Դարիգա Նազարբաևա
Ղազախստանի պատվիրակությանը տպավորել է հայ ձեռագրական հարուստ մշակույթը
Մատենադարանի Facebook-ի էջից տեղեկացնում են. «Պաշտոնական այցով Երևան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերին դիմավորեցին Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը և գիտնական քարտուղար Վահեն Թորոսյանը: Պաշտոնյաները շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանային համալիրում: Այցի ավարտին Դարիգա Նազարբաևան և պատվիրակության անդամները շնորհակալություն…
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ երկու ժողովուրդները, ունենալով ընդհանուր պատմություն, միասին ապրել են Ռուսական կայսրության, Խորհրդային Միության ժամանակաշրջաններում, իսկ այսօր՝ Եվրասիական համագործակցության շրջանում: «Մեր ֆիզիկական ճանապարհները շատ մոտ էին, քանի որ կար…
Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 15-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Նախաճաշի ընթացքում տիկին Նազարբաևան պատմել է Երևան պաշտոնական այցի մանրամասները, իսկ Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը:…
Արարատ Միրզոյանն ընդունել է Ղազախստանի Սենատի նախագահ Նազարբաևային
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Դարիգա Նազարբաևայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-ղազախական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի խորացմամբ՝ ելնելով մեր երկրների փոխադարձ…
Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով: Այս մասին հայտնում է Kazinform-ը: Այցի շրջանակներում Նազարբաևան հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումներ ընթացքում կքննարկվեն հայ-ղազախական երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերությունների…
Նազարբաևայի դուստրը կրկին ընտրվեց Ղազախստանի Սենատի նախագահ
Ղազախստանի խորհրդարանի անդամները երկրի նախագահի առաջարկով և իրենց քվեարկությամբ հաստատել են Դարիգա Նազարբաևի նշանակումը խորհրդարանի նախագահի պաշտոնում։ Նա երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։ Դարիգա Նազարբաևան մինչ այս նույնպես ղեկավարում էր Ղազախստանի խորհրդարանը, սակայն նախագահի փոփոխությաննը հաջորդած խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավորները պարտավոր էին ապահովել այդ ձևական մասը։ Նազարբաևան այդ պաշտոնին նշանակվել էր այս…
Աննա Հակոբյանը մասնակցել է Եվրասիական մեդիա ֆորումին
ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։ Ֆորումին «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ տիկին Հակոբյանն անդրադարձել է աշխարհի բազմաթիվ կետերում պատերազմների ու ռազմական գործողությունների խնդրին՝…
Արմեն Սարգսյանը հանդիպել է Դարիգա Նազարբաևայի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև տնտեսական, մշակութային ու հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Դարիգա Նազարբաևան շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Ալմաթիում կայնալիք Եվրասիական մեդիա ֆորումին մասնակցության և ֆորումի կայացմանը…
Արարատ Միրզոյանը հանդիպել է Նազարբաևայի և Մատվիենկոյի հետ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար, նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն տարիների ընթացքում արդյունավետ հարթակ է հանդիսացել անդամ պետությունների խորհրդարանների երկխոսության համար: Ազգային…









