Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնպես շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձը տեղադրված է Պետքարտուղարության կայքում:

«ԱՄՆ-ի անունից սիրով շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախացավ Սովետական միությունից:

Նախորդ տարվա ընթացքում հայ ժողովուրդը և կառավարությունը լուրջ քայլեր են ձեռնարկել, որպեսզի ընդլայնեն քաղաքական մասնակցությունն ու զարգացնեն ժողովրդավարական կառավարումը: Հայաստանն այժմ եզակի հնարավորություն ունի պայքարելու կոռուպցիայի դեմ, անկախ դատական համակարգի օգնությամբ ամրապնդելու օրենքի գերակայությունը և մեծ արտասահմանյան ներդրումներ ներգրավելու: Ակնկալում եմ շարունակել աշխատանքը Հայաստանի հետ, որպեսզի իրականացնենք այս նպատակները և ավելի լավ ապագա կառուցենք հայ ժողովրդի հաջորդ սերնդի համար:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու գործին: Ողջունում ենք վերջերս բարձր մակարդակով ընդունված պայմանավորվածությունը՝ ուղղված հակամարտության բանակցային լուծում գտնելուն, ինչպես նաև խաղաղության նախապատրաստման և կառուցողական քննարկումների համար բարենպաստ պայմաններ ապահովելուն ուղղված ջանքերը», ասվում է Պոմպեոյի շնորհավորական ուղերձում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ