանա դատարան․ Դավիթ Բաբայան
Չի բացառվում, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայանա դատարան, չեմ կարող հստակ ասել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ավելի վաղ մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությունը պնդելու համար Բակո Սահակյանը և ԱՀ նախկին նախագահ…
Ստեփանակերտը թույլ կտա հարազատներին տեսակցել ադրբեջանցի դիվերսանտներին
Ստեփանակերտը պատրաստ է թույլ տալ Արցախի Հանրապետության տարածքում կալանքի մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների հարազատների այցերը: Այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ արցախյան կողմը թաքցնելու ոչիչ չունի, քանի որ հարգում է ադրբեջանցի կալանավորների իրավունքները` ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ խոշտանգում են մոլորված ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներին: Բաբայանը հավելել է,…
Դավիթ Բաբայան․ «Հակամարտությունը ադրբեջանաղարաբաղյան է, ոչ թե հայ-ադրբեջանական»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսելիս շատ կարևոր է ճիշտ տերմինաբանությունը, իսկ ճիշտը հետևյալն է՝ «ադրբեջանաղարաբաղյան հակամարտություն»: Այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Դիտարկմանը, որ մարտի 29-ին Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ Twitter-ի գրառումում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը նշել էր, որ «քննարկվելու է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը»՝ չնշելով «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, Բաբայանն…








