Դմիտրի Մեդվեդև
Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 30-ին կայցելի Հայաստան
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք նիստը: ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է. «Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք նիստի թեմատիկան, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների…
Մեդվեդևն ու Փաշինյանը հանդիպել են Մոսկվայում` հայկական կողմի խնդրանքով
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տնտեսական համագործակցությունը: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը: «Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի և Հայաստանի վարչապետի միջև բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 25-ին՝ Մոսկվայում: Հանդիպումը կայացել է հայկական կողմի խնդրանքով: Կառավարության ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդի խնդիրները…
Մեդվեդևը շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ ժողովրդական արտիստ Ռոդիոն Նահապետովին
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ ժողովրդական արտիստ, հայ դերասան և ռեժիսոր Ռոդիոն Նահապետովին, որը հունվարի 21-ին դարձել է 75 տարեկան. հայտնում է Русарминфо-ն: «Ձեր կերտած հերոսները կամային են ու քաջ, խոր ու ռոմանտիկ, ընդունակ անկեղծ զգացմունքների ու կենդանի էմոցիաների: Նրանք սիրահարվում են, երազում, մտորում ու փորձում իրենք իրենց գտնել այս աշխարհում:…
Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին
Գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը: Համոզված…




