դիվանագետներ
Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումը: Դեկտեմբերի 20-ին միջոցառման մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հնարավորություններին, խոսել առկա պայմաններում դիվանագետներից ունեցած ակնկալիքների մասին: Նիկոլ Փաշինյանը…
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հիմնարկների ղեկավարների, ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է շրջայց Գեղարքունիքի մարզի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած մի քանի բնակավայրեր։ Դիվանագետները ՏԿԵ նախարարի, մարզպետի, համայնքապետների ուղեկցությամբ նախ եղել են Սոթք, ապա Կութ բնակավայրերում։ Նախարարը տեղում դիվանագետներին է ներկայացրել հակառակորդի կողմից միտումնավոր թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները։ Սոթք…
Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին մասնակցած հայ և ռուս մարտիկներին նվիրված հուշարձանի առջև անցկացվել է 1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ…
Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հաղորդագրության մեջ ավելի մանրամասն ասվում է․ «Հանդիպման առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակն է եղել, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր,…
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Լիտվայի իշխանությունները պերսոնա նոն գրատա են ճանաչել Բելառուսի դեսպանատան երկու աշխատակիցներին: «Այսօր` մայիսի 28-ին, Լիտվայում Բելառուսի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է երկրի արտաքին գործերի նախարարություն: Նրան տրվել է դիվանագիտական նոտա` դեսպանատան երկու աշխատակիցների պերսոնա նոն գրատա ճանաչվելու վերաբերյալ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: ԱԳՆ-ն նշել է, որ Բելառուսի դեսպանատան աշխատակիցները…
BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ «Շրջանի մասերը» փաստագրական ֆիլմը, որը նկարահանել են հայ և ադրբեջանցի անկախ փորձագետները և լրագրողները, ղարաբաղյան հակամարտության պատմության երկու տեսակետերը համադրելու եզակի փորձ է։ Այս ֆիլմի երեք մասերը, ինչպես նաև անգլալեզու ավելի հակիրճ տարբերակը ստեղծելու համար պահանջվել է շուրջ 9 տարի: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում, իսկ հեղինակները…
Reuters լրատվական գործակալությունը, հղում կատարելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել վերանայել կոշտ պատասխանը Իսրայելի կողմից Արևմտյան ափի հատվածի անեքսիային։ Բելգիան, Իռլանդիան և Լյուքսեմբուրգը ևս ցանկանում են քննարկել տնտեսական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը մայիսի 15-ին արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: Սակայն բոլոր անդամ երկրները պետք է համաձայնություն տան ցանկացած կոլեկտիվ գործողության: Իսրայելի…
Հանուն շրջակա միջավայրի՝ բրիտանացի դիվանագետներն ամբողջ աշխարհում կտեղափոխվեն էլեկտրական ավտոմոբիլներ: Ինչպես հաղորդում են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունից, ավտոհավաքակազմի փոխարինումը կդառնա դիվանագիտական ծառայությունն աշխարհում ամենաէկոլոգիականներից մեկը դարձնելու ծրագրի բաղկացուցիչ մասը։ Ընդհանուր առմամբ Jaguar I-Pace էլեկտրական քրոսովերներ կուղարկվեն ամբողջ աշխարհում Մեծ Բրիտանիայի 30 դիվանագիտական ներկայացուցչություններ: Հրապարակված պլանների համաձայն՝ մինչև 2022 թվականն ԱԳՆ-ն մտադիր է իր ավտոհավաքակազմում…
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես համոզված էի, որ սոցցանցերում մեր գրառումները «էրված սրտի մխիթարանք են»: Բայց այսօր իմացա, որ կառավարությունից գործնական քայլ է արվել լուծում գտնելու, թե «Ինչպե՞ս անենք, որ մեր գիտական արտադրանքը պետք գա մեր պետությանը», ինչի մասին ես դառը գրառում էի արել սեպտեմբերի 29-ին: Հիմա չգիտեմ՝ շարունակել սոց.ցանցերո՞ւմ գրել…
Արցախի արտաքին գործերին նախարար Մասիս Մայիլյանը նախարարության դիվանագետներին շնորհավորել է ԱԳ նախարարության հիմնադրման 26-ամյակի առիթով: Նախարարը շնորհավորական ուղերձը տեղադրել է Facebook-ի իր էջում: «Այսօր լրանում է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 26-ամյակը։ Սա լավագույն առիթն է շնորհավորելու բոլոր դիվանագետներին, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում, ինչպես նաև ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում…
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կարգադրել է Շրի Լանկայում գտնվող ամերիկացի դիվանագետների երեխաներին դուրս հանել այդ երկրի տարածքից՝ կապված հնարավոր նոր ահաբեկչությությունների վտանգի հետ: Այս մասին հայտնում է պետդեպարտամենտի կայքը: Նշենք նաև, որ Այս առնչությամբ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը բարձրացրել է Շրի Լանկա այցելությունների վտանգավորության մակարդակը՝ 4 բալանի համակարգում հասցնելով 3-ի։
Վենեսուելայի իշխանությունները երկրում Գերմանիայի դեսպանին հայտարարել են «պերսոնա նոն գրատա» և 48 ժամ են տվել հեռանալու համար: Բանն այն է, որ Գերմանիայի դեսպան Դանիելն այն դիվանագետների շարքում էր, ովքեր օգնել էին, որպեսզի երկրի ընդդիմության ղեկավար, Ազգային ժողովի նախագահ և ինքնահռչակ ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոն վերադառնա երկիր: Ազգային ժողովում ելույթի ժամանակ Գուայդոն քննադատել է դեսպանին արտաքսելու…
Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին Աբու Դաբիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» / Abu Dhabi Sustainability Week – ADSW ֆորումին: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից: Ֆորումի բացմանը ներկա կլինեն 4000-ից ավելի մասնակից աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր: Ֆորումի նիստերից մեկում Հայաստանի…
Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրային հակասությունների հարցով բանակցություններ, որոնք մեկնարկել են երկուշաբթի, ավարտվել են: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` դրանց արդյունքների մասին կհայտարարվի մոտ ժամանակներս: Հարցին` չինական կողմը կարո՞ղ է բնութագրել այդ բանակցությունները որպես հաջող, դիվանագետը պատասխանել է, որ բանակցությունների դրական արդյունքները բարենպաստ…
Ալբանիան ոչ ցանկալի անձ է հայտարարել Իրանի երկու դիվանագետի` ենթադրվող անօրինական գործունեության համար, որն սպառնալիքի տակ է դնում երկրի անվտանգությունը, հայտնել է Albanian Daily News պորտալը՝ հղում անելով ԱԳՆ-ին: «Ալբանիան որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երկու դիվանագետի: Նրանք կասկածվում են երկրի անվտանգության վրա ազդող գործունեություն իրականացնելու համար»,- մեջբերում է պորտալը…