fbpx
Սպորտ

Դենիս Սուարեսը տեղափոխվեց Արսենալ

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսը կարիերան կշարունակի «Արսենալ»-ի կազմում: Այս մասին հաղորդում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

Իսպանացի ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձաճարով հանդես կգա «զինագործներ»-ի կազմում: Ամռանն անգլիական գրանդը հնարավորություն կունենա ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերը:

Հիշեցնենք, որ Սուարեսը նախկինում հանդես է եկել Ունայի Էմերիի գլխավորությամբ, երբ վերջինս աշխատում էր «Սևիլիա»-ում:

Հաղորդում է sportal.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ