եահկ մինսկի խումբ
Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության…
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Վարչապետը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 23-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Զրուցակիցներն անդրադարձան հունիսի 20-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի…
Նյու Յորքում կայացել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատեցին ներկա իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը…
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնպես շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձը տեղադրված է Պետքարտուղարության կայքում: «ԱՄՆ-ի անունից սիրով շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախացավ Սովետական միությունից: Նախորդ տարվա ընթացքում հայ ժողովուրդը և կառավարությունը լուրջ քայլեր են ձեռնարկել, որպեսզի ընդլայնեն քաղաքական մասնակցությունն ու զարգացնեն ժողովրդավարական…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքների մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ Վաշինգտոնում հունիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին: «Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը։ ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և ակնակալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված…
Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը քննարկվել է շփման գծում արձանագրված լարվածությունը
Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները հյուրընկալելու համար՝ ի շարունակություն…
Արցախը պետք է լինի բանակցությունների լիիրավ մասնակից․ Բակո Սահակյան
Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցության լիիրավ կողմի մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանն Արցախի Ազգային ժողովում՝ ներկայացնելով 2018-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը: Երկրի ղեկավարը նշել է, որ…
Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն է միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահը
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որ սկսվել էր Ռուսաստանի ԱԳ նախարարի մասնակցությամբ, ընդլայնվել է: Այժմ հանդիպմանը միացել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Բաքուն պատասխանել է Փաշինյանի կոչին
Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ստրասբուրգում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և սպառնալիքներից: Ադրբեջանի ԱԳՆ-ը «խորհուրդ է տվել» Նիկոլ Փաշինյանին ծանոթանալ ԵԱՀԿ-ի 1975 թվականի Հելսինյան եզրափակիչ ակտին, մասնավորապես, «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին։ «Կոչ ենք անում ՀՀ վարչապետին, որն…
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները կհանդիպեն ապրիլի 15-ին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ապրիլի 15-ին Մոսկվայում: Այս մասին րագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա նաև նշեց, որ հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար:
Լենա Նազարյանն ընդունել է Չեխիայի պաշտպանության և զինված ուժերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ապրիլի 10-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Լյուբոմիր Մետնարը շնորհավորել է հայ ժողովրդին թավշյա հեղափոխության մեկամյակի առթիվ՝ նշելով, որ այս տարի Չեխիան էլ տոնում է թավշյա…
Վարչապետն ընդունել է Չեխիայի պաշտպանության նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը և Չեխիան արդյունավետ համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանության, և երկու երկրների հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Չեխիան Հայաստանի կարևոր գործըԵնկերն է նաև Եվրոպական միությունում, և թե՛ երկկողմ, թե՛…
Պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկ ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում․ Մամեդյարով
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել «ցանկացած առաջարկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: «Մենք բաց ենք բանակցությունների համար և պատրաստ ենք քննարկելու բոլոր առաջարկները Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Միակ պայմանն այն է, որ հայ զինվորականները պետք է վերադառնան զորանոցներ, քանի որ այնտեղ որտեղ զինվորականներ կան,…
Զախարովան անդրադարձել է Դավիթ Տոնոյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Նյու Յորքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը: «Ես չեմ կարող որևէ հստակ մեկնաբանություն անել հայտարարության մասով: Ես կարող եմ վերահաստատել Ռուսաստանի հավատարմությունը՝ քաղաքական և դիվանագիտական կարգավորման սկզբունքին: Իհարկե, առաջնահերթություն տրվում է կողմերի փոխադարձ համաձայնություններին, և եթե կան խնդիրներ, որոնց շուրջ դիրքերը միավորվում…