fbpx
Աշխարհ

Մեդվեդևը շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ ժողովրդական արտիստ Ռոդիոն Նահապետովին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ ժողովրդական արտիստ, հայ դերասան և ռեժիսոր Ռոդիոն Նահապետովին, որը հունվարի 21-ին դարձել է 75 տարեկան. հայտնում է Русарминфо-ն:

 «Ձեր կերտած հերոսները կամային են ու քաջ, խոր ու ռոմանտիկ, ընդունակ անկեղծ զգացմունքների ու կենդանի էմոցիաների: Նրանք սիրահարվում են, երազում, մտորում ու փորձում իրենք իրենց գտնել այս աշխարհում: Նրանք իրական մարդիկ են՝ բարդ ճակատագրերով ու երբեմն լուսավոր և ուրախ, իսկ երբեմն էլ՝ ողբերգական կյանքի պատմություններով: Հենց այդ պատճառով դրանք այդքան մոտ են հանդիսատեսի բազմաթիվ սերունդների»,- ասվում է Մեդվեդևի հեռագրում:

Նա անդրադարձել է նաև Նահապետովի բարեգործական գործունեությանը՝ ընդգծելով, որ դա արժանի է առանձնահատուկ հարգանքի ու երախտագիտության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ