եա
Եվրոպայի առաջնություն․ Հայաստանի թիմերը պարտվեցին
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5։2.5 հաշվով պարտվել է Ռուսաստանի թիմին՝ կրելով առաջին պարտությունը: Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Արման Փաշիկյանը պարտություն է կրել: 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը և 7 միավորով բաժանում է…
Եվրոպայի առաջնություն․ հայ ծանրորդը չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները շարունակում են փայլուն ելույթներ ունենալ Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Հերթական ոսկե մեդալը նվաճել է գերծանր քաշային կարգում հանդես եկող Վարազդատ Լալայանը։ Երիտասարդների աշխարհի առաջնության գործող չեմպիոնը լավագույնն է եղել և՛ պոկում վարժությունում (194 կգ), և՛ հրումում (230 կգ) ու երկամարտի 424 կգ-ով նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։ Այս մասին տեղեկացնում…
Մոնթե Մխիթարյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ. ԵԱ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը: Մինչև 20 տարեկանների պայքարում Մոնթե Մխիթարյանը (55 կգ) պոկում վարժությունում 111 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտում գրավել է 5-րդ տեղը: Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող է կատարել միայն մեկ մոտեցում և 125 կգ արդյունքով հայտնվել…
Եվրոպայի առաջնություն. Շախմատի Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են
Հայտնի են Հայաստանի թիմերի կազմերը հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը եւ Աննա Սարգսյանը: Հայաստանի հավաքականը վարկանիշով 5-րդն է,…
Եվրոպայի առաջնություն․ Հայաստանի հավաքականը մնաց առանց մեդալի
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն առանց մեդալի է ավարտել ելույթը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Լավագույն ցուցանիշը գրանցել են 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը և 52 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որոնք հասել են մինչև քառորդ եզրափակիչ և պարտություն կրել: Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Հայաստանի ներկայացուցիչները կապահովեին առնվազն բրոնզե մեդալ: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունում…
Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպայի Մ21 առաջնության հանդիպումներից մեկը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ․ առաջնության որակավորման փուլի Ղազախստան-Իսրայել հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը: Խաղի մրցավարը Զավեն Հովհաննիսյանն է, առաջին օգնականը՝ Վանիկ Սիմոնյանը, երկրորդ օգնականը՝ Արթուր Գդլյանը, չորրորդ պաշտոնյան՝ Սուրեն Բալիյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Եվրոպայի առաջնություն․ Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 4 մարզիկ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրն է: երեկ կայացավ առաջնության վիճակահանությունը: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնի Հայաստանի 4 ներկայացուցիչ: Ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը: Հիշեցնենք, որ hավաքականի կազմում են նաև…
Նաիրա Աբրամյանը նշանակում է ստացել Եվրոպայի առաջնությունում
Սեպտեմբերի 3-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա կանանց Եվրոպայի 2021 թ. առաջնության ընտրական փուլի B խմբի Վրաստան-Իտալիա հանդիպումը: ՀՖՖ Արտոնագրման բաժնի առաջատար մասնագետ Նաիրա Աբրամյանը նշանակվել է այդ հանդիպման պատվիրակ: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Եվրոպայի առաջնություն. Անի Հովսեփյանը պարտվեց
64 կգ քաշային Անի Հովսեփյանը պարտվեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում: Եվրոպայի Մ-22 տարեկանների փոխչեմպիոնը պարտվեց լեհ Անետա Ռիգիեսլկային: Հիշեցնենք, որ մեկնարկային մենամարտում Անի Հովսեփյանը հաղթել էր խորվաթ Մայա Սարիչին: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչները՝ Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Քրիստինե Սարգսյանը (48 կգ), մեկնարկել էին պարտությամբ և լքել…
Հայ մրցավարները՝ Եվրոպայի կանանց առաջնությունում
Եվրոպայի կանանց 2021թ․-ի առաջնության որակավորման փուլի Ալբանիա-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկի Հայաստանի մրցավարական անձնակազմը։ Խաղի մրցավար Ռուզաննա Պետրոսյանին եզրերում կօգնեն Հասմիկ Ղարիբյանը և Քրիստինե Գրիգորյանը։ 4-րդ պաշտոնյան Արաքսյա Սարիբեկյանն է։ «Էլբասան» մարզադաշտում Ալբանիայի կանանց հավաքականը Ֆինլանդիային կընդունի սեպտեմբերի 2-ին։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Եվրոպայի առաջնություն․ ռինգ է դուրս եկել Անուշ Գրիգորյանը
Մադրիդում ընթացող կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Անուշ Գրիգորյանը պարտվել է առաջին մենամարտում: Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ պարտվել է սերբ մրցակցի և լքել պայքարը: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է Եվրոպայի մինչև 22 տարեկանների փոխչեմպիոն Անի Հովսեփյանը: 64 կգ քաշային բռնցքամարտիկը օգոստոսի 28-ին կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար: Այս…
Եվրոպայի առաջնություն․ բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը մեկնարկեց հաղթանակով
64 կգ քաշային բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հաղթանակով է մեկնարկել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող կանանց Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի մինչև 22 տարեկանների փոխչեմպիոնը բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Վաղը պայքարը կսկսի Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Հայ աթլետները Սկոպյեում ևս 4 մեդալ են նվաճել
Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում նվաճել էր ոսկե մեդալ։ Հայաստանի հավաքականը ևս 4 մեդալ է նվաճել։ Տղամարդկանց 3000 մետր խոչընդոտավազքում Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Սարգսյանը 8:59:15 րոպե արդյունքով գրավել է 2-րդ, իսկ 1500 մետր վազքում՝ 3-րդ հորիզոնկանը (3.50.47): Հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը 7.24 մետր արդյունքով նվաճել…
ԵԱ․ հայ ջրացատկորդը պայքարեց եզրափակչի ուղեգրի համար
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շարունակվում է ջրացատկի Եվրոպայի առաջնությունը։ 3 մետր ոստնակացատկի տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնում էր Վարդան Բայանդուրյանը։ Հայ ջրացատկորդը որակավորման փուլում 32 մասնակիցների մեջ 321.75 միավորով գրավեց 21-րդ հորիզոնականը և դուրս մնաց պայքարից։ Լավագույն 12 ջրացատկորդները մասնակցեցին եզրափակչին։ Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուս Եվգենի Կուզնեցովը ՝ 499.45 արդյունքով, արծաթե մեդալակիրը գերմանացի Պատրիկ Հաուսդինգն էր՝ 456.…
ԵԱ․ Ջրացատկորդներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը 4-րդն են
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է ջրացատկի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող Վլադմիր Հարությունյան/ Լև Սարգսյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկում զբացեղրեց 4-րդ հորիզոնականը՝ 358.80 արդյունքով: Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Բելևցև/ Նիկիտա Շելիխեր զույգը՝ 417.30 միավորով: 413.16 միավորով արծաթե մեդալ նվաճեց Օլեգ Սերբին/Օլեկսի Սերեդա ուկրաինական զույգը, իսկ լավագույն եռյակը եզրափակեցին Մեթյու Դայքսոնն ու Նոահ Ուիլյամսը՝…















