fbpx
Իրավական

Քրեական հեղինակությունը մեղավոր ճանաչվեց և համաներումով ազատ արձակվեց

Քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի և Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի գործով դատավճիռը մասնակի բեկանվեց և փոփոխվեց: Որոշումը քիչ առաջ հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ:

Դատարանն Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-113 հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ պատիժ նշանակել 4 տարի ժամկետով:

«Ալիկ Բանդուրյանի պատիժը հաշվարկվեց 18.11. 2016-ից մինչև 18. 12.18 թվականը երկու տարի մեկ ամիս նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ սահմանել ազատազրկում մեկ տարի 11 ամիս ժամկետով»,-ասաց նախագահող դատավորը: Այնուհետև Բանդուրյանի նկատմամբ կիրառվեց համաներումը և նա ազատվեց նշանակված պատժից: Դատավճիռը մնացած մասերով մնաց անփոփոխ:

2016 թվականին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ գործի շրջանակներում առաջին ատյանի դատարանը Ալիկ Բանդուրյանին և Արմեն Գասպարյանին արդարացրել էր, իսկ սպանության մեջ մեղադրվող Պետրոս Իսրայելյանի արարքը վերաորակել ավելի մեղմ հոդվածով, նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման ու համաներմամբ ազատ արձակել դատարանի դահլիճից:

Դատավճռի դեմ բողոք էր ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ պահանջելով գեղեցկության սրահում Մուշեղ Մուշեղյանի սպանության մեջ մեղավոր ճանաչել Պետրոս Իսրայելյանին և նրան դատապարտել 14 տարի ժամկետով ազատազրկման, խմբի կազմում, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելու մեջ մեղադրվող Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8, նախապատրաստվող հանցագործության մասին իմանալու, բայց իրավապահներին չհայտնելու մեջ մեղադրվող Արմեն Գասպարյանին՝ 1,5 տարի ազատազրկման:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ