դատավոր
9 ամսում ԲԴԽ է ներկայացվել 15 կարգապահական վարույթ
Հունվարի 29-ից հոկտեմբերի 28-ն ընկած հատվածում արդարադատության նախարարի պաշտոնակատարի կամ էլ նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներակայացվել 15 կարգապահական վարույթ։ Այս մասին Lurer-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը: Շաբոյանն ասել է, որ այդ վարույթներից 2-ը կարճվել են, 4-ը բավարարվել, 6-ը մերժվել, իսկ 3-ը դեռևս գտնվում են քննության փուլում։ Նա նշել…
Վերաքննիչը մերժեց Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ դատավորին ներկայացրած բացարկի միջնորոդությունը։ Դատական տվյալ ակտը բողոքարկման ենթարակ չէ։ Նշենք, որ Հովակիմյանի նախագահությամբ քննվում են՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված բողոքները։ Բողոքների քննության մասով հաջորդ նիստը նոյեմբերի 5-ին՝ 16:30-ին է։
Բրազիլիայում ֆուտբոլիստը ծեծել է մրցավարին․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արտառոց դեպք է գրանցվել է Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի երկրորդ դիվիզիոնի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ։ Բրազիլական «Սան Պաուլու» ակումբի ֆուտբոլիստ Ուիլյամ Ռիբեյրոյին դուր չի եկել մրցավարի գործողությունները, որից հետո նա հարձակվել է նրա վրա և բռունցքով, հետո ոտքով հարվածել մրցավարին։ Դրանից հետո մրցավարն ուշագնաց է եղել ու արագ դաշտ են ժամանել բժիշկները։ Խաղը դադարեցվել…
Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը
ԱԺ-ում ավարտվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրած թեկնածուների՝ Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի ընտրությունը: Մասնակիցների թիվը 88-ն էր, քվեատուփում առկա էր 88 քվեաթերթիկ, որից անվավեր ճանաչվել էր 1-ը: Հ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասել, որ Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Հովսեփ Բեդևյանը։
Ինչո՞ւ է դատավորի աշխատանքը ոչ գրավիչ․ պարզաբանում է դատավորը
Այսօր ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի թափուր տեղերից մեկի թեկնածու, դատավոր Հովսեփ Բադևյանն անկեղծացավ, թե ինչու են գրավիչ չէ դատավորի աշխատանքը։ Բադևյանը նշեց, որ դատավորների աշխատավարձերն ու սոցիալական երաշխիքները շատ ցածր մակարդակի վրա են։ Նրա խոսքով՝ մասնագետները գնում են մասնավոր սեկտոր, որտեղ շատ են վաստակում։ Դատավորն ասաց նաև, որ դատական համակարգը հասարակության վստահության խնդիրն ունի։ Ինչպես նաև…
ԲԴԽ-ում դատավոր Գագիկ Խանդանյանի գործի քննությունը կրկին հետաձգվեց
Այսօր՝ օգոստոսի 23-ին, ԲԴԽ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հրավիրված նիստը հետաձգվեց: ՀՀ ՊՆ նախարարը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին ՀՀ ՊՆ ՌՎԾ…
«Հայաստան» դաշինքից Արմեն Չարչյանը կկալանավորվի
Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը՝ առաջին ատյանի դատարանի որոշմամբ, գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Այս որոշման դեմ բողոք էր ներկայացրել Դատախազությունը։ Այսօր վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարեց Դատախազության բողոքը, ըստ այդմ՝ Չարչյանը նորից կկալանավորվի։ Հիշեցնենք, որ Չարչյանը մեղադրվում է ընտրողների կամաարտահայտության վրա ազդելու փորձերի համար։ Նա կալանավորվել…
Դատավոր Մարգարյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը կքննվի դռնփակ
Օգոստոսի 19-ին Բարձրագույն դատական խորհուրդի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, մեկնարկեց Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննությունը, տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։ Վարույթ հարուցելու միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ հիմք ընդունելով քաղաքացիական գործով պատասխանող…
Սիսիանի համայնքապետը կմնա կալանավորված․ Վերաքննիչը մերժեց բողոքը
Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբանները բողոք էին ներկայացրել՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ։ Բողոքն այսօր քննվել է ՀՀ Վերաքննիչ դատարանում՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ։ Արդյունքում, դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը ու Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և…
Քաջարանի քաղաքապետը կմնա կալանքի տակ․ փաստաբանների բողոքը մերժվեց
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանների բողոքը՝ Փարամազյանի խափանման միջոց կալանքի ընտրության դեմ, մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Նիստը նախագահել է դատավոր Արմեն Դանիելյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում էր ընտրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։ Նշենք, որ Փարամազյանը մեղադրվում է խարդախության, կաշառակերության և ընտրողների կամաարտահայտությանը խոչընդոտելու մեջ։
Այսօր Վերաքննիչում կկայանա Քաջարանի քաղաքապետի գործով միջնորդության քննությունը
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու դատարանի որոշման դեմ։ Այդ միջնորդության քննությունը կայանալու է այսօր՝ ժամը 15:00-ին։ Միջնորդությունը կքննի Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ։ Նշենք, որ քաղաքապետը մեղադրվում է խարդախության, կաշառք ստանալու ու ընտրողների կամաարտահայտմանը խոչընդոտելու համար։
Այսօր կկայանա Վազգեն Մանուկյանի գործով առաջին դատական նիստը
Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՀՀ նախկին վարչապետ, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործով առաջին դատական նիստը, որը լինելու է դռնբաց։ Նիստի նախագահողը դատավոր Վահե Միսակյանն է։ Նշենք, որ Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Սակայն Մանուկյանն…
Դատավորների թիվը կավելանա 20-ով
Այսօր ՀՀ կառավարության նիստում ընդունվեց որոշեց հավանության տալ դատավարների թվակազմը 20-ով ավելացնելու Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությանը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս նախաձեռնության մասին ասաց, որ դատավորների թվի ավելացումը պետք է դիտարկել, որպես բովանդակային բարեփոխումների միջոց։ Նա հույս հայտնեց, որ սա կուժեղացնի դատական համակարգում եղած լավագույն փորձը։ Նրա խոսքով՝ ամենակարևոր նպատակն է ստանալ դատական համակարգ,…
Չարչյանի պաշտպանների բողոքը մերժվեց․ նա կմնա կալանքի տակ
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի որոշման կալավորման դեմ բողոք էին ներկայացրել բժկի պաշտպանները։ Միջանկյան նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Այսպիսով՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Չարչյանի պաշտպանների…
Դատարանի և Դատախազության միջև անհամաձայնություն է առաջացել՝ Քոչարյանի պատգամավորի թեկնածու լինելու հետ կապված
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը արձանագրեց, որ առկա է հանգամանք, որը խոչընդոտում է տվյալ գործի քննությանը, դա վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանի կարգավիճակին։ «Մասնավորապես, քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությանը, որը կապված է վերջիններիս պատգամավորի թեկնածուի կարգավիճակի…












