դեղատուն
Միլիոնավոր մարդիկ թակարդում. քթի կաթիլների կախվածության թաքնված ճգնաժամը Մեծ Բրիտանիայում
ITV News-ի և Ipsos-ի համատեղ հետաքննությունը բացահայտել է, որ ավելի քան 5.5 միլիոն բրիտանացի վտանգի տակ է՝ քթի կաթիլներից կախվածություն ունենալու պատճառով։ Նրանք հաճախ անտեղյակ են «վերադարձող գերբեռնվածության» շրջապտույտի մասին, որն ավելի է սրում ախտանշանները։
ՊԵԿ-ը ապօրինի դեղորայքի ներմուծման փորձ է կանխել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի խումբ անձինք, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հայտնի են Գորիսի փոխքաղաքապետերի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումները…
Սիսիանն ու Գորիսը խախտումների նվազման բարվոք պատկեր են գրանցում․ ԱԱՏՄ
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ Սիսիանն ու Գորիսը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված անակնկալ ստուգայցերի այսօրվա օրակարգում էին։ Համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված վերահսկողական աշխատանքներն ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր շարունակել են Սյունիքի մարզում։ «Դիտարկումներն ընդգրկում են ԱԱՏՄ վերահսկողության լայն ոլորտներ՝ առևտրի և սպասարկման օբյեկտներ, բժշկական, ստոմատոլոգիական հաստատություններ, գեղեցկության կենտրոններ, արտադրություններ և այլն։ Այսօրվա…
Կասեցվել է «Նատալի ֆարմ» դեղատների ցանցի մասնաճյուղերից մեկի գործունեությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԱՏՄ աշխատակիցները կասեցրել են Տիգրան Մեծ փողոցի «Նատալի ֆարմ» դեղատան գործունեությունը։ Ըստ տեսչական մարմնի ներկայացուցչի խոսքերի՝ դեղատանը ջերմաչափման գործընթացը իրականացվել է խախտումներով, որից ելնելով պարետը որոշում է կայացրել 24 ժամով կասեցնել դեղատան աշխատանքը։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Ռուսական դեղատներում ջերմաչափերի պակաս կա
Կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնի վրա, Ռուսաստանի դեղատներում ջերմաչափերի պակաս կա: Այս մասին «Կոմերսանտին» տեղեկացրել են դեղագործական մանրածախ շուկայի ներկայացուցիչները: Խնդիրը հիմնականում վերաբերում է կազմակերպությունների կողմից գնված ոչ կոնտակտային ջերմաչափերին: Այսօր ջերմաչափերի անհրաժեշտությունն ընդհանուր առմամբ քիչ է, սակայն որոշ դեղատներում դրանց թիվը շատ փոքր է։ Մատակարարների կողմից առաջարկների քանակը նույնպես կրճատվել է: Ըստ DSM Group-ի՝ դեղատներում ջերմաչափերի…
Մարտի-ապրիլ ամիսներին դիմակի գինը կազմել է 200-250 դրամ. ՏՄՊՊՀ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գրառում է կատարեկ Facebook-ում: Հանձնաժողովը հայտնում է, որ իրականացրել է ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիտորինգ: «ՏՄՊՊՀ-ն հրապարակել է ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիտորինգի արդյունքները ‼️ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալի ֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում,…
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել խանութներում և դեղատներում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր՝ մարտի 17-ին Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել սուպերմարկետներով, խանութներով և դեղատներով ու հետաքրքրվել տեղում առկա վիճակի մասին:
Որոշումը խանութներին ու դեղատներին չի վերաբերվում. Արսեն Թորոսյան
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանը նշեց, որ արտակարգ դրության նպատակը մարդկանց ոչ կենսական շփումները նվազեցնելն է, և այդ տրամաբանությամբ դեղատների ու բոլոր տեսակի խանութների գործունեությանն այս որոշումը չի վերաբերվում: Նա վերահաստատեց, որ կսահմանափակվի հանրային միջոցառումների իրականացումը: «Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների իրականացումը և դրանց մասնակցությունը»-, հավելեց նա:
Խուզարկություն դեղատանը, տնօրենը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 18-ին Հալաբյան և Արզումնայն փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել,…
Դեղատան վրա ավազակային հարձակման համար մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 1987թ. ծնված քաղաքացուն: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, 2019 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:24-ին, մուտք գործելով Երևան քաղաքի Ազատության պողոտայում…
Դեղատան վրա ավազակային հարձակման դեպքը բացահայտվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 9-ին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու։ Հոկտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23․45-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի դեղատներից մեկն է մտել մի տղամարդ, աշխատակցուհուն դանակով սպառնացել ու հափշտակել դրամարկղի գումարը։ Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։…
Ավազակային հարձակում դեղատան աշխատակցի նկատմամբ ու թմրամիջոցի ապօրինի շրջանառություն․ գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բացահայտվել է նաև հանցագործության այլ դրվագ: 2019թ. մարտի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր համայնքում գործող դեղատներից մեկի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ ենթարկվել է ավազակային հարձակման. դիմակավորված և…
Դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցողները չեն կարող միաժամանակ դեղատուն ունենալ
ՀՀ դեղերի շուկայում առկա են մեծածախ վաճառքով զբաղվող խոշոր ներմուծող ընկերություններ, որոնք տիրապետում են նաև մանրածախ առևտրային ցանցերի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: Այդ ընկերությունները միաժամանակ զբաղվում են դեղերի մեծածախ և մանրածախ իրացմամբ, ինչը կարող է խնդիրներ ստեղծել հակամրցակցային գործողություններին հակազդելու և կանխարգելելու տեսանկյունից: Դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող իրավական ակտերով…
ԱԱԾ-ն բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել Երևանում գործող դեղատներից մեկում կեղծ թղթադրամների իրացման վերաբերյալ։ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձը և թղթադրամների պատրաստման եղանակը։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին տպարանում պատվիրել է տպագրել 10.000 դրամանոց թղթադրամներ՝ կասկած չհարուցելու համար դրանց…














