fbpx
Հասարակություն

Մարտի-ապրիլ ամիսներին դիմակի գինը կազմել է 200-250 դրամ. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գրառում է կատարեկ Facebook-ում: Հանձնաժողովը հայտնում է, որ իրականացրել է ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիտորինգ:

«ՏՄՊՊՀ-ն հրապարակել է ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիտորինգի արդյունքները

‼️ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալի ֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում, ձեռքի ախտահանիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիտորինգի արդյունքները ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում:
Համաձայն արձանագրված տվյալների՝ ձեռքի ախտահանիչ միջոցները (100 մլ) վերոնշյալ ժամանակահատվածում վաճառվել են 740-990 դրամով, դիմակի գինը կազմել է 200–250 դրամ: Գները հիմնականում կայուն են եղել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ գրաֆիկական պատկերներում»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2301267826835424&id=2054379814857561&__xts__[0]=68.ARB–0iz1H2Ipog03byFP53N6FiqPlfUDnkOOonUU6D10z2eFkqJ1GKwDf1efw9N5HIkldjU-7hZ1J7jcZTFuaeAFgCNkJIsmmnxDH2nYLTQkrxcssIPLJehFGdMKgoQDcqlm3rWtPQfwQcKiPvAh9s_h9fWLaJdAvrkACGzntShI3fDkgzUzJJGC9CZTr-Ljs2quzv-71yuf1paeTeh7-fXuCGKd9wSf2mGnhEV6anE-CjqZaNGMJYvuzX64GOmwaBtzcjyRcoNXJoi3n2MeqH-z9V3EPjYy23nLFgeQWqw8hK4dslFJz9HHxtKxNaKC2uOdFuJp94cGQwYEwaZjHfqKpJn&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ