դատավճիռ
Կտալոնիայում ցույցերի հետևանքով մոտ 80 մարդ է տուժել․ El Pais
Առնվազն 78 մարդ է տուժել հոկտեմբերի 14-ին Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների հետևանքով: Այս մասին հայտնել է El Pais թերթը: Ինչպես փոխանցել է աղբյուրը, տուժածների մեծամասնությունն աննշան վնասվածքներ է ստացել Բարսելոնայի օդանավակայանի առաջին տերմինալի շրջանում, որտեղ խոշոր ցույց է տեղի ունեցել անկախության շարժման առաջնորդների նկատմամբ դատավճռի կայացումից հետո: Օդանավակայանում ոստիկանությանը քանիցս ուժ է կիրառել բողոքի…
Կատալոնիանում բողոքի ակցիաներ են հանրաքվեի գործով դատավճռի կապակցությամբ
Կատալոնիայում բողոքի ակցիաներ են սկսվել 2017 թվականին անկախության հանրաքվեի անցկացմանը մասնակից քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճռից հետո: Բարսելոնայի համալսարանական շրջանի ուսանողները փակել են Կատալոնիայի մայրաքաղաքի կարևորագույն փողոցներից մեկը՝ Անկյունագիծ պողոտան, բացի այդ, արգելափակված են ևս մի շարք փողոցներ։ Ավելի վաղ ուսանողները հայտարարել են հոկտեմբերի 17-ին և 18-ին դասադուլի անցկացման մասին: Տարբեր ասոցիացիաներ սոցիալական ցանցերով հորդորում…
Կատալոնիայում ակցիաների առաջնորդները ազատազրկվել են հանրաքվեի գործով
Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել 12 քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մեղադրյալների աթոռին են հայտնվել 2017 թվականին անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելու և տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախության հռչակման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել են դատարանում։ Տասներեք տարվա բանտարկության է դատապարտվել ժեներալիտետի նախագահի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերիսը, նույն ժամկետով նա զրկվել է ընտրովի և պետական պաշտոններ զբաղեցնելու…
Թաիլանդում դատավորը ինքնասպանության փորձ է արել դատավճիռն ընթերցելուց հետո
Թաիլանդի հարավի Յալլա նահանգի քրեական դատարանի ավագ դատավորը փորձել է ինքնասպանություն գործել հենց դատարանի դահլիճում, երբ կարդացել է դատավճիռը, որի հետ ինքը համաձայն չի եղել: Այս մասին հայտնել է Thaiger լրատվական ինտերնետ-պորտալը: Հաղորդագրությունում նշվում է, որ դատավորին արագ հասցրել են հիվանդանոց ու վիրահատել, և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի…
Դերասան Պավել Ուստինովի տրաօրինակ քրգործով դատավճիռը կհրապարակվի այսօր
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը կհրապարակի Դերասան Պավել Ուստինովի քրեական գործով դատավճիռը։ Այս մասին այսօր հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։ Դերասանին մեղադրում են օգոստոսի 3-ին ցույցի ժամանակ Ռոսգվարդիայի աշխատակցի վրա հարձակվելու և նրա ուսը վնասելու համար։ Մեղադրող կողմը Ուստինովի համար պահանջել է վեց տարվա ազատազրկում։ Ուստինովը պնդում է, որ երբ իրեն բերման էին…
Քրեական հեղինակությունը մեղավոր ճանաչվեց և համաներումով ազատ արձակվեց
Քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի և Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի գործով դատավճիռը մասնակի բեկանվեց և փոփոխվեց: Որոշումը քիչ առաջ հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ: Դատարանն Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-113 հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ պատիժ նշանակել 4 տարի ժամկետով: «Ալիկ Բանդուրյանի…
Պետերբուրգում սպանության մեջ մեղադրվող հայաստանի քաղաքացին ինքնասպան է եղել
Հայաստանի քաղաքացի Սենիկ Նարոյանին, որը մեղադրվում էր Սանկտ Պետերբուրգի 93-ամյա բնակչուհու սպանության մեջ, մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինությունում ատենակալների վճռի կայացումից հետո։ Այս մասին Интерфакс-ին հայտնել են քաղաքի դատարանների միավորված մամուլի ծառայությունից: «Դատավճիռը հրապարակվել է նախօրեին` ժամը 18։00-ին, ինչից հետո Նարոյանին ուղեկցել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինություն։ Մի քանի…
Ինտերպոլի նախկին տնօրենն ընդունել է կաշառակերության մեղքը
Ինտերպոլի նախկին տնօրեն Մեն Հունվեյը, որը ձերբակալվել էր Չինաստանում կոռուպցիայի մեղադրանքով, ընդունել է մեղքը։ Այս մասին տեղեկացնում են չինական ԶԼՄ-ները։ Մասնավորապես, նա խոստովանել է, որ մոտ 2 մլն դոլար կաշառք է վերցրել։ Ավելի ուշ Տյանցզինի դատարանը կհրապարակի դատավճիռը։ Մեն Հունվեյը, որն Ինտերպոլի առաջին չինացի տնօրենն է, անհետացել էր Ֆրանսիայից Չինաստան մեկնելու ժամանակ անցած տարվա սեպտեմբերին։…
Ադրբեջանը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից՝ դատավճիռը խախտելու համար
Ադրբեջանը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից՝ դատավճիռը խախտելու համար: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները համաձայնել էին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած դատավճիռները: Սակայն, 2014 թ. սկսած Ադրբեջանը խախտել է այդ պարտավորությունը՝ ըստ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորների,…
Վրաստանի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Սաակաշվիլու դատավճիռը
Վրաստանի Գերագույն դատարանը չի բավարարել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտպանների հայցը՝ Թբիլիսիի վերաքննիչ դատարանի վճռի չեղարկման վերաբերյալ։ Այն նախատեսում էր 3 տարվա բանտարկություն՝ «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի սպանության գործով։ Այս մասին հայտնում է երկրի Գլխավոր դատախազությանը։ Սա Վրաստանում նախկին նախագահի դեմ հարուցված միակ գործը չէ։ Նույն տարվա հունիսին Սաակաշվիլին հեռակա դատապարտվել էր…
Դեռ պարզ չէ` Բաբայանի դատավճիռը դատախազություն կբողոքարկի, թե ոչ
ՀՀ դատախազությունը դեռևս չի ստացել ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ դատարանի որոշումը, ուստի պարզ չէ` այն կբողոքարկվի թե ոչ: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի խոսքով` որոշում կկայացվի դատավճիռն ստանալուց հետո: Հիշեցնենք, որ մարտի 5-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր…
Մահապատիժների թիվը աշխարհում պակասել է
2018 թվականին աշխարհում մահապատիժների թիվը նվազել է 31 տոկոսով և հասել վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշին։ Այս մասին ասվում է Amnesty International միջազգային, ոչ կառավարական կազմակերպության զեկույցում։ Այդ ցուցանիշը նվազել է՝ 2017 թվականի 993-ից 2018-ին հասնելով 690-ի։ Իրանում այդ թիվը նվազել է 50 տոկոսով։ Դրական դինամիկա են ցույց տվել նաև Իրաքը, Պակիստանն ու Սոմալին։ Ցուցանիշի նվազումը…
Եգիպտոսի դատարանն ութ զինյալների մահապատժի դատապարտեց նախագահի դեմ մահափորձի համար
Եգիպտոսի զինվորական տրիբունալն ութ հոգու մահապատժի է դատապարտել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի դեմ մահափորձի կազմակերպման գործով: Այս վճռի մասին, ինչպես հայտնել է Youm7 թերթը, փետրվարի 4-ին հայտարարել է այդ արտակարգ դատական ատյանի ներկայացուցիչը: Նրանց գործերը, Եգիպտոսի օրենսդրության համաձայն՝ հանձնվել են հաստատման երկրի գերագույն մուֆտիին: Դատավճռի վերջնական հաստատման դատական նիստը նշանակված է մարտի 6-ին։…
Ճապոնիայում 2 մարդու մահապատժի են ենթարկել
Ճապոնիայում 2 մարդու մահապատժի են ենթարկել: Դատապարտյալների մահվան մասին դատավճիռներն արդարադատության նախարար Տակասի Յամասիտայի հրամանով ի կատար են ածվել այսօր վաղ առավոտյան: Մահապատիժն իրականացվել է կախաղանի միջոցով, մահապատժի ենթարկվածների անունները չեն հրապարակվում: 2018 թվականի ընթացքում Ճապոնիայում կախաղան է բարձրացվել 15 մարդ, ավելի շատ թվով դատապարտյալներ դեռ սպասում են մահապատժի իրագործմանը:














